Показаны сообщения с ярлыком գեղեցիկ մաշկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գեղեցիկ մաշկ. Показать все сообщения

понедельник, 12 мая 2014 г.

Ինչպես Գունաբացել Մաշկը


Առողջ մաշկը նույնքան կարևոր է, որքան ամենագեղեցիկ մաշկի երանգը: Հետևեք այս քայլերին` առողջ և շողացող մաշկ ունենալու համար:




1
Խուսափեք ուղիղ ճառագայթներից.  Օգտագործեք արևապաշտպան (20 SPF +) միջոց` ձեր մաշկը պաշտպանելու և երանգը պահպանելու համար: 

2
Պարբերաբար օգտագործեք բավարար քանակության ջուր: Խոնավեցրեք մաշկը.








3
Օգտագործեք օրգանական ՓափայայիՕճառ.  Դրա պարբերական օգտագործումը կգունաբացի ձեր մաշկը: Փրփրացրեք մաշկին 3 րոպե: Այն կարող է չորության պատճառ դառնալ: Լոգանքից հետո անմիջապես կիրառեք լոսյոն: 





4
Ձեր սննդակարգում օգտագործեք շատ միրգ և բանջարեղեն: 





5





6
Օգտագործեք մաշկը գունաբացող լավքսուք: Կիտրոնի հյութը մի փոքր յոգուրտի հետ օրական մեկ անգամ հանդիսանում է գունաբացող միջոց: 



 7
Օգտագործեք կուրկումա.  Այն տրորեք ձիթապտղի ձեթով և ոլոռի ալյուրով: 

 
8
 Մի փոքր կաթ լցրեք տարայի մեջ, սրբիչը թաթախեք և առատ տրորեք դեմքին: Կաթը հանդիսանում է բնական գունաբացող միջոց: 


9
Օգտագործեք վիտամինային հավելումներ, ինչպես օրինակ` Խաղողի սերմի Մզվածք հակաօքսիդանտ պաշտպանության կամ Կտավատի յուղ, որը պարունակում է Օմեգա 3:   Սա օգտակար է մաշկի, մազերի և եղունգների համար: 

10
Կիտրոնը կտրեք երկու մասի: Նրբորեն տրորեք դեմքին և պարանոցին: Լվացեք դեմքը  10-20 րոպեից: Պարբերաբար կատարումը կմաքրի ձեր մաշկն ու կսկսի դանդաղ գունաբացումը:  

11
Շերտազատեք. Սա կօգնի հեռացնել հին, բջիջներն ու ճանապարհ կբացի նորերի համար:
12
Ուշադիր կարդացեք ապրանքատեսակի բաղադրությունը. Սովորաբար գունաբացող միջոցները պարունակում են խամրեցնող քսուքներ, որոնք կարելի է գնել դեղատներում, առավել կտրուկ գունաբացող միջոցներ, ինչպես օրինակ Հիդրոքինոն, մոնոբենզոն: Հիդրոքինոնը միակ հաստատված գունաբացող բաղադրիչն է, որը բառացիորեն սպիտակեցնում է մաշկը: Ռետին-ան և Տրի-լուման պարունակում են տրետինոին, որն ավելացնում է բջիջների շրջանառությունը` շերտազատելով էպիդերմիսի պիգմենտը:


суббота, 26 апреля 2014 г.

10 ՈՍԿԻ ԿԱՆՈՆ`ԱՄԵՆ ՕՐ ՄԱՇԿԸ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Որոշ սովորություններ կարևոր են մաշկը փայլուն դարձնելու և խնամելու գործում: Մաշկի ինչ տեսակ էլ, որ ունենաք, ստորև ներկայացված է տաս հիմնարար խնամքի տեսակ:

ԿԱՆՈՆ 1
Հատուկ խնամք մաշկի յուրաքանչյուր տեսակի համար
Մաշկը ճիշտ խնամելու համար, առաջին հերթին, պետք է ընտրել այնպիսի ապրանքատեսակներ, որոնք նախատեսված են հենց ձեր մաշկի տեսակի համար: Չոր մաշկի կարիքները նույնը չեն, ինչ յուղոտ մաշկինը:



пятница, 25 апреля 2014 г.

Գազարի 22 Հիանալի Հատկություն Մաշկի, Մազերի և Առողջության Համար


Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Գազարը արմատային բանջարեղեն է, պատկանում է Apeaceae կամ Umbelliferrous ընտանիքին, որոնք ներառում են մաղադանոսը, վայրի գազարը, սամիթն ու չամանըԳազարի բույսն ունի կանաչ տերևներ և երկար նարնջագույն արմատ: Այս բանջարեղենն առաջացել է շուրջ 5000 տարի առաջ:  Ձեզ կզարմացնի այն փաստը, որ գազարը ժամանակին եղել է կարմիր, սև, դեղին, սպիտակ և մանուշակագույն գույների, սակայն ոչ նարնջագույն: Այն առաջին անգամ մշակվել է Աֆղանստանում, ունեցել մանուշակագույն արտաքին և դեղին միջնամիս: Վառ նարնջագույն գազարն աճեցվել է Դանիայում միջին դարերում և հենց այդ գազարն է հիմա այդքան սովորական:

вторник, 22 апреля 2014 г.

понедельник, 14 апреля 2014 г.

Ինչպես Կիրառել Բրոնզեր


Եթե անհանգստանում եք երանգավորման համար կամ շատ գունատ մաշկ ունեք և ցանկանում եք ընդգծել ձեր դեմքը, ապա բրոնզերի կիրառությունն ամենաճիշտ ճանապարհն է: Բրոնզերի ոչ ճիշտ կիրառությունը ձեր դեմքին նարնջագույն կամ կեղտոտ տեսք կհաղորդի, այսպիսով հետևեք մեր խորհուրդներին` հեշտ և կատարելապես բրոնզերը կիրառելու համար:


Ընտրեք բրոնզեր. Բրոնզերի նպատակը մաշկը նրբորեն մգեցնելն է, այսպիսով բրոնզեր ընտրելիս անհրաժեշտ է ուշադիր ստուգել ձեր մաշկի երանգը, որպեսզի կտրուկ փոփոխություն չկատարել: Սովորաբար, այն պետք է լինի երկու տոն մուգ, քան ձեր մաշկը: Մի փոքր փորձեք ձեր դեմքի մաքուր մաշկին և հավաստիացեք, որ այն նրբորեն ջերմացնում է ձեր մաշկի երանգը, այլ ոչ թե կտրուկ փոխում այն:

понедельник, 31 марта 2014 г.

Ինչպես Ընտրել Ճիշտ Դիմահարդարում


 Անկախ այն բանից, թե ինչ երանգ ունի ձեր մաշկը` բաց, միջին կամ մուգ, դիմահարդարման արդի միջոցներն առաջարկում են ընտրության հնարավորություն բոլորի համար: 



  1. Եթե ունեք բաց երանգի մաշկ, ապա ընտրեք դեղձի շագանակագույն կամ փայլատ ամենօրյա ստվերաներկ: Բաց դեղձագույն կարմրաներկը թեթև տարածեք: Եթե ձեր մազերը բաց գույնի են, ապա դուք պետք է օգտագործեք շագանակագույն սևաներկ:  Սակայն եթե ձեր մազերը մուգ են, ապա ընտրեք սևը: Կրեք բաց երանգի, դեղձագույն քսուք շրթներկ, որը խոնավեցնում է շուրթերը:

пятница, 28 марта 2014 г.

Ինչպես Ձգել Մաշկը

Կյանքի տարբեր փուլերում` քաշի կորուստ, հղիություն, կամ պարզապես տարիքի հետ մաշկը թուլանում և կորցնում է իր առաձգականությունը: Անկախ թուլացած հատվածից` ստամոքս կամ ազդրեր, դուք կարող եք կանխել այս իրավիճակը: Ծանոթացեք այն միջոցներին, սննդակարգի և կենսակերպի փոփոխություններին, որոնք ձեր մաշկը կդարձնեն ավելի ձիգ և առաձգական:

Մեթոդ 1. Միջոցներ Մաշկի Համար
Շերտազատեք մաշկը. Դուք միգուցե չեք գիտակցում, բայց շերտազատումը ավելին է, քան միայն մաշկի թարմեցումը կամ մաշկի մահացած բջիջների հեռացումը: Այն խթանում է շրջանառությունը, և արդյունքում մաշկը ստանում է այն կենսական սնուցումն ու թթվածինը, որի կարիքն ունի.
·        Մաշկի սանրումը կատարյալ շերտազատման միջոց է և բավական մատչելի: Գնեք մարմնի սանր բնական մանրաթելերով: Օգտվեք հետևյալ տեխնիկայից` լավագույն արդյունքի հասնելու համար.
·        Առավոտյան սանրեք մաշկը նախքան ցնցուղ ընդունելը: Մաշկը և սանրը պետք է չոր լինեն:
·        Երկար հարվածներով սանրեք ոտքերն ու թևերը: Սկսեք ազդրերից, շարունակեք ձեռքերից դեպի ուսերը արյունատար անոթների ուղղությամբ:
·        Կենտրոնացեք այն հատվածների վրա, որտեղ մաշկը նուրբ է: Մի մոռացեք ստամոքսի և որովայնի մասին:
·        Շերտազատող գելերն ու սկրաբերը նույնպես արդյունավետ են: Գնեք դրանք խանութում կամ պատրաստեք ինքնուրույն` շագանակագույն շաքարավազով, մեղրով և այլ բնական բաղադրիչներով:
·        Հանքանյութերով և աղե սկրաբերը ձգում են մաշկը: Սկրաբը կիրառեք մարմնին ցնցուղի ընթացքում, այնուհետև հեռացրեք աղը:


среда, 22 января 2014 г.

10 Խորհուրդ ցելյուլիտից ազատվելու համար



Ցելյուլիտ
Գիտե՞ք, որ մեզանից ավելի քան 80%-սը ունի ցելյուլիտ: Այն պայմանավորված է մաշկի վերին շերտում ճարպի կուտակումով, որը և պատճառ է դառնում մաշկի անհարթ տեսքի: Ցելյուլիտից ազատվելն հեշտ չէ, սակայն այս 10 խորհուրդներին հետևելով, դուք կնկատե՜ք նրա նվազումը ամենակարճ ժամանակահատվածում:

вторник, 21 января 2014 г.

Մեղրի 12 Հրաշագործ Հատկությունները



1. Ակնե
Մեղրի հակաբակտերիալ հատկությունը կատարելապես մաքրում է ակնեն: Կիրառեք հում մեղրը վնասված հատվածին և լվացեք 10-15 րոպե հետո: