Կյանքի տարբեր
փուլերում` քաշի կորուստ, հղիություն, կամ պարզապես տարիքի հետ մաշկը թուլանում և
կորցնում է իր առաձգականությունը: Անկախ թուլացած հատվածից` ստամոքս կամ ազդրեր, դուք կարող եք
կանխել այս իրավիճակը: Ծանոթացեք այն միջոցներին, սննդակարգի և կենսակերպի
փոփոխություններին, որոնք ձեր մաշկը կդարձնեն ավելի ձիգ և առաձգական:
Մեթոդ 1. Միջոցներ Մաշկի Համար
Շերտազատեք մաշկը. Դուք միգուցե չեք
գիտակցում, բայց շերտազատումը ավելին է, քան միայն մաշկի թարմեցումը կամ մաշկի
մահացած բջիջների հեռացումը: Այն խթանում է շրջանառությունը, և արդյունքում մաշկը
ստանում է այն կենսական սնուցումն ու թթվածինը, որի կարիքն ունի.
·
Մաշկի սանրումը կատարյալ շերտազատման միջոց է և բավական մատչելի:
Գնեք մարմնի սանր բնական մանրաթելերով: Օգտվեք հետևյալ տեխնիկայից` լավագույն արդյունքի
հասնելու համար.
·
Առավոտյան սանրեք մաշկը նախքան ցնցուղ ընդունելը: Մաշկը և սանրը
պետք է չոր լինեն:
·
Երկար հարվածներով սանրեք ոտքերն ու թևերը: Սկսեք ազդրերից,
շարունակեք ձեռքերից դեպի ուսերը արյունատար անոթների ուղղությամբ:
·
Կենտրոնացեք այն հատվածների վրա, որտեղ մաշկը նուրբ է: Մի մոռացեք
ստամոքսի և որովայնի մասին:
·
Շերտազատող գելերն ու սկրաբերը նույնպես արդյունավետ են: Գնեք
դրանք խանութում կամ պատրաստեք ինքնուրույն` շագանակագույն շաքարավազով, մեղրով և
այլ բնական բաղադրիչներով:
·
Հանքանյութերով և աղե սկրաբերը ձգում են մաշկը: Սկրաբը կիրառեք
մարմնին ցնցուղի ընթացքում, այնուհետև հեռացրեք աղը:
Օգտագործեք յուղ` մաշկը խոնավ պահելու համար: Ցնցուղից
հետո, կիրառեք յուղ և խոնավեցրեք մաշկը. այն կբարելավի մաշկի առաձգականությունը:
·
Մանկական յուղը մատչելի է և կա ամենուրեք: Գերչակի և նուշի յուղերը
շատ օգտակար են մաշկի համար:
·
Այդ յուղերից մի քանի կաթիլ ավելացրեք լոգանքի ջրին: Ձեր մաշկը կհանգստանա այդ
յուղերի ազդեցությունից:
Փորձեք մաշկը ձգող քսուք կամ լոսյոն. Փնտրեք
ապրանքատեսակներ, որոնք պարունակում են A և E վիտամիններ, կոլագեն, որոնք ձգում են
մաշկը:
·
Կիրառեք լոսյոնը կամ քսուքը օրական առնվազն մեկ անգամ`
կենտրոնանալով ձգելու կարիք զգացող հատվածների վրա:
·
Ալոեն հանդիսանում է մաշկը ձգող հիանալի բնական միջոց. Փնտրեք
լոսյոններ, որոնք պարունակում են ալոե, կամ պարզապես ալոեի հյութը տարածեք մաշկին:
Օգտագործեք դիմակ. Դեմքի համար նախատեսված
դիմակները կարելի է կիրառել նաև ազդրերին, ստամոքսին և թևերին: Գնեք դիմակ
խանութում և կիրառեք շաբաթական երկու անգամ այն հատվածներին, որոնք ցանկանում եք
ձգել:
Մեթոդ 2. Սննդակարգ և Մարզանք
Ըմպեք բավարար
