Եթե
անհանգստանում եք երանգավորման համար կամ շատ գունատ մաշկ ունեք և ցանկանում եք
ընդգծել ձեր դեմքը, ապա բրոնզերի կիրառությունն ամենաճիշտ ճանապարհն է: Բրոնզերի
ոչ ճիշտ կիրառությունը ձեր դեմքին նարնջագույն կամ կեղտոտ տեսք կհաղորդի, այսպիսով
հետևեք մեր խորհուրդներին` հեշտ և կատարելապես բրոնզերը կիրառելու համար:
Ընտրեք բրոնզեր. Բրոնզերի
նպատակը մաշկը նրբորեն մգեցնելն է, այսպիսով բրոնզեր ընտրելիս անհրաժեշտ է ուշադիր
ստուգել ձեր մաշկի երանգը, որպեսզի կտրուկ փոփոխություն չկատարել: Սովորաբար, այն
պետք է լինի երկու տոն մուգ, քան ձեր մաշկը: Մի փոքր փորձեք ձեր դեմքի մաքուր
մաշկին և հավաստիացեք, որ այն նրբորեն ջերմացնում է ձեր մաշկի երանգը, այլ ոչ թե կտրուկ փոխում այն:
- Բաց մաշկի դեպքում, փնտրեք մեղրագույն բրոնզեր, միջին մաշկի դեպքում` վարդագույն կամ ոսկեգույն բրոնզեր, իսկ մուգ մաշկի դեպքում` սաթե կամ դեղնաշագանակագույն:
- Ընտրեք երկու առանձին բրոնզեր, մեկը` ձմռան գունատ մաշկի համար, իսկ մյուսը` ամռան արևայրվածի համար:
Ունեցեք բրոնզերի վրձին. Ընտրեք լայն, փափլիկ վրձին դիմափոշու համար կլոր ծայրով: Եթե վրձինը շատ փոքր լինի, այն ճիշտ արդյունք չի ապահովի: Շուկայում կան հատուկ վրձիններ բրոնզերների համար, սակայն ցանկացած մեծ վրձինը երանգավորող քսուքի համար, նմանապես կգործի:
Տարածեք երանգավորող քսուքը. Բրոնզերը, երանգավորող քսուքի կիրառությանը հետևող քայլն է: Այն տարածեք ամբողջ դեմքին` մաշկը հարթելու և դիմահարդարմանը պատրաստելու համար: Երանգավորող քսուքը մի փոքր տարածեք նաև պարանոցին` բնական տեսք հաղորդելու համար:
Վրձինը հարթ պտտեք բրոնզերում. Բրոնզերն անհրաժեշտ է կիրառել լուսավոր սենյակում, հարթ տարածել, այլ ոչ թե, ընդգծել:
Կիրառեք բրոնզերը. Տարածեք բրոնզերը դեմքի այն հատվածներին, որտեղ արև ազդեցություն կունենա: Նուրբ հարվածներով, առաջինը տարածել ճակատին, այտոսկրերին և կզակի եզրագծին:
Ստուգեք բրոնզերը ցերեկային լույսին. Հավաստիացեք, որ բրոնզերը շատ ծանր չի նստել ձեր դեմքին, այլ հարթ թեթև տարածվել է: Չափազանց շատ բրոնզեր կիրառելիս, բամբակով հեռացրեք ավելորդ մասերը:
Ստորև առաջարկում ենք որոշ ապրանքատեսակներ.
Estee Lauder Բրոնզ Գոդեսս դիմափոշի բրոնզեր
|
Shiseido յուղազերծ բրոնզեր
|
Комментариев нет:
Отправить комментарий