Հարթ մաքուր
սափրվածքը լավ ինքնազգացողություն է հաղորդում տղամարդուն: Ցավոք, հեշտ չէ ստանալ
այդպիսի արդյունք, քանի որ սխալ սափրումը կարող է հանգեցնել այրուքների,
կտրվածքների և այլն: Դրանք ոչ միայն ցավոտ են, այլև տգեղ տեսք ունեն:
Ինչ է Սայրի Այրուքը.
Սափրվածքը կարող է հեռացնել մաշկի երկու շերտերը: Սովորաբար, այս շերտազատումը հեռացնում է խամրած մաշկն ու թարմեցնում այն: Հենց սա է առողջ մաշկի գաղտնիքը: Սակայն երբ սափրման որևէ քայլը սխալ է կատարվում, այն կարող է հանգեցնել այրուքների: Այրուքը փոքր կարմիր բորբոքված հատվածն է: Այն ցավում է կամ քորվում` անհարմարություն ստեղծելով: Մեղմ դեպքերում այն հանգեցնում է մի քանի ժամվա անհարմարության և կարմրության:
Այրուք պատճառող 5 Հիմնական սխալները.
- Մաշկի անբավարար
պատրաստում սափրվելուց առաջ:
- Սխալ սափրվելու քսուքի
օգտագործում:
- Բութ սայրի օգտագործում:
- Սափրվելու սխալ տեխնիկա:
- Սափրվելու կարևոր քայլերի
բացթողում կամ սխալ միջոցների օգտագործում:
