Показаны сообщения с ярлыком բանջարեղեն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բանջարեղեն. Показать все сообщения

среда, 30 апреля 2014 г.

Հակատարիքային Ազդեցությամբ Թոփ 10 Սննդատեսակ


Տարիքին զուգահեռ, մենք սկսում ենք մաշկի վրա տարիքային նշաններ նկատել: Բարակ գծերը, «սագի թաթիկները», և միմիկ գծերը այն սովորական նշաններն են, որ կապված են տարիքի հետ: Սակայն, կան տարիքի դեմ պայքարելու տարբեր միջոցներ և դրանցից լավագույնը լավ ուտելիքի օգտագործումն է:
Լավագույն Հակատարիքային Սնունդը
Ահա ներկայացնում ենք թոփ 10 ուտելիքներ, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում, երբ հասնում եք 20 և ավելի բարձր տարիքի.
1. Ձիթապտղի Յուղ.

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը պարունակում է որոշակի ճարպեր, որոնք ոչ միայն օգնում են վերահսկել սրտային հիվանդությունների ռիսկերը, այլ նաև նպաստում են հյուսվածքի բարելավմանը: Դրանք նաև պարունակում է պոլիֆենոլներ և ազդեցիկ հակաօքսիդանտներ: Եվ հենց սա է, որ այն դարձնում է լավագույն հակատարիքային սնունդը:  

пятница, 25 апреля 2014 г.

Գազարի 22 Հիանալի Հատկություն Մաշկի, Մազերի և Առողջության Համար


Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Գազարը արմատային բանջարեղեն է, պատկանում է Apeaceae կամ Umbelliferrous ընտանիքին, որոնք ներառում են մաղադանոսը, վայրի գազարը, սամիթն ու չամանըԳազարի բույսն ունի կանաչ տերևներ և երկար նարնջագույն արմատ: Այս բանջարեղենն առաջացել է շուրջ 5000 տարի առաջ:  Ձեզ կզարմացնի այն փաստը, որ գազարը ժամանակին եղել է կարմիր, սև, դեղին, սպիտակ և մանուշակագույն գույների, սակայն ոչ նարնջագույն: Այն առաջին անգամ մշակվել է Աֆղանստանում, ունեցել մանուշակագույն արտաքին և դեղին միջնամիս: Վառ նարնջագույն գազարն աճեցվել է Դանիայում միջին դարերում և հենց այդ գազարն է հիմա այդքան սովորական: