Մազաթափությունից ազատվելու համար, անպայման չէ այցելել սրահ և
ծախսատար պրոցեդուրաներ կատարել: Դու կարող է այդ անել բնական ձևով:
Մազաթափությունը պատճառները տարբեր են` հորմոնալ խախտումներից մինչև արտաքին
գործոններ: Որոշ մարդկանց համար, մազաթափությունն ահավոր է, հատկապես կանանց
համար:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ կանանց շուրջ 50%ի մոտ առկա
է մազաթափություն` օրական 50-100 մազ: Պատկերացրեք, որ այն
անընդհատ շարունակվի, ապա կհանգեցնի ճաղատության: Այսպիսով անհրաժեշտ է պարզել, թե
կոնկրետ կնոջ մոտ ինչ պատճառով է մազաթափություն սկսել, որպեսզի կարողանանք կանխել դրա հետագա զարգացումը:
Մազաթափության Պատճառները
Մազաթափության Պատճառները
Հորմոն
Հորմոնների մակարդակը փոփոխվել է որևէ հանգամանքի ազդեցության
ներքո: Օրինակ` հղիություն կամ ծննդաբերություն: Սակայն պետք չէ անհանգստանալ,
քանի որ սա ժամանակավոր երևույթ է:
Հիվանդություն
Շաքարախտով կամ որովայնային տիֆով հիվանդները նույնպես
մազաթափություն են ունենում: Սա նորմալ է, քանի որ նրանց մարմինը թուլացած, և
հորմոնները ճիշտ չեն կատարում իրենց դերը:
Սթրես
Ավելորդ սթրեսի արդյունքում ֆիզիոլիոգական պայմանները փոխվում են և
առաջանում է քաշի իջեցում և մազաթափություն: Փորձեք երբեմն թարմեցնել ձեր միտքն ու
մարմինը:
Դեղեր
Դեղերում պարունակվող քիմիական նյութերը նույնպես հանգեցնում են
մազաթափության: Մարդիկ ընդունում են հակադեպրեսանտներ և արյան բարձր ճնշման դեղեր:
Թերսնում
Երբ մարմինը չի ստանում բավարար վիտամիններ և հանքանյութեր,
ազդվում են մազերը, եղունգներն ու ատամները: Եթե որևէ սննդակարգ եք պահպանում,
հավաստիացեք, որ ընդունում եք բավարար պրոտեին և վիտամիններ A, B, C և E: Դուք կարիք ունեք նաև այլ հանքանյութերի և
օմեգա-3 ճարպաթթուների: Այս վիտամինների ընդունումը կանխում է մազաթափության առաջացումը:
Մազերի
Ոճավորում
Սանրվածքի և մազերի գույնի փոփոխությունը կարող են ազդել մազերի առողջության վրա: Ֆենի օգտագործումը` նույնպես:
Սանրվածքի և մազերի գույնի փոփոխությունը կարող են ազդել մազերի առողջության վրա: Ֆենի օգտագործումը` նույնպես:
Մազաթափությունից
Ազատվելու Տնական Բաղադրատոմսեր
Ահա մի քանի բնական միջոցներ` մազաթափությունից ազատվելու
համար:
Յոգուրտ. Յոգուրտը նույնպես կանխում է մազաթափությունը: Յոգուրտի պարբերաբար
օգտագործումը կանխում է մազերի սպիտակեցումը: Յոգուրտը կարող եք նաև որպես մազերի դիմակ:
Արդյունքում մազերը փայլում են:
Թեյ. Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են և
պաշտպանում են աղտից: Հասմիկի թեյը օգտակար է մազերի փայլի համար: Անանուխի թեյը հանգստացնում է գլխամաշկը և հեռացնում ճարպն ու
թեփը:
