вторник, 22 апреля 2014 г.

Ինչպես Ընտրել Ճիշտ Շրթներկ


Շրթներկերի, փայլերի և երանգների այս անվերջ տեսականու մեջ, դժվար է ընտրություն կատարել: Այս հոդվածը ձեզ կսովորեցնի, թե ինչպես ընտրել ճիշտ երանգի շրթներկ` ձեր մաշկի երանգին, հագուստին և առիթին համապատասխան:




·                     Գտեք այնպիսի գույն, որ մեկ կամ երկու երանգ ավելի մուգ է ձեր շուրթերի բնական երանգից:
·                     Փորձարկեք վարդագույն և կարմիր երանգները. Վարդագույն և կարմիր երանգը հարմար են մաշկի բոլոր երանգների, ինչպես նաև ցանկացած հագուստի և սանրվածքի համար:
·                     Նուրբ Տարածեք. Օրվա ընթացքում, իհարկե, անհրաժեշտ է այնպիսի տպավորություն ստեղծել, որ քիչ դիմահարդարում եք կրում, այլ ոչ թե գնում են հարսանիքի: 


Ընտրեք Ճիշտ Կարմիրը

Որոշեք ձեր մաշկի երանգը. բաց, միջին, ձիթապտղագույն կամ մուգ: 

Գտեք ճիշտ գույնը ձեր մաշկի երանգին համապատասխան.
Բաց մաշկի համար. Կորալ կարմիր կամ մուգ կարմիր գույն վարդագույն նրբերանգով:
Միջին կամ ձիթապտղի երանգի համար. Վարդագույն և լորամրգի երանգ  կամ աղյուսե կարմիր: Մուգ մաշկի համար. Կարմիր բուրգունդի կամ շագանակագույն երանգ:


Ընտրեք ճիշտ կարմիր.Դուք չեք սխալվի մաշկի բոլոր տեսակներին հարմար կարմիր գույնն ընտրելիս:








Ինչպես Գնել Շրթներկ

Անպայման փորձեք շրթներկը նախքան գնելը. Տուփի գույնը հաճախ խաբուսիկ է:

Մաքրեք շրթներկը` նախքան մեկ ուրշը փորձելը. Այլապես կխառնեք երկուսը և գույնը ճիշտ չեք զգա:

Համոզվեք, որ գտնվում եք բավարար լուսավորված տարածքում:

Փորձեք շրթներկը, երբ ձեր դեմքի քիչ դիմահարդարում կա. Դիմահարդարումը կարող է շեղել ճիշտ գույնի ընկալումից:

Օգնություն խնդրեք դիմահարդարման խորհրդատուից. Երբեմն դժվար է ինքնուրույն պատկերացնել սեփական տեսքը:

Հարմարեցրեք շրթներկը ձեր ընդհանուր տեսքին:



Մի ընտրեք հենց ձեր հագուստի գույնի շրթներկ. Օրինակ, եթե հագել եք կրակի կարմիր հագուստ, ապա նույն գույնի շրթներկը կարող է չափազանց թվալ:

Ընդգծեք աչքերը կամ շուրթերը, երկուսը` ոչ:
Եթե աչքերն ընդգծել եք սևաներկի կամ մուգ շագանակագույն գծաներկ օգնությամբ, ապա ընտրեք նուրբ մարմագույն կամ վարդագույն շրթներկ:




Սիրով առաջարկում ենք հետևյալ շրթներկերի ընտրանին.

Youngblood շրթներկ Կուվի


Calvin Klein Դելիշես Լաքշերի քսուքանման շրթներկ


Նյու Շիկ Բրիլլիանթ շրթներկ


BareEscentuals Մարվելոուս Մոքսի շրթներկ


Dolce & Gabbana Կլասսիկ կաթնային շրթներկ 



Комментариев нет:

Отправить комментарий