Հրաշալի տպավորություն գործեք`
կիրառելով այս զգայական և թրթռան օծանելիքները ձեր մաշկին և հագուստին: Դուք
կզարմանաք այս ֆանտաստիկ բուրմունքների ներգործությունից: Դուք, ոչ միայն
ինքնավստահ և շքեղ զգացողություն կապրեք, այլ նաև կգրավեք տղամարդկանց, ովքեր
կհմայվեն այս բուրմունքների զգայական բույրով:
Այսպիսով, ազատ արձակեք ձեր ներքին աստվածահուն և ծանոթացեք 2014թ. Թոփ 10
գրավիչ օծանելիքներին ստորև.
Այս կանացի օծանելիքը բուրում է թարմ կանաչ խնձորի բույրով: Այն
արձակում է հյութեղ և թարմեցնող բույր, որպեսզի դուք միաժամանակ զգաք ինքնավստահ և
զգայական: Be Delicious-ը առաջարկում է փայտային մասնիկներ` համակցված հանրահայտ իոնիկ
բույրի հետ: Բացի այդ գերակշռող բույրից, այն ներառում է սաթի, վարունգի, փայտերի,
գրեյփֆրուտի և խնձորի մասնիկներ:
Եթե ցանկանում եք զգայական զգացողություն վերապրել մի փոքր ցողքի
օգնությամբ, ապա Jasmine Noir-ն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Սա հիասքանչ երեկոյան բուրմունք է
նուրբ, լուսաշող և խորհրդավոր, ֆանտաստիկ, որով դուք կհմայվեք: Գերակշռող
մասնիկներն են հասմիկը, տոնկա հատիկները, կանաչն ու մատուտակը:
Այն կանայք, ովքեր փնտրում են անհոգ շքեղ և գրավիչ բույր, անպայման
պետք է փորձեն Flower Bomb Viktor and
Rolf-ից: Սա հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է, եթե ցանկանում եք արթնացնել ձեր ներքին
աստվածուհուն: Այս բուրմունքով, դուք հմայիչ և բարձրաճաշակ եք: Այս ապրանքատեսակի
որոշ բաղադրիչներ համակցվում և ստեղծում են հմայող օծանելիք` պաչուլի, խոլորձ,
հասմիկ, սաթ և բերգամոտ:
Փորձեք ֆրանսիական սեթևեթանքն ու այս կատարյալ բուրմունքը, որը
կհիպնոսացնի ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց: Insolence-ը Guerlain-ի նրբագույն բուրմունք
է այն կանանց համար, ովքեր սիրում են թարմ և հանգստացնող զգացողությունը: Ավելին, այն թույլ է տալիս արտահայտել ձեր
զգայականությունը մանուշակի ազդեցիկ բույրով: Գերակշռող մասնիկներն են ազնվամորին,
հիրիկը, տոնկան և մանուշակը:
6. J’adore Dior
Ջերմությունը Դիորի այս օծանելիքի զգայական կողմն է: J’adore-ը, իրական կանացի
բույրով, բացահայտում է շքեղ և սեքսուալ կնոջ հատկությունները: Դուք կզգաք թարմ և
գրավիչ` բույրերի այս շքեղ համադրության շնորհիվ. Չամպակա ծաղիկ, վարդ, սև մուշկ,
մանդարին և աֆրիկյան խոլորձ: Այս հրաշալի օծանելիքը կստիպի մարդկանց հմայվել ձեր
ներկայությունից:
5. Vanilla Gourmande Laura Mercier
Վայելեք Laura Mercier-ի այս հիասքանչ
բույրը: Vanilla Gourmande-ըայն նրբագույն օծանելիքն է, որ դուք
կցանկանաք ներառել օծանելիքների ձեր հավաքածուի մեջ: Այս բուրմունքը ջերմություն,
հանգստություն և թարմություն է պարգևում: Այն պարունակում է սաթի, բուրբոն վանիլի,
հելիոտրոպի, ճանդանի և վանիլային լիկյորի հիսաքանչ համադրություն:
4. Bombshell Victoria’s Secret
Բացահայտեք այս հանելուկային բույրը Victoria’s Secret-ից: Այս թարմ և կատարյալ
զգայական բուրմունքը նախընտրում են վառ և
գլամուրային առիթներին կրելու համար: Իր վառ գույնով այն գլխապտույտ է առաջացնում:
Տանջելոն, հասմիկը, մուշկն ու քաջվարդը կազմում են այս օծանելիքի նրբագույն
մասնիկները:
Այս բուրմունքը ժամանակակից և մաքուր զգայական բույր է կանանց համար:
Այս կախարդական բուրմունքի հիմնական մասնիկներն են սպիտակ շուշանը, վարդաջուրը,
լոտուսը, թանկարժեք փայտերն ու ֆրեսիան:
2. Gucci By Gucci
Այս հիպնոսացնող երեկոյան բուրմունքը կհմայի ձեզ: Gucci-ի այս կանացի բույրն
առաջարկում է հագեցած և նուրբ մասնիկներ: Բազմաթիվ բաղադրիչներն են. Ազնվամորին,
նարնջի ծաղիկը, մեղրը, մուշկը, երիցուկն ու թաիթյան Տիարե ծաղիկը:
1. Coco by Chanel
Ոչ մի այլ բուրմունք չի կարող գերազանցել Coco by Chanel-ին, եթե փնտրում եք
կանացի զգայական օծանելիք: Այս օծանելիքը իրականում խենթացնում է տղամարդկանց: Գերակշռող
մասնիկներն են վանիլը, ճանդանը, նարնձի ծաղիկն ու մանդարինը:
Комментариев нет:
Отправить комментарий