Փոքրիկ երեխաներն ունեն զգայուն, շուտ չորացող մաշկ: Որոշ ծնողներ սիրում են լողացնել
իրենց մանկիկներին ամեն օր, չնայած որ, շատ երեխաներին՝ առավելապես
նորածիններին, բավական է լողացնել մի քանի օրը մեկ անգամ: Լոգանքների միջև ժամանակահատվածում,
ծնողները պետք է պահպանեն երեխայի դեմքն ու հետույքը շատ մաքուր վիճակում: Նորածինները կարող ենք լոգանք ընդունել միայն պորտալարի
ամբողջական հեռացումից հետո, ինչը կարող
է տևել մոտ մեկ ամիս ծնվելուց հետո:
• Երեխաների համար
պղպջակներով լոգանքի շատ ապրանքատեսակներ հիմնված են մաքրող նյութերի վրա, որոնք ոչնչացնում
են օգտակար բակտերիաները, ինչը վնասում է մանկական մաշկի թթվային շերտը: Բացի այդ,
պղպջակներով լոգանքը կարող է առաջացնել նորածինների մոտ վագինիտ կամ միզուղիների բորբոքում:
Դա այնքան տարածված խնդիր է դարձել, որ Առողջապահության Նախարարությունը հրաման է տվել
երեխաների համար նախատեսված պղպջակներով լոգանքի միջոցների պիտակներին պարտադիր նշել
զգուշացում ծնողների համար՝ երեխաներին շատ լողացնելու դեմ: Եթե դուք ցանկանում եք
դարձնել ձեր երեխաների լոգանքը բուրալի՝ պարզապես ջրին ավելացրեք մի փոքր նարդոսի յուղ:
• Բարուրային դերմատիտ
– Երեխայի կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող է առաջանալ բարուրային դերմատիտ՝
թեփոտ գլխամաշկ: Այն հնարավոր չէ կանխել, սակայն ջրով և օճառով ամեն օրվա լոգանքը, շատ դեպքերում, կօգնի
մաքրել այն: Դուք նույնպես կարող եք օգտագործել հատուկ մանկական փափուկ խոզանակ կամ
ատամի խոզանակ: Շամպունով լվանալուց առաջ, կարող է օգնել նաև որոշակի քանակով հանքային
յուղ գլխամաշկին մերսելը:
• Եթե ձեր երեխան ուշացումով
է ծնվել, նրա մաշկը կարող է չոր կամ ճաքած լինել: Դա բնական է, քանի որ նրա պաշտպանիչ
նորածնային քսուքն արդեն իսկ ներծծված է լինում:
Մի շտապեք քսուքներ կամ լոսյոններ օգտագործել՝ դա կարող է ավելի շատ վնասել,
քան օգտակար լինել: Նորածնի մաշկի վերին շերտը կշերտազատվի հաջորդ մի քանի օրվա ընթացքում՝
տեղ տալով նոր հիանալի մաշկին: Շարունակեք լվանալ նորածնին հասարակ ջրով առաջին ամսվա
ընթացքում:
• Երեխայի մաշկի խնամքի
համար օգտագործեք բնական միջոցներ, այդպիսով դուք կարող եք ձեր մանկիկի մաշկը պահպանել
առողջ: Խուսափելով վնասակար քիմիական բաղադրիչներից՝ դուք կպահպանեք երեխայի մաշկը
գրգռվելուց և կարմրելուց: Պետք չի հեշտությամբ հավատալ հեռուստատեսությամբ կամ լրատվամիջոցներով
հեռարձակվող մանկական մաշկի խնամքի միջոցների գովազդենրին, որոնք հեշտությամբ պետք
է փափկեցնեն ձեր մանկիկի մաշկը: Ամենասկզբում ուսումնասիրեք օգտագործվող միջոցի պիտակը,
որտեղ նշվում են պարունակվող բաղադրիչները՝
քիմիական ակտիվ հավելումների առկայության համար: Դուք պետք է միշտ շատ զգուշությամբ ընտրեք խնամքի միջոցներ ձեր
նորածնի նուրբ մաշկի խնամքի համար:
• Պետք է պարբերաբար
հանել մանկիկի բարուրը՝ թողնելով նրան որոշ ժամանակ այդպես լավ օդափոխված սենյակում:
Մաքուր օդ, և ոչ թե արևի ուղիղ ճառագայթները, մեծ դեր են խաղում երեխայի մաշկը խանձարուրից
կարմերուց պահպանելու և վերականգնելու համար:
• Շատ հաճախ, մեքենայով
երթևեկելիս ծնողներն անտեսում են իրենց երեխաների պաշտպանությունը արևի ուղիղ ճառագայթներից:
Չնայած ապակիները ունենում են ՈՒՄ պաշտպանիչ շերտ, սակայն երկար ճանապարհորդությունների
ընթացքում դա բավարար չէ: Ուշադիր եղեք և պատշաճ կերպով պաշտպանեք ձեր երեխային:
Ցանկանում ենք առաջարկել որոշ ապրանքատեսակներ մանուկների նուրբ մաշկի անվտանգ խնամքի համար.
Комментариев нет:
Отправить комментарий