понедельник, 31 марта 2014 г.

Ինչպես Ընտրել Ճիշտ Դիմահարդարում


 Անկախ այն բանից, թե ինչ երանգ ունի ձեր մաշկը` բաց, միջին կամ մուգ, դիմահարդարման արդի միջոցներն առաջարկում են ընտրության հնարավորություն բոլորի համար: 



  1. Եթե ունեք բաց երանգի մաշկ, ապա ընտրեք դեղձի շագանակագույն կամ փայլատ ամենօրյա ստվերաներկ: Բաց դեղձագույն կարմրաներկը թեթև տարածեք: Եթե ձեր մազերը բաց գույնի են, ապա դուք պետք է օգտագործեք շագանակագույն սևաներկ:  Սակայն եթե ձեր մազերը մուգ են, ապա ընտրեք սևը: Կրեք բաց երանգի, դեղձագույն քսուք շրթներկ, որը խոնավեցնում է շուրթերը:
  2. Եթե ունեք վառ երանգի մաշկ, ապա ընտրեք բրոնզագույն կամ նուրբ մանուշակագույն ստվերաներկ: Տարածեք կոպերին: Ձեր կարմրաներկը պետք է լինի միջին վարդագույն: Մուգ մազեր ունենալու դեպքում, անհրաժեշտ է ընտրել սև սևաներկ: Ավարտուն տեսք ստանալու համար տարածեք բնական միջին վարդագույն կամ մարջանե, նարնջագույն շրթներկ
  3. Միջին երանգի մաշկի դեպքում, ընտրեք շոկոլադե շագանակագույն կամ ձիթապտղի կանաչ ստվերաներկ (ձիթապտղագույնը պետք է լինի նուրբ փայլուն): Կարմրաներկը պետք է լինի մուգ մարջանե: Անպայման ընտրեք սև կամ կապույտ սևաներկ: Կապույտն ընդգծում է աչքերի գույնը: Սա հարմար է միջին մաշկի համար: Քթի կամրջակին, ճակատին և կզակին  տարածեք փայլատ բրոնզեր: Հավաստիացեք, որ բրոնզերը բնական տեսք է հաղորդո և թույլ նկատելի է: Շագանակագույնը ձեր մաշկին հարմար չէ: Ընտրեք փայլատ, կարմիր շրթներկ:
  4.  Մուգ մաշկ ունենալու պարագայում, ընտրեք մուգ սալորե կամ սև-շագանակագույն փայլատ ստվերաներկ: Կարմրաներկը նույնպես պետք է լինի մուգ սալորագույն  կամ բրոնզագույն: Այս երանգներն իսկապես ընդգծում են այտերը:  Սևաներկը պետք է շատ սև լինի: Իսկ շրթներկը` նուրբ գինեգույն կամ սալորագույն:

Խորհուրդ ենք տալիս որոշ ապրանքատեսակներ. 

Youngblood Բնական փխրուն հանքանյութային երանգավորող քսուք


Calvin Klein Դելիշես Թրուս թափանցիկ շրթներկ


NARS կարմրաներկ




Комментариев нет:

Отправить комментарий