Показаны сообщения с ярлыком strawberrynet. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком strawberrynet. Показать все сообщения

среда, 21 мая 2014 г.

Ավոկադոյի Գեղեցկացնող Գաղտնիքները


Մենք բոլորս սիրում ենք ավոկադոյի ընկուզային համը, սակայն այս միրգը նաև պարունակում է բազմաթիվ օգտակար և առողջարար հատկություններ: Կենտրոնական Ամերիկայի հնագույն մշակույթների`ացտեկների, ինկերի և մայաների կանայք օգտագործում էին ավոկադոն որպես իրենց առօրյա խնամքի մաս: Դուք նույնպես կարող եք հետևել նրանց օրինակին և սնուցել ձեր մարմինն առանց քիմիական կոշտ միջոցների: Փորձեք այս 7 մատչելի միջոցները ավոկադոյի կիրառությամբ և խնամեք ձեր մարմինը ոտքից գլուխ:


четверг, 15 мая 2014 г.

Մանկական Մաշկի Խնամքի Հիմնական Խորհուրդներ


Փոքրիկ երեխաներն ունեն զգայուն, շուտ չորացող մաշկ: Որոշ ծնողներ սիրում են լողացնել իրենց մանկիկներին ամեն օր, չնայած որ, շատ երեխաներին՝ առավելապես նորածիններին, բավական է լողացնել մի քանի օրը մեկ անգամ: Լոգանքների միջև ժամանակահատվածում, ծնողները պետք է պահպանեն երեխայի դեմքն ու հետույքը շատ մաքուր վիճակում: Նորածինները կարող ենք լոգանք ընդունել միայն պորտալարի ամբողջական հեռացումից հետո, ինչը կարող է տևել մոտ մեկ ամիս ծնվելուց հետո:


среда, 14 мая 2014 г.

Մազերի Խնամքի Խորհուրդներ Տղամարդկանց Համար


Մի փոքր ծիծաղելի է լսել մազերը առողջ դարձնող ապրանքատեսակների գովազդ: 
Գոյություն չունի այդպիսի հասկացություն, ինչպիսին է առողջ մազեր: Մազերը հիմնականում սպիտակուց և կերատին է՝ առանց արյան մատակարարման նյարդային համակարգի և չունի վերականգնման հատկություն: Մազերը կենդանի չեն, այսպիսով նրանք չեն կարող լինել 
առողջ: Նախընտրելի է այդ պարագայում ասել մազերը լավ վիճակում են: Մազերը վնասվելուն պես, ամենալավ տարբերակն է կտրել վնասված հատվածը: Իհարկե, մազերի հիանալի տեսք ունենալն սկսվում է շքեղ մազերի սանրվածքով, սակայն դա միայն սկիզբն է: Ինչպես ավտոմեքենան, մազերը պահանջում են անընդմեջ խնամք՝ նրանց ամրությունը, ճկունությունը ու փայլը պահպանելու համար: Ստորև բերված են տղամարդկանց մազերին հետևելու խորհուրդներ.



понедельник, 12 мая 2014 г.

Ինչպես Գունաբացել Մաշկը


Առողջ մաշկը նույնքան կարևոր է, որքան ամենագեղեցիկ մաշկի երանգը: Հետևեք այս քայլերին` առողջ և շողացող մաշկ ունենալու համար:




1
Խուսափեք ուղիղ ճառագայթներից.  Օգտագործեք արևապաշտպան (20 SPF +) միջոց` ձեր մաշկը պաշտպանելու և երանգը պահպանելու համար: 

2
Պարբերաբար օգտագործեք բավարար քանակության ջուր: Խոնավեցրեք մաշկը.








3
Օգտագործեք օրգանական ՓափայայիՕճառ.  Դրա պարբերական օգտագործումը կգունաբացի ձեր մաշկը: Փրփրացրեք մաշկին 3 րոպե: Այն կարող է չորության պատճառ դառնալ: Լոգանքից հետո անմիջապես կիրառեք լոսյոն: 





4
Ձեր սննդակարգում օգտագործեք շատ միրգ և բանջարեղեն: 





5





6
Օգտագործեք մաշկը գունաբացող լավքսուք: Կիտրոնի հյութը մի փոքր յոգուրտի հետ օրական մեկ անգամ հանդիսանում է գունաբացող միջոց: 



 7
Օգտագործեք կուրկումա.  Այն տրորեք ձիթապտղի ձեթով և ոլոռի ալյուրով: 

 
8
 Մի փոքր կաթ լցրեք տարայի մեջ, սրբիչը թաթախեք և առատ տրորեք դեմքին: Կաթը հանդիսանում է բնական գունաբացող միջոց: 


9
Օգտագործեք վիտամինային հավելումներ, ինչպես օրինակ` Խաղողի սերմի Մզվածք հակաօքսիդանտ պաշտպանության կամ Կտավատի յուղ, որը պարունակում է Օմեգա 3:   Սա օգտակար է մաշկի, մազերի և եղունգների համար: 

10
Կիտրոնը կտրեք երկու մասի: Նրբորեն տրորեք դեմքին և պարանոցին: Լվացեք դեմքը  10-20 րոպեից: Պարբերաբար կատարումը կմաքրի ձեր մաշկն ու կսկսի դանդաղ գունաբացումը:  

