Показаны сообщения с ярлыком խնամք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком խնամք. Показать все сообщения

среда, 30 апреля 2014 г.

Հակատարիքային Ազդեցությամբ Թոփ 10 Սննդատեսակ


Տարիքին զուգահեռ, մենք սկսում ենք մաշկի վրա տարիքային նշաններ նկատել: Բարակ գծերը, «սագի թաթիկները», և միմիկ գծերը այն սովորական նշաններն են, որ կապված են տարիքի հետ: Սակայն, կան տարիքի դեմ պայքարելու տարբեր միջոցներ և դրանցից լավագույնը լավ ուտելիքի օգտագործումն է:
Լավագույն Հակատարիքային Սնունդը
Ահա ներկայացնում ենք թոփ 10 ուտելիքներ, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում, երբ հասնում եք 20 և ավելի բարձր տարիքի.
1. Ձիթապտղի Յուղ.

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը պարունակում է որոշակի ճարպեր, որոնք ոչ միայն օգնում են վերահսկել սրտային հիվանդությունների ռիսկերը, այլ նաև նպաստում են հյուսվածքի բարելավմանը: Դրանք նաև պարունակում է պոլիֆենոլներ և ազդեցիկ հակաօքսիդանտներ: Եվ հենց սա է, որ այն դարձնում է լավագույն հակատարիքային սնունդը:  

суббота, 26 апреля 2014 г.

10 ՈՍԿԻ ԿԱՆՈՆ`ԱՄԵՆ ՕՐ ՄԱՇԿԸ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Որոշ սովորություններ կարևոր են մաշկը փայլուն դարձնելու և խնամելու գործում: Մաշկի ինչ տեսակ էլ, որ ունենաք, ստորև ներկայացված է տաս հիմնարար խնամքի տեսակ:

ԿԱՆՈՆ 1
Հատուկ խնամք մաշկի յուրաքանչյուր տեսակի համար
Մաշկը ճիշտ խնամելու համար, առաջին հերթին, պետք է ընտրել այնպիսի ապրանքատեսակներ, որոնք նախատեսված են հենց ձեր մաշկի տեսակի համար: Չոր մաշկի կարիքները նույնը չեն, ինչ յուղոտ մաշկինը:



пятница, 25 апреля 2014 г.

Գազարի 22 Հիանալի Հատկություն Մաշկի, Մազերի և Առողջության Համար


Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Գազարը արմատային բանջարեղեն է, պատկանում է Apeaceae կամ Umbelliferrous ընտանիքին, որոնք ներառում են մաղադանոսը, վայրի գազարը, սամիթն ու չամանը:  Գազարի բույսն ունի կանաչ տերևներ և երկար նարնջագույն արմատ: Այս բանջարեղենն առաջացել է շուրջ 5000 տարի առաջ:  Ձեզ կզարմացնի այն փաստը, որ գազարը ժամանակին եղել է կարմիր, սև, դեղին, սպիտակ և մանուշակագույն գույների, սակայն ոչ նարնջագույն: Այն առաջին անգամ մշակվել է Աֆղանստանում, ունեցել մանուշակագույն արտաքին և դեղին միջնամիս: Վառ նարնջագույն գազարն աճեցվել է Դանիայում միջին դարերում և հենց այդ գազարն է հիմա այդքան սովորական:

вторник, 22 апреля 2014 г.

Ինչպես Ընտրել Ճիշտ Շրթներկ


Շրթներկերի, փայլերի և երանգների այս անվերջ տեսականու մեջ, դժվար է ընտրություն կատարել: Այս հոդվածը ձեզ կսովորեցնի, թե ինչպես ընտրել ճիշտ երանգի շրթներկ` ձեր մաշկի երանգին, հագուստին և առիթին համապատասխան:




·                     Գտեք այնպիսի գույն, որ մեկ կամ երկու երանգ ավելի մուգ է ձեր շուրթերի բնական երանգից:
·                     Փորձարկեք վարդագույն և կարմիր երանգները. Վարդագույն և կարմիր երանգը հարմար են մաշկի բոլոր երանգների, ինչպես նաև ցանկացած հագուստի և սանրվածքի համար:
·                     Նուրբ Տարածեք. Օրվա ընթացքում, իհարկե, անհրաժեշտ է այնպիսի տպավորություն ստեղծել, որ քիչ դիմահարդարում եք կրում, այլ ոչ թե գնում են հարսանիքի: 

четверг, 17 апреля 2014 г.

Ինչպես Լոգանք Ընդունել Կլեոպատրայի Նման


Ասում են, որ Եգիպտական հնագույն թագուհի Կլեոպատրան, կաթնային լոգանքներ էր ընդունում: Չնայած այս ամենը կարող է անհեթեթ թվալ առաջին հայացքից, սակայն կաթն, իսկապես, փափկեցնում է մաշկը:



понедельник, 14 апреля 2014 г.

Ինչպես Կիրառել Բրոնզեր


Եթե անհանգստանում եք երանգավորման համար կամ շատ գունատ մաշկ ունեք և ցանկանում եք ընդգծել ձեր դեմքը, ապա բրոնզերի կիրառությունն ամենաճիշտ ճանապարհն է: Բրոնզերի ոչ ճիշտ կիրառությունը ձեր դեմքին նարնջագույն կամ կեղտոտ տեսք կհաղորդի, այսպիսով հետևեք մեր խորհուրդներին` հեշտ և կատարելապես բրոնզերը կիրառելու համար:


Ընտրեք բրոնզեր. Բրոնզերի նպատակը մաշկը նրբորեն մգեցնելն է, այսպիսով բրոնզեր ընտրելիս անհրաժեշտ է ուշադիր ստուգել ձեր մաշկի երանգը, որպեսզի կտրուկ փոփոխություն չկատարել: Սովորաբար, այն պետք է լինի երկու տոն մուգ, քան ձեր մաշկը: Մի փոքր փորձեք ձեր դեմքի մաքուր մաշկին և հավաստիացեք, որ այն նրբորեն ջերմացնում է ձեր մաշկի երանգը, այլ ոչ թե կտրուկ փոխում այն:

пятница, 28 марта 2014 г.

Ինչպես Ձգել Մաշկը

Կյանքի տարբեր փուլերում` քաշի կորուստ, հղիություն, կամ պարզապես տարիքի հետ մաշկը թուլանում և կորցնում է իր առաձգականությունը: Անկախ թուլացած հատվածից` ստամոքս կամ ազդրեր, դուք կարող եք կանխել այս իրավիճակը: Ծանոթացեք այն միջոցներին, սննդակարգի և կենսակերպի փոփոխություններին, որոնք ձեր մաշկը կդարձնեն ավելի ձիգ և առաձգական:

Մեթոդ 1. Միջոցներ Մաշկի Համար
Շերտազատեք մաշկը. Դուք միգուցե չեք գիտակցում, բայց շերտազատումը ավելին է, քան միայն մաշկի թարմեցումը կամ մաշկի մահացած բջիջների հեռացումը: Այն խթանում է շրջանառությունը, և արդյունքում մաշկը ստանում է այն կենսական սնուցումն ու թթվածինը, որի կարիքն ունի.
·        Մաշկի սանրումը կատարյալ շերտազատման միջոց է և բավական մատչելի: Գնեք մարմնի սանր բնական մանրաթելերով: Օգտվեք հետևյալ տեխնիկայից` լավագույն արդյունքի հասնելու համար.
·        Առավոտյան սանրեք մաշկը նախքան ցնցուղ ընդունելը: Մաշկը և սանրը պետք է չոր լինեն:
·        Երկար հարվածներով սանրեք ոտքերն ու թևերը: Սկսեք ազդրերից, շարունակեք ձեռքերից դեպի ուսերը արյունատար անոթների ուղղությամբ:
·        Կենտրոնացեք այն հատվածների վրա, որտեղ մաշկը նուրբ է: Մի մոռացեք ստամոքսի և որովայնի մասին:
·        Շերտազատող գելերն ու սկրաբերը նույնպես արդյունավետ են: Գնեք դրանք խանութում կամ պատրաստեք ինքնուրույն` շագանակագույն շաքարավազով, մեղրով և այլ բնական բաղադրիչներով:
·        Հանքանյութերով և աղե սկրաբերը ձգում են մաշկը: Սկրաբը կիրառեք մարմնին ցնցուղի ընթացքում, այնուհետև հեռացրեք աղը:


суббота, 22 февраля 2014 г.

ՇՔԵՂՈԻԹՅՈՒՆ` CRABTREE & EVELYN

 Crabtree & Evelyn ընկերությունը հիմնադրվել է 1972թ. Կեյրոս Խարվեի կողմից, զարգացել է հիանալի օճառների արտադրության գործում մասնագիտացված փոքրիկ, ընտանեկան գործից մինչև միջազգային ընկերություն: