понедельник, 5 мая 2014 г.

Ինչպես կիրառել սևաներկ


 Սևաներկը շատ կարևոր գործիք է դիմահարդարման գործում: Այն հաճախ աչքերն առավել արտահայտիչ և գեղեցիկ է դարձնում:
1
Այլ դիմահարդարման կիրառություն.  Դիմահարդարումը ներառում է երանգավորող քսուք, ստվերաներկ, գծաներկ աչքերի համար և այլն: Կարող եք կորացնել ձեր թարթիչները նախքան սևաներկի կիրառումը:



2
Բացեք սևաներկը. Սևաներկի ապլիկատորը տրորեք պատյանի պատին, ավելցուկները մաքրելու համար:

3
Հարմար դիրք ընդունեք հայելու դիմաց. 
Ձեր արմունկը հենեք ամուր մակերեսի: Ամուր ձեռքով, սևաներկի փայտիկը տարածեք թարթիչների արմատներից մինչև ծայրերը` ետ ու առաջ տանելով ապլիկատորը թարթիչներն առանձնացնելու և լղոզումը կանխելու համար: Կրկնել մի քանի անգամ` թարթիչներին ընդգծված և գերազանց տեսք հաղորդելու համար:

4
Օգտագործեք թարթիչների սանր. Տեղադրեք սանրը թարթիչների արմատներին և նրբորեն սանրեք, քանի դեռ սևաներկը չի չորացել, այլապես սևաներկը կփշրվի և կլցվի աչքերի մեջ կամ այտերին:
5
Սևաներկի ապլիկատոր փայտիկը պահեք ուղղահայաց. Թեթև տարածեք վերին և ստորին թարթիչներին` թեթև գույն հաղորդելու համար

6

Հեռացրեք լղոզված մասերըդիմահարդարումը հեռացնող միջոցի օգնությամբ. Բամբակի օգնությամբ տեղում պտտելով մաքրեք հետքերը: Մատների օգնությամբ կրկին տարածեք մաքրված ստվերաներկը: 




Ստորև առաջարկում ենք որոշ ապրանքատեսակներ.






Lancome Հիպնոզ Սթար ուլտրա շողացող ջրակայուն սևաներկ

Chanel ծավալ հաղորդող սևաներկ

Christian Dior կորացնող սևաներկ

Yves Saint Laurent ծավալ հաղորդող սևաներկ

 


Комментариев нет:

Отправить комментарий