суббота, 26 апреля 2014 г.

10 ՈՍԿԻ ԿԱՆՈՆ`ԱՄԵՆ ՕՐ ՄԱՇԿԸ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Որոշ սովորություններ կարևոր են մաշկը փայլուն դարձնելու և խնամելու գործում: Մաշկի ինչ տեսակ էլ, որ ունենաք, ստորև ներկայացված է տաս հիմնարար խնամքի տեսակ:

ԿԱՆՈՆ 1
Հատուկ խնամք մաշկի յուրաքանչյուր տեսակի համար
Մաշկը ճիշտ խնամելու համար, առաջին հերթին, պետք է ընտրել այնպիսի ապրանքատեսակներ, որոնք նախատեսված են հենց ձեր մաշկի տեսակի համար: Չոր մաշկի կարիքները նույնը չեն, ինչ յուղոտ մաշկինը:




ԿԱՆՈՆ 2
Հատուկ ուշադրություն դարձրեք նուրբ հատվածներին
Դեմքի որոշ հատվածները (աչքերի շուրջ, շուրթերը և այլն) ունեն հատուկ նուրբ և փխրուն մաշկ:  Դրանք զգում են հատուկ խնամքի կարիք, հատկապես աչքերի շուրջն ու շուրթերը: Դրանք դեմքի ամենազգայուն հատվածներն են:


ԿԱՆՈՆ 3

Զգայուն մաշկի խնամքը սկսվում է դիմահարդարման հեռացումից: Անհրաժեշտ է հարգել մաշկի բնական բալանսը, օգտագործեք pH-չեզոք դիմահարդարումը հեռացնող միջոց, հատկապես նախատեսված էպիդերմիսը մաքրելու համար:


ԿԱՆՈՆ 4

Աչքերի շուրջ մաշկը տաս անգամ ավելի նուրբ է, քան դեմքի մյուս մասերինը: Ընտրեք դիմահարդարումը հեռացնող հատուկ միջոց այս հատվածի համար:

ԿԱՆՈՆ 5

Օգտագործեք շերտազատող միջոց շաբաթական մեկ կամ երկու անգամ: Այն պետք է լինի արդյունավետ և նուրբ: Ընտրեք pH-չեզոք միջոց, որը կատարյալ հարթեցնում և մաքրում է մաշկը` չվնասելով բնական բալանսին:












ԿԱՆՈՆ 6
Դերմիսը բաղկացած է մինչև 70% ջրից, իսկ էպիդերմիսը` 15%: Մաշկը լավ խոնավ պահելու համար, կարևոր է ընտրել ամենօրյա խոնավեցնող միջոց, որը կկարգավորի ջրի մակարդակը մաշկում: Կարող եք կիրառել խոնավեցնող դիմակ պարբերաբար` հեռացնելով ավելցուկը սովորական ջուր ցողելով:







ԿԱՆՈՆ 7

Ալերգիայի ռիսկից խուսափելու համար, օգտագործեք այնպիսի ապրանքատեսակներ, որոնք հարմար են ձեր մաշկին, ընտրեք հիպոալերգիկ տեսակը մաշկի բոլոր տեսակների, նույնիսկ ամենազգայուն մաշկի համար:

ԿԱՆՈՆ 8
Անկախ եղանակից, ընտրեք մաշկի ամենօրյա խնամքի միջոցներ, որոնք ապահովում են արևապաշտպանություն: Դրանք կրճատում են արևի վնասակար ազդեցությունը, որն արագացնում է  ծերացման գործընթացը:







ԿԱՆՈՆ 9
Խուսափեք արտաքին սթրեսից

Աղտոտվածություն, ծուխ, սթրեսՍրանք բոլորը վնասակար են մաշկի համար: Օգտագործեք այնպիսի միջոցներ, որոնք պաշտպանում են մաշկը ամենօրյա սթրեսներից դուրս գալուց առաջ և հիմնովին մաքրեք մաշկը վերադառնալիս: 




ԿԱՆՈՆ 10
Մի անտեսեք շուրթերը

Ըստ անհրաժեշտության, շուրթերին տարածեք վերականգնող քսուք: Կրկնակի խնամեք այս նուրբ հատվածը:

 

Комментариев нет:

Отправить комментарий