четверг, 6 февраля 2014 г.

Կոսմետիկ Հնարքներ և Խորհուրդներ



Դիմահարդարման Դասեր
Ինչպես կիրառել երանգավորող քսուքը
-Հարթել հիմքը դեմքին: Սա Ապահովում է հարթ տարածություն և օգնում դիմահարդարումը երկար պահել, հատկապես եթե ձեր մաշկը յուղոտ է:
- Յուրաքանչյուր այտին, քթին և ճակատին դրեք երանգավորող քսուքի մի կետ:
-Դեմքի կենտրոնից տարածեք դեպի դուրս` օգտագործելով խոնավ վրձին, ապահովեք բարակ ծածկույթ: Կարող եք տարածել նաև մատներով: Մարմնի ջերմությունը կօգնի, որպեսզի բանաձևը բնական տարածվի մաշկին:
Հավելյալ. Եթե երանգավորող քսուքը լղոզվում է կամ լցվում քթի և աչքերի տակի ծալքերի մեջ, ապա մաքրեք այն մատներով:
Ինչպես կիրառել գունաբացող միջոցը
- Գրեք C տառը բութ մատով և ցուցամատով: Տեղադրեք բութ մատը այտոսկրին, իսկ
ցուցամատը հոնքոսկրին:
- Հանեք ձեռքն ու մի փոքր քսուք, հեղուկ կամ փխրուն գունաբացող միջոցով գրեք այդ նույն C տառը,-ասում է Վենդ Զոմնիրը` Urban Decay կոսմետիքսի համահիմնադիրը:
- Լավ տարածեք մատներով: Եթե կարծում եք չափազանցրել եք, ապա տարածեք մի փոքր փխրուն դիմափոշի վրայից,-ասում է Մեգգի Ֆորդ Դենիելսոնը` Benefit Cosmetics-ի հեղինակություններից մեկը:  

Հավելյալ. Գունաբացող միջոցը ոչ միայն ապահովում է լուսաշող մաշկ, այն ստեղծում է նաև օպտիկական պատրանք: Մոտիկ աչքերն ավելի հեռու ցույց տալու համար, մի փոքր տարածեք աչքերի անկյուններին: Շուրթերին առավել ընդգծված տեսք հաղորդելու համար, գունաբացող միջոցը տարածեք վերին շուրթերի կորին տափակ վրձնով: Դեմքն առավել նիհար ցույց տալու համար, տարածեք քթի կենտրոնից դեպի ներքև:  

Ինչպես գծել ուղիղ գիծ աչքերին Հեղուկ կամ Մատիտ Գծաներկով

Թարթիչների եզրագծման երկու կողմում կետեր դրեք մատիտով, ներքին անյկյունից դեպի արտաքին անկյունը: .
- Ուժեղ լույսի ներքո, միացրեք այդ կետերը: Եթե ձեռքը հենելու կարիք ունեք, ապա հենեք այն արմնկին կամ հայելուն:
- Ավարտեք գիծը թարթիչների ավարտին,- ասում է Միկի Կաստիլոն, դիմահարդարողը Le Métier de Beauté-ից: Եթե ցանկանում եք ստանալ կատվի աչքերի էֆեկտ, ապա մի փոքր անցեք թարթիչների պոչից:

Հավելյալ.  Ֆիքսեք գծաներկը` նույն երանգի ստվերաներկի օգնությամբ, բարակ անկյունաձև վրձնի օգնությամբ:
Ինչպես օգտագործել Թարթիչները Կորացնող Գործիքը
- Թարթիչները պետք է լինեն մաքուր և չհարդարված: (Եթե փորձեք կորացնել սևաներկի կիրառությունից հետո, այն կարող է դիպչել և լղոզվել, վնասելով)
- Ամբողջական կորացման համար, ընտրեք լայն կորացնող գործիք: Միայն թարթիչների արտաքին անկյունների կորացման համար (աչքերը խոշորացնող էֆեկտ), ընտրեք փոքր կորացնող գործիք: Գործիքը տեղադրեք վերին թարթիչներին հնարավորինս մոտ, մի քանի վայրկյանով սեղմեք և պահեք գործիքը:
- Շարժեք կորացնող գործիքը դեպի վերև և նուրբ սեղմեք մի քանի վայրկյան:

Հավելյալ.  Առավել կտրուկ կամ կոր տեսք հաղորդելու համար, տաքացրեք կորացնող գործիքը ֆենով մի քանի վայրկյան: (Սակայն չմոռանաք ձեռքով ստուգել տաքությունը նախքան կիրառելը)

 

Դիմահարդարման Հավաքածու


Հիմք. Փնտրեք գույնը շտկող բանաձև, եթե ձեր մաշկը կարմրած կամ դեղնած է, յուղոտ գել կամ չոր քսուք:
LANEIGESkin Veil Base SPF 26


Երանգավորող Քսուք. Ձեզ հարմար  երանգը գտնելու համար, ապրանքատեսակը փորձեք կզակի վրա, ոչ ձեռքին, որը սովորաբար ավելի մուգ է, քան դեմքը:
CALVIN KLEINInfinite Hydration Moisturizing Foundation

Թարթիչները Կորացնող Գործիք. Այն կարող է տեղ գտնել ձեր պայուսակում, նույնիսկ առանց դիմահարդարման օրերին:  
Սևաներկ. Դեն նետեք այն երեք ամիս օգտագործելուց հետո: (Իսկապես)
CHANELInimitable Intense Mascara

Հոնքերի Թափանցիկ Գել. Որքան էլ անկարևոր թվա, գրեթե բոլոր դիմահարդարողները իրենց հավաքածուի մեջ ունեն այս անգույն գելը: Նույնիսկ չձևավորված հոնքերին այն հաղորդում է փայլուն ըդնգծված տեսք, այն կարելի է կիրառել նաև որպես սևաներկ, եթե այդ պահին չունեք ձեռքի տակ: 
TWEEZERMAN BrowMousse Styling Gel

Ստվերաներկերի քառյակ կամ եռյակ. Մաշկի երանգին մոտ վարդագույնը կամ շագանակագույնը կթարմացնի աչքերը ողջ օրվա ընթացքում: Շագանակագույնի օգնությամբ կարելի է լցնել նաև հոնքերը: 
DOLCE & GABBANAThe Eyeshadow Smooth Eye Colour

Գծաներկ Աչքերի Համար.  Շագանակագույն մատիտը ամենաունիվերսալ միջոցն է, - ասում է Ջեմմա Քիդդը, Լոնդոնյան դիմահարդարողը:
ELIZABETH ARDENBeautiful Color Brow Shaper & Eye Liner

Բրոնզեր և կարմրաներկ դուո.  Բրոնզերը կիրառեք այն հատվածներին, որտեղ պետք է արևայրուք ձեռք բերեք:
GUERLAIN Rose Aux Joues Blush Duo

Երանգավորող բալասան շուրթերի համար կամ խոնավեցնող քսուք շրթներկ. Ձեր շուրթերի բնական երանգից մի փոքր բաց կամ մի փոքր մուգ երանգը կփոխարինի ձեր դիմահարդարման հավաքածուի բոլոր միջոցներին:  
CHRISTIAN DIORDior Addict Lip Glow Color Awakening Lip Balm SPF 10
Խոշոր, փափուկ վրձին.  Սա մի վրձին է, որը ունիվերսալ է կարմրաներկի, բրոնզերի և փխրուն դիմափոշու տարածման համար:  
EDWARD BESSLuxury Face Brush

Комментариев нет:

Отправить комментарий