11
Շերտազատեք. Սա կօգնի հեռացնել հին, բջիջներն ու ճանապարհ կբացի նորերի համար:
12
Ուշադիր կարդացեք ապրանքատեսակի բաղադրությունը. Սովորաբար գունաբացող միջոցները պարունակում են խամրեցնող քսուքներ, որոնք կարելի է գնել դեղատներում, առավել կտրուկ գունաբացող միջոցներ, ինչպես օրինակ Հիդրոքինոն, մոնոբենզոն: Հիդրոքինոնը միակ հաստատված գունաբացող բաղադրիչն է, որը բառացիորեն սպիտակեցնում է մաշկը: Ռետին-ան և Տրի-լուման պարունակում են տրետինոին, որն ավելացնում է բջիջների շրջանառությունը` շերտազատելով էպիդերմիսի պիգմենտը:


Ինչպես Ձեր Դիմահարդարումը Դարձնել Անթերի


Երբևէ Ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչպես դիմահարդարումը դարձնել կատարյալ: Ներկայացնե~նք օգտակար մի քանի հնարք:
  


среда, 7 мая 2014 г.

Ինչպես Դիմահարդարել Դեմքը Յուղոտ Մաշկի Պարագայում


Բազմաթիվ մարդիկ ունեն յուղոտ մաշկ և դրա շնորհից մաշկին առկա են նաև բծեր և կեղտ: Եթե ունեք այսպիսի մաշկ, ապա մի անհանգստացեք` ստորև ներկայացնում ենք մի քանի քայլ` յուղոտ մաշկը դիմահարդարելու համար:



понедельник, 5 мая 2014 г.

Ինչպես կիրառել սևաներկ


 Սևաներկը շատ կարևոր գործիք է դիմահարդարման գործում: Այն հաճախ աչքերն առավել արտահայտիչ և գեղեցիկ է դարձնում:
1
Այլ դիմահարդարման կիրառություն.  Դիմահարդարումը ներառում է երանգավորող քսուք, ստվերաներկ, գծաներկ աչքերի համար և այլն: Կարող եք կորացնել ձեր թարթիչները նախքան սևաներկի կիրառումը:


среда, 30 апреля 2014 г.

Հակատարիքային Ազդեցությամբ Թոփ 10 Սննդատեսակ


Տարիքին զուգահեռ, մենք սկսում ենք մաշկի վրա տարիքային նշաններ նկատել: Բարակ գծերը, «սագի թաթիկները», և միմիկ գծերը այն սովորական նշաններն են, որ կապված են տարիքի հետ: Սակայն, կան տարիքի դեմ պայքարելու տարբեր միջոցներ և դրանցից լավագույնը լավ ուտելիքի օգտագործումն է:
Լավագույն Հակատարիքային Սնունդը
Ահա ներկայացնում ենք թոփ 10 ուտելիքներ, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում, երբ հասնում եք 20 և ավելի բարձր տարիքի.
1. Ձիթապտղի Յուղ.

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը պարունակում է որոշակի ճարպեր, որոնք ոչ միայն օգնում են վերահսկել սրտային հիվանդությունների ռիսկերը, այլ նաև նպաստում են հյուսվածքի բարելավմանը: Դրանք նաև պարունակում է պոլիֆենոլներ և ազդեցիկ հակաօքսիդանտներ: Եվ հենց սա է, որ այն դարձնում է լավագույն հակատարիքային սնունդը:  

вторник, 29 апреля 2014 г.

Մազերը Տնային Պայմաններում Ներկելու 4 Պարզ Քայլ


Մենք բոլորս ձգտում ենք որոշ դեպքերում տարբերվել այն պատկերացումից, որ մեր մասին ունեն մյուսները: Եվ մազերի գույնի փոփոխությունը երբեմն կարող է զարմացնել…

Շուկան հեղեղված է տարբեր տեսակի բրենդերի` պերմանենտ, կիսա-պերմանենտ և ժամանակավոր ներկերով տարբեր գներով:

понедельник, 28 апреля 2014 г.

2014 թվականի Թոփ 10 Ամենագրավիչ Օծանելիքները


Հրաշալի տպավորություն գործեք` կիրառելով այս զգայական և թրթռան օծանելիքները ձեր մաշկին և հագուստին: Դուք կզարմանաք այս ֆանտաստիկ բուրմունքների ներգործությունից: Դուք, ոչ միայն ինքնավստահ և շքեղ զգացողություն կապրեք, այլ նաև կգրավեք տղամարդկանց, ովքեր կհմայվեն այս բուրմունքների զգայական բույրով:  Այսպիսով, ազատ արձակեք ձեր ներքին աստվածահուն և ծանոթացեք 2014թ. Թոփ 10 գրավիչ օծանելիքներին ստորև.
Այս կանացի օծանելիքը բուրում է թարմ կանաչ խնձորի բույրով: Այն արձակում է հյութեղ և թարմեցնող բույր, որպեսզի դուք միաժամանակ զգաք ինքնավստահ և զգայական: Be Delicious-ը առաջարկում է փայտային մասնիկներ` համակցված հանրահայտ իոնիկ բույրի հետ: Բացի այդ գերակշռող բույրից, այն ներառում է սաթի, վարունգի, փայտերի, գրեյփֆրուտի և խնձորի մասնիկներ: