Показаны сообщения с ярлыком գեղեցկություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գեղեցկություն. Показать все сообщения

среда, 30 апреля 2014 г.

Հակատարիքային Ազդեցությամբ Թոփ 10 Սննդատեսակ


Տարիքին զուգահեռ, մենք սկսում ենք մաշկի վրա տարիքային նշաններ նկատել: Բարակ գծերը, «սագի թաթիկները», և միմիկ գծերը այն սովորական նշաններն են, որ կապված են տարիքի հետ: Սակայն, կան տարիքի դեմ պայքարելու տարբեր միջոցներ և դրանցից լավագույնը լավ ուտելիքի օգտագործումն է:
Լավագույն Հակատարիքային Սնունդը
Ահա ներկայացնում ենք թոփ 10 ուտելիքներ, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում, երբ հասնում եք 20 և ավելի բարձր տարիքի.
1. Ձիթապտղի Յուղ.

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը պարունակում է որոշակի ճարպեր, որոնք ոչ միայն օգնում են վերահսկել սրտային հիվանդությունների ռիսկերը, այլ նաև նպաստում են հյուսվածքի բարելավմանը: Դրանք նաև պարունակում է պոլիֆենոլներ և ազդեցիկ հակաօքսիդանտներ: Եվ հենց սա է, որ այն դարձնում է լավագույն հակատարիքային սնունդը:  

суббота, 26 апреля 2014 г.

10 ՈՍԿԻ ԿԱՆՈՆ`ԱՄԵՆ ՕՐ ՄԱՇԿԸ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Որոշ սովորություններ կարևոր են մաշկը փայլուն դարձնելու և խնամելու գործում: Մաշկի ինչ տեսակ էլ, որ ունենաք, ստորև ներկայացված է տաս հիմնարար խնամքի տեսակ:

ԿԱՆՈՆ 1
Հատուկ խնամք մաշկի յուրաքանչյուր տեսակի համար
Մաշկը ճիշտ խնամելու համար, առաջին հերթին, պետք է ընտրել այնպիսի ապրանքատեսակներ, որոնք նախատեսված են հենց ձեր մաշկի տեսակի համար: Չոր մաշկի կարիքները նույնը չեն, ինչ յուղոտ մաշկինը:



вторник, 22 апреля 2014 г.

Ինչպես Ընտրել Ճիշտ Շրթներկ


Շրթներկերի, փայլերի և երանգների այս անվերջ տեսականու մեջ, դժվար է ընտրություն կատարել: Այս հոդվածը ձեզ կսովորեցնի, թե ինչպես ընտրել ճիշտ երանգի շրթներկ` ձեր մաշկի երանգին, հագուստին և առիթին համապատասխան:




·                     Գտեք այնպիսի գույն, որ մեկ կամ երկու երանգ ավելի մուգ է ձեր շուրթերի բնական երանգից:
·                     Փորձարկեք վարդագույն և կարմիր երանգները. Վարդագույն և կարմիր երանգը հարմար են մաշկի բոլոր երանգների, ինչպես նաև ցանկացած հագուստի և սանրվածքի համար:
·                     Նուրբ Տարածեք. Օրվա ընթացքում, իհարկե, անհրաժեշտ է այնպիսի տպավորություն ստեղծել, որ քիչ դիմահարդարում եք կրում, այլ ոչ թե գնում են հարսանիքի: 

пятница, 28 марта 2014 г.

Ինչպես Ձգել Մաշկը

Կյանքի տարբեր փուլերում` քաշի կորուստ, հղիություն, կամ պարզապես տարիքի հետ մաշկը թուլանում և կորցնում է իր առաձգականությունը: Անկախ թուլացած հատվածից` ստամոքս կամ ազդրեր, դուք կարող եք կանխել այս իրավիճակը: Ծանոթացեք այն միջոցներին, սննդակարգի և կենսակերպի փոփոխություններին, որոնք ձեր մաշկը կդարձնեն ավելի ձիգ և առաձգական:

Մեթոդ 1. Միջոցներ Մաշկի Համար
Շերտազատեք մաշկը. Դուք միգուցե չեք գիտակցում, բայց շերտազատումը ավելին է, քան միայն մաշկի թարմեցումը կամ մաշկի մահացած բջիջների հեռացումը: Այն խթանում է շրջանառությունը, և արդյունքում մաշկը ստանում է այն կենսական սնուցումն ու թթվածինը, որի կարիքն ունի.
·        Մաշկի սանրումը կատարյալ շերտազատման միջոց է և բավական մատչելի: Գնեք մարմնի սանր բնական մանրաթելերով: Օգտվեք հետևյալ տեխնիկայից` լավագույն արդյունքի հասնելու համար.
·        Առավոտյան սանրեք մաշկը նախքան ցնցուղ ընդունելը: Մաշկը և սանրը պետք է չոր լինեն:
·        Երկար հարվածներով սանրեք ոտքերն ու թևերը: Սկսեք ազդրերից, շարունակեք ձեռքերից դեպի ուսերը արյունատար անոթների ուղղությամբ:
·        Կենտրոնացեք այն հատվածների վրա, որտեղ մաշկը նուրբ է: Մի մոռացեք ստամոքսի և որովայնի մասին:
·        Շերտազատող գելերն ու սկրաբերը նույնպես արդյունավետ են: Գնեք դրանք խանութում կամ պատրաստեք ինքնուրույն` շագանակագույն շաքարավազով, մեղրով և այլ բնական բաղադրիչներով:
·        Հանքանյութերով և աղե սկրաբերը ձգում են մաշկը: Սկրաբը կիրառեք մարմնին ցնցուղի ընթացքում, այնուհետև հեռացրեք աղը:


среда, 12 марта 2014 г.

Հակատարիքային Ազդեցությամբ Թոփ 10 Ուտելիքները





Տարիքին զուգահեռ, մենք սկսում ենք մաշկի վրա տարիքային նշաններ նկատել: Բարակ գծերը, «սագի թաթիկները», և միմիկ գծերը այն սովորական նշաններն են, որ կապված են տարիքի հետ: Սակայն, կան տարիքի դեմ պայքարելու տարբեր միջոցներ և դրանցից լավագույնը լավ ուտելիքի օգտագործումն է:



вторник, 4 февраля 2014 г.

7 Առանձնահատկություն, որ Տղամարդիկ Առաջին Հայացքից Նկատում են Կանանց Մեջ



Կանայք մշտապես հետևում են իրենց` գեղեցիկ տեսք ունենալու և տղամարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով: Նրանք միշտ մտածում են, թե ինչ կրեն` առավել հմայիչ տեսք ունենալու համար: Սակայն, տղամարդիկ բավական թափանցիկ են, և եթե ուշադիր հետևեք նրանց, ապա կտեսնեք, թե ինչն է առաջնահերթ գրավում նրանց ուշադրությունը կանանց մեջ:  Բազմաթիվ կանայք կարծում են, որ ֆիզիկական գեղեցկությունն ու դիմագծերն են տղամարդուն գրավում, սակայն տղամարդիկ տարբեր են: Որոշ տղամարդկանց հմայում է ոչ միայն կնոջ մարմնի գեղեցկությունը: