среда, 29 января 2014 г.

Թոփ Խորհուրդներ Մարմնի Խնամքի Համար

Ձեռքերի Խնամք
Մի քանի շաբաթը մեկ անգամ ձեր ձեռքերը խնամեք շաքարի և մանկական յուղի համակցությամբ: Մինչ շաքարը շերտազատում է, յուղը խոնավեցնում է ձեռքերի ծարավ մաշկն ու փափկեցնում: Ձեռքերի ամենօրյա խոնավեցումը նույնպես շատ կարևոր է, ձեր պայուսակում պահեք CATH KIDSTON ձեռքերի քսուք՝ ձեռքերն անընդհատ փափկեցնելու և թարմեցնելու հնարավորություն ունենալու համար:

Լավ Քնեք
Քունը այն իդեալական ժամանակն է, երբ մարմինը նորացնում և վերականգնում է իրեն, այդ իսկ պատճառով այն չափազանց կարևոր է: Քնի պակասը արտահայտվում է ձեր մաշկին, դրա համար քնից առաջ անհրաժեշտ է փափկեցնել և խնամել մաշկը: Ինչու չվայելել պղպջակներով հանգստացնող լոգանքը՝ մարմինը քնին պատրաստելու նպատակով: 
 Մի չորացրեք մաշկը
Լոգանքից կամ ցնցուղից հետո սրբիչով ձեռքերը տրորելը կարող է չորացնել մաշկը, անհրաժեշտ է շատ նուրբ թփթփացնելով չորացնել այն և խոնավեցնել: Խոնավությունը պահպանելու համար, ցնցուղ ընդունելիս, անհրաժեշտ է խոնավեցնող միջոց ավելացնել  լվացող միջոցին: 

Շերտազատեք մաշկը
Լոգանք կամ ցնցուղ ընդունելուց առաջ, մաշկը թարմեցրեք սանրելով: Հինգ րոպե շրջանաձև սանրումը ոչ միայն շերտազատում է մաշկը, այլ նաև պայքարում է ցելյուլիտի դեմ՝ բարելավելով շրջանառությունը: Շերտազատումից հետո, կիրառեք խոնավեցնող կամ լվացող միջոց մարմնի համար՝ մաշկի չորացումը կանխելու համար:  


Комментариев нет:

Отправить комментарий