Ոսկեգույն Շրթներկ
Ոսկեգույն դիմահարդարումը միշտ արդի է տոնական օրերին: Ոսկեգույնը
շրթներկը կարող է մի փոքր շփոթեցնել, սակայն թափանցիկ ծածկույթը նուրբ մարմնագույն
փայլ է հաղորդում և հարմարվում է աչքերի ոսկեգույն դիմահարդարման հետ:
Ծավալուն Հյուսվածք
Երեկոյան զգեստին ավելացրեք մի փոքր սառնություն այնպիսի ցաքուցրիվ
սանրվածքով: Ապահովեք ծավալ, բացահայտեք բնական
ալիքները: Աչքերին ստվերաներկը տարածեք վրձնով և խառը տեսք հաղորդեք:
Ապացուցված է, որ երբեք չեք սխալվի դասական ոճն
ընտրելիս` կարմիր շուրթեր, երկար թարթիչներ և նուրբ ալիքաձև վարսեր: Մազերին
ալիքներ հաղորդելու համար, օգտագործեք 2-դյույմանի կորացնող արդուկ և փաթաթեք
մազերը:
Վարդագույն այտերը պարտադիր պայման են: Միրանդա Կերրի փափուկ
վարդագույն այտերի պարագայում, շրթներկն առավել արտահայտիչ պետք է լինի` կոնտրաստ
ապահովելու համար:
Վամպիրի Շուրթեր
Վամպիրի Շուրթեր
Կիրառեք ձեր սովորական կարմրավուն երանգը: Իսկ
ստվերաներկը աչքերի ներքին անկյուններին տարածելը առավել բաց և խոշոր տեսք է
հաղորդում դրանց:
Նուրբ Ալիքներ
Խուսափեք մեծ խոշոր գանգուրներից, նախընտրեք ալիքները ինչպես Կրիստեն Բելը: Արդուկի օգնությամբ ձևավորեք նուրբ ալիքներ: Եվ դրանք ֆիքսեք որևէ սփրեյով:
Դասական կարմիր շրթներկի պես գեղեցիկ պետք է լինեն այտերը: ԲենեֆիտԿոսմետիքսի հեղուկ գունաբացող միջոցը կօգնի հասնել այդ արդյունքին: Մենք սիրում
ենք հեղուկ միջոցներ, քանի որ դրանք առավել շաղոտ արդյունք են ապահովում, հատկապես
ցուրտ ձմեռային օրերին:
Նուրբ Հյուսեր
Եթե ժամանակ չունեք երեկոյան լվանալու ձեր մազերը, ապա հյուսեք
դրանք, ինչպես Բելլա Թորնը: Տիկնիկային տեսքից խուսափելու համար, նուրբ հյուսեր
արեք:
Մոխրագույն Սմոքի Աչքեր
Աչքերին հաղորդեք մոխրագույն երանգ, ինչպես Ջենիֆեր Լոուրենսը: Դերասանուհին աչքերի շուրջ տարածել է փափուկ մոխրագույն
երանգ: Իսկ վարդագույն շուրթերը նրբացնում են ընդհանուր տեսքը:
Երեկոյան մազերն ու դիմահարդարումը պարզեցրեք, ինչպես Էլլիսոն
Ուիլյամսը: Շամպայնե ստվերաներկ, վարդագույն շուրթեր, աչքերին` ոսկեգույն
նրբերանգ: Մազերը ետ հավաքեք և ամրացրեք մի տեղում:
Комментариев нет:
Отправить комментарий