Ավոկադո. Չոր մազերի համար, ավոկադոն հարուստ է ճարպաթթուներով և սնուցող նյութերով: Ավոկադոն տրորեք տարայում, վերածեք մածուկի: Տարածեք մազերին և արմատներին: Թողեք 20 րոպե: Լվացեք մազերը շամպունով:
Մոմածառի պտուղ. Մոմածառի պտուղը վերականգնում
և ամրապնդում է մազերը: Դրա յուղը շատ օգտակար է մազերի արմատների համար:
Ավելացրեք այդ պտղի յուղը մազերին շամպունից առաջ, այնուհետև լվացեք ջրով և
շամպունով:
Շալոտ Սոխ. Կանխում է մազաթափությունը: Պարզապես կերեք կարմիր սոխ: Այն
կանխում է մազաթափությունը: Տրորեք սոխի հյութը գլխամաշկին երեկոյան: Առավոտյան
մազերը լվացեք շամպունով:
Խնձորի Քացախ. Ալֆա հիդրոքսի թթուները մաքրում են աղտի և կեղտի ավելցուկները: Մազերը դարձնում են փափուկ և փայլուն: Խառնեք կես բաժակ խնձորի քացախը մեկ քառորդ բաժակ ջրին: Այս խառնուրդով ջրցողեք մազերը շամպունի ընթացքում:
Ձու. Ձուն ծառայում է որպես կոնդիցիոներ: Պրոտեինային
բաղադրությունը ավելացնում է մազերի փայլը: Սակայն ձվի հոտը երբեմն
վանում է մարդկանց: Կարելի է
ավելացնել կիտրոնահյութ և կիրառել որպես մազերի
դիմակ:
Կոկոսի Յուղ. Կոկոսի յուղի հակաօքսիդանտ բաղադրությունը
փափկեցնում է մազերի չոր և վնասված կուտիկուլները և փայլեցնում մազերը: Երեք ճաշի
գդալ կոկոսի տաք յուղը տարածեք մազարմատներից մինչև ծայրերը: Փաթաթեք մազերը տաք
սրբիչով 30 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով և մաքուր ջրով:
1. Պարզ Խնամք
Պահպանեք առողջ մազերը չի նշանակում ավելորդ հոգ տանել: Գլխամաշկն
ինքնին պահում է իր բալանսը, սակայն երբ այն խախտվում է, արդեն անհրաժեշտ է խնամք:
Օգտագործեք այնպիսի շամպուն, որը հարմար է ձեր մաշկի տեսակին:
2. Սանրվածքներ
Որոշ սանրվածքներ որոշակի պաշտպանական մեխանիզմներ ունեն: Եթե որևէ
մեկը միշտ պոչ է հավաքում մազերը, ապա դրանք կարող են վնասվել:
3. Սննդարար Ուտելիք
Անհրաժեշտ է ավելացնել օմեգա ճարպաթթուներ, C վիտամին, բիոտին, պրոտեին և երկաթ պարունակող սննդի ընդունումը:
Այսպիսի սնունդը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ամրապնդում և պահպանում են
մազերը:
4. Ուսումնասիրեք ձեր
մազերը
Մազերի վիճակին և կարիքներին անհրաժեշտ է անընդհատ հետևել:
Հատկապես` ֆիզիկական տեսքին, քանի որ մազերը բարակում են, կոտրատվում կամ թափվում:
Այս գործընթացը սկսվելուն պես, անհրաժեշտ է դիմել բժշկի:
5. Խուսափեք սթրեսից
Սթրեսային իրավիճակները վնասակար են մազերի համար: Մեդիտացիան և
յոգայի դասերը կօգնեն Ձեզ ազատվել ավելորդ սթրեսից և պարզեցնել միտքը:
Խորհուրդ ենք տալիս որոշ ապրանքատեսակներ.
Խորհուրդ ենք տալիս որոշ ապրանքատեսակներ.
DS Laboratories Սպեկտրալ Մազաթափությունը կանխող միջոց
|
Rene Furterer Տրիֆազիկ Վերականգնող խնամք մազաթափության դեմ
|
Комментариев нет:
Отправить комментарий