Բազմաթիվ մարդիկ
ունեն յուղոտ մաշկ և դրա շնորհից մաշկին առկա են նաև բծեր և կեղտ: Եթե ունեք
այսպիսի մաշկ, ապա մի անհանգստացեք` ստորև ներկայացնում ենք մի քանի քայլ` յուղոտ
մաշկը դիմահարդարելու համար:
Շերտազատում, շերտազատում, շերտազատում. Շերտազատումն ամենակարևոր քայլն է
նախքան որևէ այլ խնամքի կիրառությունը: Խորհուրդ է
տրվում կիրառել Queen Helene's Վարսակ և Մեղր
սկրաբը: Ինչպես նաև, չափավոր սկրաբը դեմքի
համար առավել ճիշտ է օգտագործել, քան քսուքը կամ փրփրող մաքրող միջոցը, քանի որ
այն օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջներից: Գելային մաքրող միջոցները
նույնպես հարմար են:
2
Խոնավեցում. Ամեն լվացումից
հետո անհրաժեշտ է խոնավեցնել մաշկը դիմահարդարումից առաջ: Այն կապահովի հիասքանչ
տեսք: Օգտագործեք ջրային հիմքով յուղազերծ խոնավեցնող միջոցներ: Խորհուրդ է տրվում
կիրառել Դրամատիկալլի Դիֆֆերենտ Խոնավեցնող Գելը յուղոտ մաշկի համար:
3
Պատրաստվեք դիմահարդարմանը. Յուրաքանչյուր
յուղոտ մաշկ տարբեր է, բայց անհրաժեշտ է օգտագործել յուղազերծ երանգավորող քսուք:
Այն լցնում է ծակոտիներն ու ապահովում հիանալի արդյունք: Կարող եք մատներով
տարածել: Երանգավորող քսուքի վրձինը չի ապահովի լավագույն ծածկույթ: Սմեշբոքսի
Յուղազերծ երանգավորող քսուքը պետք է ընտրել մյուսների մեջ: Մի փոքր խոնավեցնող միջոցը խառնելով երանգավորող
քսուքին կարող է ավելի հարթ կիրառություն ապահովել: Նաև խորհուրդ է տրվում Լաուրա
Մերսյեի Մետաքսյա Երանգավորող Քսուքը կամ Բոբբի Բրաունի Երանգավորող Քսուքը:
4
4
Երանգավորող քսուքը տարածելուց հետո, թողեք 5-10 րոպե նախքան թափանցիկ դիմափոշին կիրառելը: Դիմափոշու վրձնի օգնությամբ կարող եք թեթև տարածել դեմքին: Նաև տարածեք ճակատին և քթի կամրջակին: Մենք կիրառում ենք դիմափոշի, որպեսզի մեր դեմքի յուղերը չորացնենք: Ընտրեք ձեր դեմքի մաշկին հարմար դիմափոշի` առավել բնական տեսք հաղորդելու համար:
Առաջարկում են որոշ ապրանքատեսակներ յուղոտ մաշկի համար.
Առաջարկում են որոշ ապրանքատեսակներ յուղոտ մաշկի համար.
SkinCeuticals ամենօրյա խոնավեցնող միջոց |
Bioderma ծակոտիները շտկող միջոց |
L'Oreal խոնավեցնող ջրային գել |
Avene մաքրող տոնիկ |
Ad
Комментариев нет:
Отправить комментарий