суббота, 22 февраля 2014 г.

ՇՔԵՂՈԻԹՅՈՒՆ` CRABTREE & EVELYN

 Crabtree & Evelyn ընկերությունը հիմնադրվել է 1972թ. Կեյրոս Խարվեի կողմից, զարգացել է հիանալի օճառների արտադրության գործում մասնագիտացված փոքրիկ, ընտանեկան գործից մինչև միջազգային ընկերություն:





Crabtree & Evelyn դարձել է հանրահայտ և հարգված ընկերություն` իր օրիգինալ բույրերի, շքեղ հարդարաջրերի և յուրահատուկ նվերների շնորհիվ: Crabtree & Evelyn անկեղծորեն ներգրավում է բնաշխարհի հարստությունը`իր բույրերում օգտագործելով մրգային և ծաղկային բաղադրիչներ: Crabtree & Evelyn ստեղծում է նվերներ և ապրանքատեսակներ, որոնք վերածում են առօրյա կյանքի սովորական ծիսակարգերը յուրահատուկ ուրախալի իրադարձությունների:

Crabtree & Evelyn ներշնչված է Ջոն Էվելինի անհատականությամբ` 17-րդ դարի անգլիացի, ով եղել է իր ժամանակի կանխագուշակը:  Հանդիսանալով առաջին նատուրալիստներից և բնության ռեսուրսների պաշտպաններից մեկը` Էվելինը ճանապարհորդում էր Եվրոպայով` հետազոտելով միջավայրի հիշարժան մշակույթները բրիտանացի իր ընկերների հետ: Էվելինի կարգախոսը` «Հետազոտել ամեն ինչ, պահպանել լավագույնը», ոգեշնչել է մինչև օրս պահելու լավագույնը բույրերում:  
Crabtree & Evelyn-ի խորհրդանիշը Վայրի Խնձորի ծառն է, որը հանդիսանում է բոլոր խնձորների նախահայրը Մեծ Բրիտանիայում: Վայրի Խնձորի Ծառը ներկայացնում է բնատուր գեղեցկությունն ու բնական կատարելությունը:
FIND US ON STRAWBERRYNET!

Комментариев нет:

Отправить комментарий