среда, 16 апреля 2014 г.

Սայրի Այրուք Պատճառող 5 Հիմնական Սխալները և Ինչպես Խուսափել Դրանից

Հարթ մաքուր սափրվածքը լավ ինքնազգացողություն է հաղորդում տղամարդուն: Ցավոք, հեշտ չէ ստանալ այդպիսի արդյունք, քանի որ սխալ սափրումը կարող է հանգեցնել այրուքների, կտրվածքների և այլն: Դրանք ոչ միայն ցավոտ են, այլև տգեղ տեսք ունեն:

Ինչ է Սայրի Այրուքը.
Սափրվածքը կարող է հեռացնել մաշկի երկու շերտերը: Սովորաբար, այս շերտազատումը հեռացնում է խամրած մաշկն ու թարմեցնում այն: Հենց սա է առողջ մաշկի գաղտնիքը: Սակայն երբ սափրման որևէ քայլը սխալ է կատարվում, այն կարող է հանգեցնել այրուքների: Այրուքը փոքր կարմիր բորբոքված հատվածն է: Այն ցավում է կամ քորվում` անհարմարություն ստեղծելով: Մեղմ դեպքերում այն հանգեցնում է մի քանի ժամվա անհարմարության և կարմրության:  

 Այրուք պատճառող 5 Հիմնական    սխալները.

  1. Մաշկի անբավարար պատրաստում սափրվելուց առաջ:
  2. Սխալ սափրվելու քսուքի օգտագործում:
  3. Բութ սայրի օգտագործում:
  4. Սափրվելու սխալ տեխնիկա:
  5. Սափրվելու կարևոր քայլերի բացթողում կամ սխալ միջոցների օգտագործում:



ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՍԱՅՐԻ ԱՅՐՈՒՔԸ Մեկ ԱՆԳԱՄ ԵՎ ԸՆԴՄԻՇՏ


        Համոզվեք, որ մորուքը ամբողջովին թաց է
Եթե այրուքների կամ կտրվածքների խնդիր եք ունենում, ապա համոզվեք, որ մորուքը ամբողջովին թաց է: Սա ամենակարևոր քայլերից մեկն է: Դեմքի մազերը կլանում են իրենց ծավալի 30% խոնավություն:  Թաց մազերը թուլանում և հեշտ են կտրվում: Սափրվելուց առաձ ցնցուղ ընդունելը ամենալավ տարբերակն է մորուքը խոնավեցնելու համար: Եթե հնարավոր չէ ցնցուղ ընդունել, ապա տաք խոնավ սրբիչով փաթեթեք դեմքը մի քանի րոպեով: Երբեք մի սափրվեք սառը ջրով, մի կիրառեք սափրվելու միջոցը չոր դեմքին, սա կարող է հանգեցնել այրուքների և կտրվածքների:

Օգտագործեք Որակյալ Սափրվելու Քսուք
Օգտագործեք այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են խոնավեցնող նյութեր: Սափրվելու համար նախատեսված լավագույն քսուքները այնքան առատ չեն փրփրում, որքան էժանագին քսուքները: Այս քսուքը թույլ է տալիս, որպեսզո սայրն ավելի լավ սահի մաշկի վրայով և կանխի այրուքներն ու կտրվածքները:  Սափրվելու որակյալ քսուքները պահում են խոնավությունը` մաշկը փափկեցնելու համար: Լավագույն տարբերակը սափրվելու քսուքը առնվազն մեկ րոպե դեմքին պահելն է, որպեսզի այն փափկեցնի և կանխի այրուքի հնարավորությունը

Սափրվելու Վրձինը հիանալի գործիք է` սայրի այրուքների դեմ պայքարելու համար

Հաջորդ կարևոր գործիքը սափրվելու վրձինն է: Սափրվելու վրձինը մի քանի գործառույթ է կատարում: Առաջինը`այն բարձրացնում է մազերն ու թույլ տալիս առավել մոտ սափրում կատարել: Երկրորդ`այն առավել առատ փրփուր է ստեղծում սափրվելու քսուքից: Եվ վերջապես`այն օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները (շերտազատում), ինչը կրճատում է բշտիկները և սայրի այրուքները: Գնեք մազերի բավարար փափկությամբ սափրվելու վրձին: Պտտելով վրձինը քսուքը տարածեք մորուքին:

Օգտագործեք Որակյալ Ածելի և Փոխեք ՍայրերըՄիշտ օգտագործեք բարձրորակ սուր սայրով ածելի Բութ սայրը առաջին պատճառն է հանդիսանում այրուքների և վնասվածքների:
Ձեր մորուքի կոշտությունից կախված, փոխեք սայրը ամեն երրորդից տասներորդ անգամ սափրվելիս:
Որն է լավագույն ածելին, որը կկանխի այրուքներն ու մաշկի բորբոքումները
Մենք խորհուրդ կտայինք օգտագործել Gillette Mach շարքը: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ mach 3 շարքը լավագույնն է, ավելի ուշ տարբերակները նույնպես լավն են, բայց սայրերի քանակը ավելանում է անընդհատ, ինչը կասկած է հարուցում, քանի սայր պետք է ունենա ճիշտ ածելին, երբ են դրանք վերջանալու:

Սովորաբար անհրաժեշտ է սափրվել մորուքի մազերի աճման ուղղությամբ.


Սկսեք կողքերից, շարունակեք բեղերի հատվածով և վերջում սափրեք կզակը: Կզակի մազերն ամենակոշտն են և դրանք պետք է սափրել ամենավերջում, որպեսզի հասցնեն փափկել:

Մազերի աճմանը հակառակ սափրումը ապահովում է ավելի մաքուր սափրվածք, սակայն այն ունի երեք բացասական կողմ.

       A.     Այն կարող է արյունահոսության պատճառ դառնալ
      
       B. Այն հիմնական պատճառն է այրուքների, կտրվածքների և բորբոքումներ
C. Ռիսկի եք դիմում կտրելու մաշկի այնպիսի շերտ, որը պատճառ կդառնա ներաճած մազերի և վարակների ներթափանցման
Այսպիսի խնդիրներից խուսափելու համար սափրվեք միայն մազերի աճման ուղղությամբ:
Ուժեղ մի սեղմեք ածելին
Թողեք, որ ածելին իր գործն անի, մի սեղմեք շատ ուժեղ: Ածելու կշիռը բավարար է մազերը կտրելու համար:
Հաճախ սայրը մաքրեք ջրով
Տաք ջրով հաճախակի ջրցողեք ածելին սափրվելու ընթացքում: Սա թույլ կտա հեռացնել հավաքված քսուքը: Այս պարագայում տաք ջրի օգտագործումը ոչ մի կապ չունի «բակտերիաներ սպանելու» հետ:  
Նույն հատվածը կրկնակի անգամ մի սափրեք
Առաջին սափրումից հետո, հնարավոր է, որ ցանկանաք կրկին սափրել որոշակի հատվածներ, սակայն զգույշ եղեք: Նույն հատվածը կրկնակի սափրելը կարող է այրուքի պատճառ հանդիսանալ:


Սափրվելուց հետո լավ մաքրեք դեմքը
Սափրվելուց հետո, երբ մաշկը խոցելի է, տաք ջրով լավ լվացեք դեմքը լվացող միջոցով կամ թեյի ծառի յուղով` բնական հակասեպտիկ միջոց:
Ջրցողեք սառը ջրով
Լվացեք սառը ջրով, որը կնեղացնի ծակոտիները և սրբեք մաքուր սրբիչով:

Ավարտեք Խնամքը Խոնավեցնող Միջոցով
Սափրվելը կարող է հեռացնել մաշկի երկու շերտերը:  Անհրաժեշտ է անպայման օգտագործել խոնավեցնող միջոց կամ բալասան սափրվելուց հետո: Այն կփափկեցնի և կթարմեցնի մաշկը` խնամված տեսք հաղորդելով:

Комментариев нет:

Отправить комментарий