среда, 22 января 2014 г.

10 Խորհուրդ ցելյուլիտից ազատվելու համար



Ցելյուլիտ
Գիտե՞ք, որ մեզանից ավելի քան 80%-սը ունի ցելյուլիտ: Այն պայմանավորված է մաշկի վերին շերտում ճարպի կուտակումով, որը և պատճառ է դառնում մաշկի անհարթ տեսքի: Ցելյուլիտից ազատվելն հեշտ չէ, սակայն այս 10 խորհուրդներին հետևելով, դուք կնկատե՜ք նրա նվազումը ամենակարճ ժամանակահատվածում:

Ցելյուլիտին հակահարված No.1. Կարդիո վարժություններ
Ապացուցված է, որ կարդիո վարժությունները նպաստում են ցելյուլիտից ձեռբազատվելուն, անկախ ձեր չափսերից:  Կիրառեք հետույքի, կոնքերի և ազդրերի վարժություններ: Զբոսանք, հեծանվավազքն ու վազքը հիանալի տարբերակ են:


Ցելյուլիտին հակահարված No.2. Ջուր
Կանխարգելումը ավելի լավ է, քան բուժումը՝ ջուրն պահպանում է մաշկը խոնավ և ազատում այն տոքսիններից: Սակայն պետք չէ չարաշահել, քանի որ դա կարող է այտուցների առաջացման պատճառ դառնալ՝ օրական 1.5 լիտրը բավարար է:


Ցելյուլիտին հակահարված No.3. Կերեք Լեցիտին արտադրող սնունդ
Օգտագործեք այդպիսի սնունդ ձեր օրակարգում, քանի որ այն վերականգնում է մաշկի բջիջների ամրությունը: Ձու, խնձոր, սոյա, սպանախ, ծաղկակաղամբ, առախիս և կանաչ սալաթը լեցիտինով հարուստ սննդամթերք է և հիանալի միջոց ցելյուլիտինհակահարված համար:


Ցելյուլիտին հակահարված No.4. Սպիտակուցներ
Սպիտակուցները խթանում և ամրապնդում են կոլագենի և էլաստինի արտադրողականությունը, որոնք կասեցնում են ցելյուլիտը: Կերեք անյուղ միս, հնդկահավ, ընկույզ, յուղազերծ կաթ և ձավարեղեն:


Ցելյուլիտին հակահարված No.5. Հակացելյուլիտային քսուքներ
Գոյություն ունի լայն ընտրանի: Որպես բյուդժետային տարբերակ, մենք առաջարկում ենք VELEDA Եղևնու Հակացելլյուլիտային Յուղ 100ml/3.4oz – մոտավորապես 35$ արժողությամբ, միջին գնային տարբերակ որպես՝ GIVENCHY No Complex Concentrated Anti-Cellulite Serum 150ml/4.8oz (մոտավորապես 64$) և բարձրորարկ քսուք՝ SISLEY Ցելյուլի-Պրո Հակացելյուլիտային Խնամք Մարմնի Համար 200ml/7oz (176.50$):  Ամեն օր օգտագործեք սկրաբ՝ ցնցուղ ընդունելուց, կոնքերում և հետույքի արյան շրջանառությունը ուժեղացնելու համար:


Ցելյուլիտին հակահարված No.6. Բարձրացեք աստիճաններով
Լիզ Հարլին պնդում է, որ աստիճաններով միշտ բարձնալով, նա պահպանում է իր ցանկալի քաշն ու կասեցնում ցելյուլիտի առաջացումը, այդպիսով խթանելով արյան շրջանառությունը և պահպանում մաշկի որակը՝ այն էլ անվճար:
Վարժությունները հանդիսանում են հիմնական միջոցը: Կատարե՜ք ձեր վարժությունների շարքը, նվազեցրեք ստացվող կալորիաների քանակը՝ կազմելով ստացվող կալորիաների անհատական ցուցակը: Սկսեք հիմա:


Ցելյուլիտին հակահարված No.7. Յուղոտ ձուկ
Յուղոտ ձկան ճարպերը նպաստում են մաշկի բջիջները վնասող այտուցների նվազեցմանը: Փորձե՜ք ուտել յուղոտ ձուկն շաբաթական մեկ անգամ՝ ցելյուլիտի հետ կապված այդ անտանելի խնդիրներից զուրկ մնալու համար:


Ցելյուլիտին հակահարված No.8. Խուսափեք շատ յուղոտ կաթնամթերկից
Շատ յուղոտ կաթնամթերքը, ինչպիսիք են սերուցքը, կարագը և պանիրը, հագեցած է ճարպերով և, կուտակվելով, հետագայում դժվար է հեռացվում օրգանիզմից: Հնարավորինս խուսափեք նրանցից:

Ցելյուլիտին հակահարված No.9. Խուսափեք ֆաստ ֆուդից և թխվածքներից
Ճարպոտ արագ և վերամշակված սնունդն ուտելով ևկուտակելով մարմնում ճարպեր՝ մենք նպաստում ենք ցելյուլիտի առաջացմանը: Իսկ ինչու՞ չհրաժարվել խանութներից թխվածք գնելուց և չսնվել տանը՝ պատրաստելով թեթև սնունդ, որը հագեցած չի ճարպերով:


Ցելյուլիտին հակահարված No.10. Մրգեր և բանջարեղեն
Բջջանյութով և ջրով հագեցած որոշ մրգերն ու բանջարները ավելի օգտակար են, քան մյւոսները: Օգտագործոք նեխուրը, նարինջը, գրեյպֆրուտը, դեղձը, սալորը, որոնք քիչ են պարունակում բնական շաքար եւ հագեցած են բջջանյութով:



Комментариев нет:

Отправить комментарий