вторник, 29 апреля 2014 г.

Մազերը Տնային Պայմաններում Ներկելու 4 Պարզ Քայլ


Մենք բոլորս ձգտում ենք որոշ դեպքերում տարբերվել այն պատկերացումից, որ մեր մասին ունեն մյուսները: Եվ մազերի գույնի փոփոխությունը երբեմն կարող է զարմացնել…

Շուկան հեղեղված է տարբեր տեսակի բրենդերի` պերմանենտ, կիսա-պերմանենտ և ժամանակավոր ներկերով տարբեր գներով:

Այնուամենայնիվ, ժամանակ է անհրաժեշտ ընտրելու այնպիսի ապրանքատեսակ, որը չի պարունակում կոշտ քիմիական նյութեր և չի վնասի ձեր մազերին:
Տանը մազերը ներկելը կարող է հետաքրքիր լինել: Ներկայացնում ենք 4 պարզ քայլեր, որոնց հետևելով կներկեք ձեր մազերը տանը:

Մազերը ներկելու համար անհրաժեշտ իրերը.
   Ներկ
    Մշակող Միջոց 
    Տարա և Վրձին
                Սրբիչ
                Ձեռնոցներ
                Ժամացույց








Քայլ 1. Խառնել Ներկը

·         Ներկն ու մշակող միջոցը խառնել պլաստիկ տարայում և խառնել վրձնի օգնությամբ:
·         Պարանոցի շուրջ փաթաթեք սրբիչ, որպեսզի ձեր հագուստը չներկվի:
·         Հագեք ձեռնոցները, որպեսզ ձեր ձեռքերը չներկոտվեն և մազերի եզրագծին վազելին կամ յուղ տարածեք, որ գույնը չծորա:
·         Այժմ դուք պատրաստ եք սկսելու կիրառությունը:

[
Քայլ 2. Խառնուրդի Կիրառությունը

 Արմատները
i. Ներկումը սկսեք ճակատի եզրագծից:
ii. Վերցրեք մի փոքր փունջ մազ և ներկը տարածեք: Շարունակեք նույն կերպ մինչև, որ կհասնեք պարանոցի եզրագծին:
iii. Թողնել նշված ժամանակահատվածի ընթացքում. Այն դեպքում, երբ ժամկետ նշված չէ, պետք է սպասել 20 րոպե:
       Ծայրերը.
i. Նշված ժամկետից հետո, մնացած խառնուրդը նույնպես տարածեք մազերին:
ii. Այնուհետև սանրեք մազերը մինչև ծայրերը` հարթ տարածելով ներկը:
iii. Թողեք ևս ոչ ավել, քան 5 րոպե:



Քայլ 3. Լվացում
Նշված ժամանակից հետո, հիմնովին լվանալ մազերը հոսող մաքուր ջրով: Հավաստիացեք, որ ներկն ամբողջովին մաքրվել է նստվածքներից խուսափելու համար, որոնք կարող են թեփ առաջացնել:


Պարտադիր կիրառեք կոնդիցիոներ 2 րոպեով և լվանալ:

Այլ
·         Ներկի գույնը ընտրեք ձեր բնական մազերից ոչ ավել քան երկու երանգ բաց կամ մուգ:
·         Կիրառեք չլվացված մազերին` անհարմար զգացողությունից խուսափելու համար:
·         Անկախ այն բանից, թե քանի անգամ եք ներկել մազերը տանը, կարդացեք ուղեցույցը: Տարբեր բրենդերի ներկերի համար, ժամկետները և կիրառության ընթացակարգերը կարող են տարբեր լինել:
·         Եթե ցանկանում եք այնպիսի գույն, որն ամբողջովին տարբեր են ձեր բնական երանգից, այցելեք ՍՐԱՀ: Տանը մի ներկեք:

Комментариев нет:

Отправить комментарий