Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Գազարը արմատային բանջարեղեն է, պատկանում է Apeaceae կամ Umbelliferrous ընտանիքին, որոնք ներառում են մաղադանոսը, վայրի գազարը, սամիթն ու չամանը:
Գազարի բույսն ունի կանաչ տերևներ և երկար նարնջագույն արմատ: Այս բանջարեղենն առաջացել է շուրջ 5000 տարի առաջ: Ձեզ կզարմացնի այն փաստը, որ գազարը ժամանակին եղել է կարմիր, սև, դեղին, սպիտակ և մանուշակագույն գույների, սակայն ոչ նարնջագույն: Այն առաջին անգամ մշակվել է Աֆղանստանում, ունեցել մանուշակագույն արտաքին և դեղին միջնամիս: Վառ նարնջագույն գազարն աճեցվել է Դանիայում միջին դարերում և հենց այդ գազարն է հիմա այդքան սովորական:
Բացի հյութեղ համից, այն պարունակում է բետա կարոտին և այլ օգտակար բաղադրիչներ` ինչպես օրինակ A վիտամին, հանքանյութեր և հակաօքսիդանտներ: Գազար առաջարկում է մի շարք առողջարար հատկություններ, հատկապես աչքերի, մաշկի, մարսողական համակարգի և ատամների համար: Գազարը հաճախ ընդգրկում են հյութային թերապիայի մեջ որոշակի հիվանդությունների բուժման համար: Գազարը ի սկբանե աճեցվել է բուժական նպատակով: Այս բանջարեղենը կարելի է ուտել հում կամ պատրաստված:Այն ծառայում է որպես ճարպի փոխարինիչ և խտացնող միջոց` ապուրներում: Գազարի ապուրի տաք բաժակը սնուցում է ձմռանը:
Այս խրթխրթան բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը: Կարդացեք ստորև և ծանոթացեք գազարի 22 օգտակար հատկություններին:
1. Աչքերի Խնամք
1. Աչքերի Խնամք
Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա
կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի: Այս վիտամինը ցանցաթաղանթում
վերածվում է ռոդոսպին կարմիր պիգմենտի, որն անհրաժեշտ է գիշերը տեսնելու համար:
Բետա կարոտինը բարելավում է գիշերային տեսողությունն ու պաշտպանում է աչքերի
խնդիրներից` գլաուկոմա, մակուլար խնդիրներ և կատարակտ:
2. Սրտանոթային համակարգ
2. Սրտանոթային համակարգ
Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք
պաշտպանում են սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդների օգտագործումը
նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավորությունը: Բացի բետա կարոտինի
հարուստ պաշարից, գազարը նաև պարունակում է ալֆա կարոտին և լուտեին: Գազարի
կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը օքսիդատիվ վնասից, խոլեստերինի
մակարդակի բարձրացումից, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք
արգելում են դառը թթուները:
3. Քաղցկեղի Կանխարգելում
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գազարի օգտագործումը
կրճատում է թոքի, կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը: Սա այն պատճառով, որ գազարը հարուստ է
պոլիացետիկ հակաօքսիդանտ ֆալկարինոլով, որը պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ:
Նույն ձևով, գազարն ունի նաև քաղցկեղածին բջիջների աճը կանխարգելող հատկություն և
նպաստում է մարսողական համակարգի առողջացմանը:
4. Իմունային Համակարգ
Գազարը պարունակում է մի շարք սնուցող նյութեր և հակաօքսիդանտներ, C վիտամին, որոնք խթանում են իմունային համակարգը: Գազարի կանոնավոր օգտագործումն ապահովում է ընդհանուր մարմնի պաշտպանություն:
5. Ատամների Առողջություն
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը: Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:
6. Օրգանիզմի Մաքրում
6. Օրգանիզմի Մաքրում
Ինչպես նշեցինք, գազարը պարունակում է առատ վիտամին A, որն օգնում է լյարդին հեռացնել օրգանիզմից տոքսինները: Այն կրճատում է լյարդում ճարպի կուտակումները: Լուծելի մանրաթելերը մաքրում են հաստ աղիքը:
7. Հակատարիքային Հատկություն
Բետա կարոտինի պարունակությունը գործում է որպես հակաօքսիդանտ և կանխում է բջիջների վնասը` կարգավորելով մետաբոլիզմը: Այսպիսով այն ունենում է հակատարիքային էֆեկտ:
8. Դաշտանի Ընթացքում և Հետո
Գազարի հյութը շատ օգտակար է կանանց համար: Ֆիտոէստրոգենը մեղմացնում է ցավերը և կարգավորում է արյան հոսքը: Այն նաև օգտակար է կանանց հետդաշտանային տարիքում:
