Կանայք մշտապես հետևում են իրենց` գեղեցիկ տեսք ունենալու և տղամարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով: Նրանք միշտ մտածում են, թե ինչ կրեն` առավել հմայիչ տեսք ունենալու համար: Սակայն, տղամարդիկ բավական թափանցիկ են, և եթե ուշադիր հետևեք նրանց, ապա կտեսնեք, թե ինչն է առաջնահերթ գրավում նրանց ուշադրությունը կանանց մեջ: Բազմաթիվ կանայք կարծում են, որ ֆիզիկական գեղեցկությունն ու դիմագծերն են տղամարդուն գրավում, սակայն տղամարդիկ տարբեր են: Որոշ տղամարդկանց հմայում է ոչ միայն կնոջ մարմնի գեղեցկությունը:
Ստորև ներկայացնում ենք այն առանձնահատկությունները, որ տղամարդիկ առաջին հայացքից նկատում են կանանց մեջ
1. Հմայիչ Աչքերը
Տղամարդիկ առաջինը նկատում են կնոջ աչքերը: Մարդկանց միջև կոնտակտը տեղի է ունենում աչքերի միջոցով, այսպիսով աչքերն առաջինն է, ինչ նկատվում է տղամարդու կողմից: Ասում են, որ աչքերը պատմում են ամեն ինչ կնոջ մասին, և աչքերի մեջ նայելով, կարելի է պատկերացում կազմել տվյալ կնոջ անհատականության և բնույթի վերաբերյալ:
2. Ժպիտը
Ժպիտը նույնպես մեծ ուշադրության է արժանանում տղամարդկանց կողմից: Վերջիվերջո բոլորին է դուր գալիս գեղեցիկ ժպիտ տեսնելը: Ժպիտը հմայում է տղամարդուն և գրավում դեպի կինը, և հանդիսանում է երկրորդ առանձնահատկությունը կնոջ մեջ: Վստահեք ինձ. ժպիտը կարող է տղամարդուն սիրահարեցնել ձեզ:
3. Վարսերը
Այն բոլոր կանայք, ովքեր խնամում են իրենց մազերը և մտածում դրանց գեղեցկության մասին, գիտեն առողջ և գեղեցիկ մազերը գաղտնիքը, որն է. Վարսերը տղամարդկանց գրավելու միջոցներից մեկն է: Հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ ցանկանում են իրենց կողքին տեսնել գեղեցիկ, փայլուն և հաճելի բուրող մազերով կանանց:
4. Ոտքերը
Անակնկալ չի լինի ասել, որ տղամարդիկ հիանում են կանանց ոտքերով: Հետազոտություններն ապացուցել են, որ այն կանայք, ովքեր ունեն երկար ոտքեր, առավել մեծ ուշադրության են արժանանում տղամարդկանց կողմից: Ավելին, թմփլիկ ոտքերը (ոչ ճարպոտ) ավելի մեծ ուշադրություն են գրավում և հանդիսանում են կարևորագույն առանձնահատկություններից մեկը, որ տղամարդը կարող է նկատել:
5. Կուրծքը
Բազմաթիվ կանայք և նույնիսկ որոշ տղամարդիկ կարծում են, որ կուրծքն առաջինն է ուշադրության արժանանում տղամարդկանց կողմից: Սակայն սա սխալ կարծիք է, քանի որ տղամարդը կուրծքը նկատում է աչքերից և ժպիտից հետո միայն: Կուրծքը պտղաբերության խորհրդանիշն է, և համաձայն հարցումներին, տղամարդը նկատում է կնոջ կուրծքը, նույնիսկ եթե նա փորձում է կառավարել իրեն, քանի որ դա բնական հակում է և զգացմունքերով է կառավարվում:
6. Հագուստը
Վերոհիշյալ բոլոր առանձնահատկություններից հետո, հաջորդ կարևորագույն գործոնը հագուստն է: Այսպիսով, տղամարդը նկատում է, թե ինչ հագուստով եք Դուք, վերոհիշյալ բոլոր առանձնահատկությունները նկատելուց հետո միայն: Այդ իսկ պատճաով, առաջնային ընդունելով բոլոր նշված դրույթները, այնուհետև կարող եք կենտրոնանալ հագուստի վրա և ձեր հագուստ պետք է լինի բարձրակարգ և նրբաճաշակ` տղամարդու ուշադրությունը գրավելու համար: Հետևեք նորաձևության միտումներին: Կարդացեք այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են Elle, Vogue` նորաձևության նորույթներին ծանոթանալու համար:
7. Մաշկը
Մաշկը հանդիսանում է հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որ տղամարդը նկատում է կանանց մեջ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անպայմանորեն խնամել մաշկը: Ձմռանը մաշկը պետք է լինի խոնավ և ձիգ, այլ ոչ թե չոր ու թեփոտ:
Ավելին, տղամարդը կնոջ մեջ փնտրում է առողջ և գեղեցիկ դեմք: Գեղեցիկ դեմք նշանակում է, որ մաշկը հարթ և միաերանգ է: Յուրաքանչյուր տղամարդ նախընտրում է մաշկի այս կամ այն երանգը, այդ պատճառով հարթ և փայլուն մաշկը
միշտ նորաձև է:
Այսպիսով, իմ կարծիքով, նշված առանձնահատկություններն արժանանում են առաջնային ուշադրության տղամարդկանց կողմից: Եթե գիտեք ուրիշները, խնդրում ենք մեկնաբանել և առաջարկություններ ուղարկել:
Комментариев нет:
Отправить комментарий