քանակության ջուր. Խոնավ մաշկը առողջ մաշկ է, այդ պատճառով ընդունեք բավարար
քանակության ջուր օրական: Խմեք վեցից ութ բաժակ ջուր ամեն օր` լավագույն արդյունք
ապահովելու համար:
·
Կոկոսի հյութ կամ խոտաբույսային թեյը նույնպես կարող են խոնավ
պահել և սնուցել ձեր մաշկը:
·
Խուսափեք ալկոհոլի և սուրճի
օգտագործումից, դրանք ջրազրկում են ձեր մաշկը ժամանակի ընթացքում:
Օգտագործեք
հում սնունդ. Մրգերն ու բանջարեղենը ամենամաքուր օգտակար միջոցներն են ձեր մաշկի համար: Դրանք պարունակում են վիտամիններ և հանքանյութեր, որոնք խթանում են առողջ մաշկն ու գեղեցիկ տեսք հաղորդում:
Պատրաստեք մրգային և բանջարեղենային պյուրեներ` ամեն օր նախաճաշին
ուտելու համար:
Հյութեր պատրաստեք: Շատ օգտագործեք կանաչ բանջարեղեղն` կաղամբ, սպանախ:
Մարզվեք. Կարդիո
մարզումները լավ են քաշի կորստի համար, ինչպես նաև ձգում են մաշկն ու մկաններին
տոնուս հաղորդում: Անպայման կատարեք թեևերը, ազդրերը ձգող վարժություններ:
Յոգա. Քաշի կորստից հետո, յոգան օգնում է պահպանել մաշկի
տոնուսն ու շրջանառությունը: Այցելեք յոգայի մի քանի դասի շաբաթական, կամ տանը
զբաղվեք յոգայով:
Զբաղվեք ռիթմիկ մարմնամարզությամբ. Մարզասրահում կատարվող
բոլոր վարժությունները օգտակար են ձեր մաշկի տոնուսի համար:
Մարզեք ձեր թևերն ու մարմնի վերին հատվածը ձգումներով և
հենումներով:
Որովայնի մկանները մարզեք կքանիստերով:
Մարզեք ձեր
ոտքերը` ետ ու առաջ տանելով:
Մեթոդ 3. Կենսակերպի Փոփոխությունը Բարելավում է Մաշկի
Տոնուսը
Այցելեք մերսումների. Մերսումը կատարյալ միջոց է արյան
շրջանառությունը բարելավում և մաշկը ձգելու համար: Խնդրեք մերսողին ավելի մեծ ուշադրություն
դարձնել հատկապես այն հատվածներին, որտեղ մաշկը թուլացած է:
Խուսափեք կոշտ օճառներից. Մաշկի խնամքի միջոցները պարունակում
են սոդիում լաուրել սուլֆատ կամ հարակից քիմիական նյութեր, որոնք իրականում
չորացնում են մաշկը: Եթե ցանկանում եք ձգել մաշկը, ապա խուսափեք մաքրող միջոցներից
և ընտրեք թեթև, բնական ապրանքատեսակներ` լվացվելու համար:
·
Լոգանքի ընթացքում մաշկը նուրբ մերսելը նույնպես նպաստում է
շերտազատմանը:
Պաշտպանեք ձեր մաշկը արևից. Արևի հասցրած վնասն ավելին է, քան
ծերացումը, այն վնասում է ներսից` ստիպելով կորցնել մաշկի առաձգականությունը:
Օգտագործեք արևապաշտպան միջոցներ:
Խորհուրդ ենք տալիս մաշկի խնամքի որոշ ապրանքատեսակներ:
Խորհուրդ ենք տալիս մաշկի խնամքի որոշ ապրանքատեսակներ:
Decleor Հիմնովին մաքրող միջոց |
Clinique Մաքրող կաթիկ
|
Dermalogica Թարմեցնող Միջոց |
Clarins Մաքրող կաթիկ |
Christian Dior Մաքրող թարմեցնող լոսյոն |
Biotherm Թարմացնող միջոց |
Комментариев нет:
Отправить комментарий