понедельник, 12 мая 2014 г.

Ինչպես Ձեր Դիմահարդարումը Դարձնել Անթերի


Երբևէ Ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչպես դիմահարդարումը դարձնել կատարյալ: Ներկայացնե~նք օգտակար մի քանի հնարք:
  




1. Օգտագործեք որակյալ մաքրող միջոցներ դեմքի համար. Լվացեք դեմքը կատարյալ մաքրություն ապահովելով: Մաքրող միջոցները լավ մաքրում են ձեր դեմքը և օգնում ազատվել մակերեսի մահացած բջիջներից, կորյակներից, յուղից և կեղտից: Երբեք մի լվացեք դեմքը օճառով կամ ագրեսիվ մաքրող միջոցներով: Օգտագործեք մաքրող միջոց, որը հարմար է ձեր դեմքին. ընտրեք այն մաշկաբանի խորհրդով կամ կոսմետիկայի խանութի խորհրդատուի օգնությամբ: 
 
2. Գտեք որակյալ խոնավեցնող միջոց. Ընտրեք այն ձեր մաշկի տեսակին համապատասխան: Չոր/զգայուն մաշկ. Ընտրեք ավելի առատ քսուք, որը պահում է խոնավությունը: Նորմալ մաշկ. Ընտրեք քսուքանման խոնավեցնող միջոց: Յուղոտ/երիտասարդ մաշկ. Ընտրեք ջրային հիմքով լոսյոն:






 
3. Օգտագործեք ցանկացած բրենդի որակյալ հիմք.  Երանգավորող հիմքերը պահում են դիմահարդարումն անփոփոխ և երկարատև: Կարող եք այդպիսիք գտնել դեղատներում կամ մասնագիտացված կոսմետիկ խանութներում: 

          
4. Ընտրեք երանգավորող քսուք.  Եթե ցանկանում եք անթերի մաշկ ունենալ (առանց պեպենների, բշտիկների, անգունության կամ անհարթ երանգի) անհրաժեշտ է օգտագործել երանգավորող խոնավեցնող միջոց: Սա որոշակի երանգ կհաղորդի առանց փշրվելու: Եթե ցանկանում եք ավելի շատ ծածկել, ապա կիրառեք երանգավորող քսուք: Ճիշտ երանգը ստանալու համար փորձարկեք այն այտի վրա և դիտեք բնական լույսի ներքո և գտեք ձեր մաշկին ամենահարմարը: Հարցրեք խանութի մասնագետին ճիշտ երանգը գտնելու համար:  
·       Տարածեք երանգավորող քսուքը: Ձեր մաշկը շողացող դարձնելու համար, կիրառեք նաև գունաբացող միջոց:  Պարզապես խառնեք մի փոքր գունաբացող միջոցը երանգավորող քսուքին և ձեր մաշկը կշողա: Երանգավորող քսուքը տարածեք վրձնի օգնությամբ կամ մատներով: Որոշ կանայք սիրում են վրձիններ, որոշներն էլ մատներով են տարածում այն, քանի որ այդպես ավելի հեշտ է, սակայն մինչ այդ չմոռանաք լվանալ ձեռքերը:  Երանգավորող քսուքը տարածելիս չանտեսեք կզակը, ականջներն ու աչքերի շուրջ: Հիշեք. Երանգավորող քսուքի նպատակն է հարթել ձեր դեմքի երանգը: Մի կիրառեք այն գույն հաղորդելու կամ բշտիկները ծածկելու համար:  
                         
5. Գնեք որակյալ քողարկիչ. Փնտրեք ձեր մաշկին համապատասխան քողարկիչ, որպեսզի այն չլինի շատ մուգ կամ շատ բաց: Եթե ինքներդ չեք կարող որոշել ճիշտ երանգը, ապա խնդրեք մեկ ուրիշին խորհուրդ տալ ձեզ:  
·         Տարածեք քողարկիչը մաշկի կարմրություններին, մի փոքր տեղադրեք վրձնով և մատներով տարածեք:
·         Քողարկեք մուգ շրջանները աչքերի տակ` եռանկյուն կերպով տարածելով քողարկիչը: Մատներով տարածեք արտաքին անկյուններում: Չմոռանաք քողարկել նաև աչքերի ներքին անկյունները, որոնք սովորաբար ավելի մուգ են, քան մյուս հատվածները:  
                         
6. Քողարկիչը ֆիքսեք դիմափոշին տարածելով. Ընտրեք փխրուն (հանքային) դիմափոշի և տարածեք դեմքի քողարկված հատվածներին վրձնի օգնությամբ:  
7. Կիրառեք բրոնզեր և/կամ կարմրաներկ. Ընտրեք բրոնզեր, որը չափազանց մուգ չէ ձեր մաշկի համար, այլապես ծաղրածուի կնմանվեք: Օգտագործեք անկյունաձև կոշտ վրձին բրոնզերը տարածելու համար և տարածեք դեմքին (ճակատին, քթին և այտերին): Ձեր դեմքն առավել երկարավուն ցույց տալու համար, բրոնզերը կիրառեք այտերի խնձորակների անմիջապես ներքևում:
·         Գտեք ձեր մաշկի երանգին հարմար կարմրաներկ և տարածեք այտոսկրերին: 
·         Դեմքի փայլը կրճատելու համար, կարող եք կիրառել յուղը կլանող թերթիկներ: Դրանք կարող եք գտնել ցանկացած դեղատանը կամ կոսմետիկայի խանությում: Դրանք մատչելի են, կրճատում են փայլն ու չեն վնասում դիմահարդարմանը:
                         
8. Կիրառեք աչքերի դիմահարդարումը. Ստվերաներկը երկար պահելու համար, սկզբում ստվերաներկի հիմք կիրառեք: Աչքերի բնական տեսքի համար ընտրեք բնական երանգներ:  
·         Կորացրեք թարթիչները`15 վայրկյան ամեն աչքին:
·         Թարթիչներին վազելին տարածեք: Այն կսնուցի և կխոնավեցնի` ավելի երկար և ծավալուն տեսք հաղորդելով:
·         Կիրառեք թարթիչները երկարացենող միջոց: Մանրաթելերը միանում և ավելի երկար են դարձնում թարթիչները:
·         Կիրառեք ջրակայուն սևաներկ: Սպասեք յուրաքանչյուր շերտի չորացմանը` փշրումից խուսափելու համար:
·         Կիրառեք աչքերի գծաներկ: Հեղուկ կամ մատիտ, աչքերի գծաներկը կարող է տարբեր կերպ կիրառվել` կապված աչքերի ձևի, գույնի և չափի հետ: Անհրաժեշտ է փորձել և գտնել լավագույնը:  
·         Կիրառեք հոնքերի գել դրանք սահմանված և տեղում պահելու նպատակով:
                         
9. Խոնավեցրեք շուրթերը.  Օգտագործեք շուրթերի հիմք` ծալքերը լցնելու համար  և շուրթերի գծաներկ նույն գույնի շրթներկից առաջ և ավարտեք շուրթերի փայլով ըստ անհրաժեշտության:  
                         







10. Սպունգով աշխատելիս, թրջեք այն` ապրանքատեսակի ներթափանցումից խուսափելու համար: Նույնիսկ եթե ձեր մաշկը յուղոտ է կամ բշտիկավոր, միշտ կիրառեք խոնավեցնող միջոց, քանի որ այն կարող է թեփոտվել դիմահարդարումը մաքրելուց հետո: Յուղոտ մաշկի համար, օգտագործեք ջրային հիմքով յուղազերծ խոնավեցնող միջոց: Նորմալ և չոր մաշկի համար, կանոնավոր օգտագործեք խոնավեցնող միջոց:   
Կիրառեք ստվերաներկը աչքերի գծաներկից առաջ:
Միշտ կիրառեք բնական գույներ և երբեք մի օգտագործեք շատ մուգ կամ շատ բաց գույներ: Ձեր երանգավորող քսուքը պետք է համապատասխան լինի այտերին, հիշեք, որ ամռանը արևայրուք եք ստանում և անհրաժեշտ է ավելի մուգ երանգավորող քսուք:  
Եթե տանն եք, ապա մի օգտագործեք շատ դիմահարդարում, այն լավ չէ մաշկի համար:
Երանգավորող քսուքը ստուգելիս, թողեք այն մի քանի րոպե և տեսեք, թե արդյոք այն օքսիդացվում է, եթե այո, ապա ընտրեք ավելի բաց երանգ:
Դիմափոշին երանգավորող քսուքից առաջ կիրառելը հաղորդում է օդային տեսք, չնայած դա կախված է դիմափոշու տեսակից: 

Комментариев нет:

Отправить комментарий