Գազարը հատկապես օգտակար է հղիության ընթացքում, քանի որ այն օգնում է պտղի զարգացմանը
և կրճատում ինֆեկցիաների և թերզարգացման հավանականությունը: Գազարի կանոնավոր օգտագործումը նպաստում է կաթնարտադրությանը և բարելավում կաթի որակը:
10. Կաթված
Հարվարդի Համալսարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական վեց գազար օգտագործող մարդկանց մոտ կաթված ստանալու հավանականությունը ավելի փոքր է, քանի ամսական մեկ գազար օգտագործողներինը:
11. Կալցիումի Աղբյուր
Մեզանից քչերը գիտեն, որ գազարը պարունակում է կալցիում, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների և կանանց ոսկորների աճի և զարգացման գործում:
12. Մարսողական Համակարգ
Գազարը մանրաթելի լավ աղբյուր է, որը կարգավորում է մարսողությունը: Այն օգտակար է փորկապության և թթվայնության համար: Մանրաթելերն նպաստում են նաև քաշի նվազեցմանը` խուսափելով արյան մեջ շաքարի տատանումներից:
13. Այլ Օգտակար Հատկություններ
Գազարը պարունակում է կարոտենոիդներ, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի բաղադրությունը: Դրանք նաև պարունակում են տարրեր, որոնք մաքրում և վերականգնում են արյունը, ինչպես նաև հավասարակշռում ալկալին թթվի հարաբերակցությունը մարմնում: Կալիումի բարձր բաղադրությունը օգնում է կարգավորել սոդայի մակարդակը` հիպերլարվածության հետ կապված և արյան ճնշումը:
Մաշկ
Գազարը շատ օգտակար է մաշկի համար` շնորհիվ A վիտամինի բարձր բաղադրության և պաշտպանում է տարբեր խնդիրներից:
14. Փայլուն Մաշկ
Գազարի օգտագործումը մաշկն առողջ և վառ է պահում, քանի որ այն պարունակում է առատ C վիտամին և հակաօքսիդանտներ: Գազարից կարելի է պատրաստել մատչելի և արդյունավետ դիմակներ դեմքի համար: Միայն պետք է խառնեք քերած գազարն ու մեղրը և տարածել դեմքին` փայլուն մաշկ ստանալու համար:
15. Բշտիկների և Սպիերի Բուժում
Գազարի հյութի օգտագործումն արդյունավետ միջոց է բշտիկների և սպիերի դեմ: Գազարի միջուկը կարող եք տարածել մաշկին` բշտիկներից ազատվելու նպատակով:
16. Հակատարիքային Հատկություններ
Գազարը պարունակում է C վիտամին, որն օգնում է մարմնում կոլագենի արտադրությանը: Կոլագենը պրոտեինի մի տեսակն է, որը պահպանում է մաշկի առաձգականությունը: Այն կանխում է կնճիռներն ու տարիքային այլ նշանները: A վիտամին հակաօքսիդանտը պայքարում է ազատ ռադիկալների դեմ և կանխում տարիքային նշանները` կնճիռները, պիգմենտացիան և անցանակալի երանգը:
17. Արևային Պաշտպանություն
Բետա կարոտինը սնուցող նյութ է, որը մարմնում վերածվում է A վիտամին: Այն վերականգնում է մաշկի հյուսվածքներն ու ապահովում պաշտպանություն արևի կոշտ վնասակար ճառագայթներից: Հակաօքսիդանտներն ու կարոտինոիդները պաշտպանում և սնուցում են մաշկը` խթանելով իմունիտետը արևից և բուժում են արևայրուքից: Գազարի հյութը ամռանը ծառայում է որպես բնական արևապաշտպան:
18. Չոր Մաշկ
Կալիումի պակասը կարող է հանգեցնել մաշկի չորության: Գազարը հարուստ է կալիումով, այդ իսկ պատճառով գազարի հյութի օգտագործումը կանխում է այս խնդիրը և մաշկը խոնավ պահում:
19. Առողջ Մաշկ
Գազարն արդյունավետ միջոց է մաշկի տարբեր խնդիրները լուծելու համար: Այս բանջարեղենում պարունակվող հակաօքսիդանտները բուժում են մաշկի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակնե, այրուք, դերմատիտիս և A վիտամինի պակասով պայմանավորված այլ խնդիրներ: Գազարի օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ այն ժամանակավորապես կարող է մաշկը նարնջագույն դարձնել:
20. Բուժիչ Հատկություններ
Գազարն ունի հզոր բուժիչ հատկություններ: Քերած գազարը կարելի է կիրառել վերքերին, կտրվածքներին և բորբոքումներին` արագ բուժելու նպատակով: Դրա հակաբորբոքային հատկությունները վերականգնում են մաշկի երանգը:
Մազեր
Տարիներ շարունակ հայտնի է, որ գազարը խթանում է մազերի աճն ու հաստացումը:
21. Մազաթափություն
Գազարը պայքարում է մազաթափության դեմ, քանի որ այն հարուստ է կենսական վիտամիններով, որոնք հաստացնում, ամրապնդում և փայլ են հաղորդում մազերին: Գազարի հյութը առողջացնում է մազերը:
22. Մազերի Աճ
Комментариев нет:
Отправить комментарий