среда, 14 мая 2014 г.

Մազերի Խնամքի Խորհուրդներ Տղամարդկանց Համար


Մի փոքր ծիծաղելի է լսել մազերը առողջ դարձնող ապրանքատեսակների գովազդ: 
Գոյություն չունի այդպիսի հասկացություն, ինչպիսին է առողջ մազեր: Մազերը հիմնականում սպիտակուց և կերատին է՝ առանց արյան մատակարարման նյարդային համակարգի և չունի վերականգնման հատկություն: Մազերը կենդանի չեն, այսպիսով նրանք չեն կարող լինել 
առողջ: Նախընտրելի է այդ պարագայում ասել մազերը լավ վիճակում են: Մազերը վնասվելուն պես, ամենալավ տարբերակն է կտրել վնասված հատվածը: Իհարկե, մազերի հիանալի տեսք ունենալն սկսվում է շքեղ մազերի սանրվածքով, սակայն դա միայն սկիզբն է: Ինչպես ավտոմեքենան, մազերը պահանջում են անընդմեջ խնամք՝ նրանց ամրությունը, ճկունությունը ու փայլը պահպանելու համար: Ստորև բերված են տղամարդկանց մազերին հետևելու խորհուրդներ.




Չորացում
Սրբիչով մազերը չորացնելը, տղամարդկանց մազերը վնասելու ամենամեծ պատճառն է: Երբ մազերը խոնավ են, նրանք խիստ հակված են վնասվելու: Երբ մազերը չորացվում են սրբիչով, որոշ մազեր ոլորվում են սրբիչի հյուսվածքով՝ վնասելով կուտիկուլը (մազերի բաղդատաձև արտաքին շերտ), խճճելով մազերը և ճյուղավորելով մազերի ծայրերը: Մազերի ճիշտ չորացնելը, դա ջրի ավելցուկն մազերից թափ տալն ու մազերի աճի ուղղությամբ հպելն է, և որ թե մազերը սրբիչով խառնելը: Այսպիսով, չնայած, որ մազերի չորացնելն մի փոքր ավելի երկար կտևի, սակայն արդեն մի քանի անգամ կտրելուց հետո, դուք կնկատեք, որ ձեր մազերն բոլորովին այլ տեսք ունեն: Ֆենով չորացնելը նույնպես վնասում է մազերը: Առավել շատ փչող օդը չորացնում է մազերը և գլխամաշկը: Նախքան ֆենով չորացնելը, մազերին անհրաժեշտ է տարածել ջերմակայուն հարդարող սփրեյ կամ մազերը հարթեցնող միջոց, որը կպատի մազերը և կպաշտպանի վնասվելուց, օգտագործել լայն ատամնելով սանր՝ կանխելով մազերի պոկվելը և վերջում միշտ մազերը թողնել մի փոքր խոնավ: Սա կկանխի մազերի չորանալը:

Զովություն
Ոչինչ այդքան հաճույք չի պատճառում, որքան տաք ջրով ցնցուղ ընդունելը, սակայն դա թուլացնում է մազերն ու գլխամաշկը: Չափազանց տաք ջուրը մազերից և գլխամաշկից հեռացնելով անհրաժեշտ յուղայնությունը՝ նպաստում է նրանց չորանալուն:

Խուսափեք քիմիական միջամտությունից
Մազերի հաճախակի գունավորումը կամ քիմիական գանգրացումը կարող է մազերի վնասվելու, չորանալու կամ խամրելու պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում խուսափել տան պայմաններում մազերը մշակելուց և դիմել մասնագետ վարսահարդարների: Վարսահարդարը գիտի, թե ինչպես պատրաստել մազերը և կընտրի ձեր մազերին համապատասխան լավագույն միջոցները: Մասնագետի օգնությամբ հարդարված մազերի տեսքը միշտ ավելի բնական է, քան տան պայմաններում մշակվածներինը:


Լավ շամպունն ու կոնդիցիոները կմաքրեն մազերը, կխոնավեցնեն և կհաղորդեն ճկունություն, կհարթեցնեն կուտիկուլը և կդարձնեն մազերն առավել փայլուն:


Մի սանրեք մազերը սանրով թաց վիճակում, երբ նրանք առավել զգայուն են լինում: Երբ սանրում եք թաց մազերը, օգտագործեք լայն ատամներով սանր և զգույշ վարվեք ատամիկների ծայրերի հետ: Խուսափեք ջերմային սարքեր կիրառելուց, ինչպիսիք են արդուկն ու ֆենը, որոնք կարող են վնասել և չորացնել մազերը:









Մնացեք առողջ
Ձեր մազերի վիճակը հաճախ արտացոլում են ձեր ամբողջական առողջությունը: Ճիշտ սնվեք, կատարեք վարժություններ, շատ ջուր խմեք, բավականաչափ քնեք և նվազեցրեք ձեր կյանքի սթրեսը: Այս կանոնները կհանգեցնեն առողջ գլխամաշկի և հիանալի տեսք ունեցող մազերի: Ճիշտ ապրելակերպն ու առողջ մնալը նույնպես կնպաստի ձեր մազերի աճին:




Խուսափեք Ձիգ Գլխարկներից
Ձիգ գլխարկը (կամ պոչը) կարող է հանգեցնելտրակցիոն ալոպեցայի”, մի վիճակի, երբ մազերը դուրս են մղվում գլխամաշկից: Երկար ժամանակ մազերը ձիգ վիճակում պահելուց՝ հասցված վնասը դառնում է մշտական: Ձիգ գլխարկ հագնելուց կամ պոչ կապելուց կարող է վնասվել նաև մազային կուտիկուլը:

















Կարճացրեք Մազերը
Քանի որ վնասված մազերից ազատվելու միակ միջոցը մազերի վնասված հատվածի կտրելն է, ապա պարբերաբար կարճացրեք մազերը՝ ճյուղավորված ծայրերը հեռացնելու համար: Նույնիսկ, եթե դուք երկարեցնում եք մազերը, անպայման կարճացրեք դրանք մոտավորապես վեց շաբաթը մեկ՝ նշելով ձեր վարսահարդարին, որ դուք միայն ցանկանում եք որ կտրվի մազերի վնասված հատվածը:

Նվազեցրեք խճճվածությունը
Մազերի ոչ բավարար խոնավությունն ու սպիտակուցների պարունակությունը կարող են հանգեցնել մազերի խճճվելուն: Այդ խնդրից խուսափելու համար, օգտագործեք լավ խոնավեցնող կոնդիցիոներ: Կարելի է կիրառել հարթեցնող, փափկեցնող շիճուկ՝ մազերին փայլ և հարթություն հաղորդելու համար:



Քանի որ մազերը ձեր ընդհանուր տեսqի համար կարևոր նշանակություն ունեն, ճիշտ խնամեք նրանց՝ դարձնելով առավել գրավիչ: Հետևելով վերոնշված հեշտ խորհուրդներիn՝ դուք ձերք կբերեք առողջ տեսք ունեցող մազեր:


Խորհուրդ ենք տալիս մազերի խնամքի որոշ միջոցներ տղամարդկանց համար.

Redken ամենօրյա մաքրող շամպուն

Redken սնուցող շամպուն

Redken անանուխ սթափեցնող շամպուն



Комментариев нет:

Отправить комментарий