понедельник, 3 марта 2014 г.

Ինչպես Կրել Օծանելիքը



Ճիշտ օծանելիքը կպարգևի ձեզ ճիշտ ոճ՝ և ձեր ինքնավստահությունը, կհաղորդի շքեղություն: Սակայն, նույնիսկ ճիշտ օծանելիքը կարող է սխալ հնչել, եթե սխալ է կիրառվում:


Ընտրեք ճիշտ օծանելիք
Որոշ կանայք նախըտրում են կրել մեկ բնորոշ բույր, երբ ոմանք սիրում են փոփխել բույրը ըստ առիթի կամ եղանակի: Անկախ ձեր նախընտրությունների, ճիշտ բույրի ընտրությունը առաջին քայլն է պատշաճ կերպով օծանելիք կրելու գիտությունում:

http://am.strawberrynet.com/product-search/?searchField=toilette&d=toiletteՕդեկոլոնների բույրը ցնդում է մեկ ժամվա ընթացքում, քանի դեռ հարդարաջուրը մնում է կայուն մոտ երկու ժամվա ընթացքում:
Պարֆյումը ավելի հագեցած է բուրավետ յուղով, ինչի շնորհիվ այն չի ցնդում մոտ 4 ժամ շարունակ:
 Դասական պարֆյումն ու պարֆյում մզվածքները ունեն խիտ հագեցվածություն և մնում են կայուն մինչև վեց ժամ շարունակ:

 Ընտրեք ձեր պահանջներին համապատասխան օծանելիք. Եթե դուք աշխատում էք փոքր, սահմանափակ տարածքում, ապա անշուշտ, դուք պետք է խուսափեք հագեցած, սուր բույր կրելուց:

Նախքան կրելը՝ փորձեք օծանելիքը

Դուք կարող եք փորձարկել այն մի կտոր թղթի վրա, որը միշտ առաջարկվում է համապատասխան խանութներում: Միակ բանը, որ պետք է հիշել. Այն մի փոքր տարբեր կհնչի թղթի վրա, քան ձեր մարմնին: Հիմնական  պայմանը հանդիսացնում է նրանում, որ մինչ վերջնական որոծում կայացնելը՝ թույլ տալ օծանելիքը համակցվի ձեր մարմնի քիմիային:
Որպես այլ տարբերակ, դուք կարող եք մի փոքր  օծանելիքը տարածել ձեր  դաստակին և սպասելով մոտ տաս րոպե , հոտ քաշել: Այդքան ժամանակ է հարկավոր, որպեսզի բույրը ամբողջությամբ հնչի, հուշելով, թե սազում է այն ձեզ, թե ոչ
http://am.strawberrynet.com/product-search/?searchField=toilette&d=toiletteՕծանելիքը ունի երեք բուրմունքային մասնիկ. Նրբագույն, միջին նրբության և ցածր նրբության մասնիկներ: Նրբագույն մասնիկը անմիջապես բույր է հաղորդում, սակայն ոչնչանում  հինգ րոպեյվա ընթացքում: Միջին նրբության մասնիկները բացվում են մոտ տաս, իսկ նրբագույն մանսիկները՝ տասնհինգ րոպեյից: Հենց նրանք են, որ տևում են ժամեր շարունակ, այսպիսով, ձեզ պետք է սպասել  նրանց ամբողջությամբ բուրելուն, որպեսզի հասկանալ օծանելիքի բույրը
Խուսփեք օծանելիքը հագուստին տարածելուց, որպեսզի ձեր հագուստը չբուրա, իսկ դուք կարողանաք ճիշտ որոշում կայացնել:   Որոշ օծանելիքներ կարող են գունավորել կամ անգունացնել ձեր հագուստը, այնպես որ հարկավոր է ուշադիր լինել օծանելիքը կիրառելուց:

Սահմանափակեք փորձարկվող բույրերի քսնակը: Երեք բույր փորձարկելուց, ձեր հոտառությունը կորցնում է իր սրությունը, և դուք այլևս չեք կարողանա հստակ զգալ փորձարկվող հոտերը:
Եթե ուսումնասիրվող բույրերը կտրուկ տարբերվում են, ապա դուք կարող եք  փորձարկել հիգից-վեց բույր, մինև ձեր հոտառությունը բնաթա:
Խնդրեք մի քանի սուրճի հատիկ: Նրանք մաքրում են ձեր մոտ հոտերի պալիտրան և դուք կկարողանաք բույրեր փորձարկել ավելի երկար ժամանակ: Սակայն դա երկարատև չէ, այնպես որ, ավելի լավ է փորձարկել միայն մի քանի բույր մեկ անգամից:

http://am.strawberrynet.com/product-search/?searchField=toilette&d=toiletteԸնտրեք ձեզ համար ճիշտ համապատասխանող բույր: Օծանելիքների համարյա 75% -ը պարունակում է վարդի և հասմիկի մզվածք, սակայն տարբերվում է քանակությունը: Եվ ավելին, օծանելիքները հագեցած են հազարավոր այլ բաղադրիչներով և քիմիական միասնություններով, որոնք դարձնում են բույրը յուրահատուկ: Ահա ինչու չկա իրար պես բուրող օծանելիք: Ընդանրապես, օծանելիքը բաշխվում է չորս տեսակի. Բուսական, սաթե փայտային, մրգային ծաղկային և համեմված արևելյան:

Թարմ բուսական օծանելիքները ունեն բույսերի, տերևների և խոտերի համակցություն: Նրանք ձտում են <պարզ> բույրի և սզական են կանանց՝ զգայուն և նուրբ խառնվածքովԿանայք, ով սիրում են կրել օծանելիք ըստ առիթի, պետք է օգտագործեն այդ տեսակի օծանելիքը դուրսը, ցերեկային ժամերին:

Փայտային օծանելիքները համակցում են ջերմ բույրերի լայն տեսականի: Շատերը ներառում են սաթ, ճանդան, մայրի և տարատեսակ համեմունքներ: Համեմունքների համադրությունն է, որ դարձնում է այդպիսի օծանելիքները ունիվերսալ: Կանայք, որոնք ցանկանում են կրել զգացմունքային օծանելիքպետք է ընտրեն սաթե փայտային բույրեր, հատկապես երեկոյան ժամերին:

 Մրգային ծաղկային օծանելիքը սթափեցնում է զվարճալի և ռոմանտիկ զգացմունքները: Օծանելիքները, որոնց բույրը համակցված է մեկ ծաղկի կամ մրգի մասնիկների շուրջ , համապատասխանում են այդ կատեգորիայի: Ոմանք շեշտված են մրգային մասնիկների, ոմանք էլ՝ ծաղկային: Այդ տեսակի օծանելիքը նույնպես հիանալի է ցերեկային ժամերին կրելու համար: Կանայք, որոնք նախընտրում են թարմ, հյութանլի բույրեր կարող ենք օգտագործել առաջին տեսակը, իսկ դասական ռոմանտիկ բույրեր նախըտրողները՝ երկրորդը:

Համեմված արևելյանը իր կառուցվածքով նման է սաթե փայտային բույրերի, պարզապես նրանք համալրում են շատ ավելի ծաղային մասնիկներ: Այդ տեսակի օծանելիքները հաճած թրմված են թանկառժեք բույրրով, ինչպիսիք են օրքիդեան, նարնջի ծաղկունքը, վանիլը, քաղցր համեմունքները, խունկը և մուշկը: Այս էքզոտիկ օծանելիքները կարող են կիրառվել ցանկացած ժամանակ, և հատկապես երեկոյան: Կանայք, ով փնտրում են ջերմ, խորհրդավոր և առավել կանացի բույր, պետք է այդ տեսակի օծանելիք փնտրեն:
Մինչ Կիրառումը
Օծանելիքը կիրառումից առաջ մաշկի պատրաստելը երաշխավորում է բույրի կայունությունը և հստակությունը:
Լողացեք և կիրառեք լոսյոն մինչ օծանելիքի օգտագործումը, քանի որ բույրը մնում է կայուն մաքուր և խոնավ մաշկին: Կիրառեք օծանելիքը, ըստ հնարավորության, լոգանքից կամ ցնցուղից անմիջապես հետո:  Կամ, դուք կարող եք լավ լվալ և լոսյոն քսել հենց այտ հատվածները, որոնց դուք ուզում եք տարածել օծանելիքը:
Ավելի շեշտեք կիրառվող պարֆյումը՝ լվացվելով և տարածելով այն օճառով և լոսյոնով, որոնք ունեն օծանելիքի նույն բույրը: Պարֆյում հավաքածուները, որոնք ներառում են ցնցուղի գել, լոսյոն մարմնի համար և օծանելիք առավել ազդեցիկ են, սակայն, դուք կարող եք նաև օգտագործել նույն բուրմունքային մասնիկներով հագեցած այլ օճառ կամ լոսյոն:
Մի խամրեցրեք օծանելիքի բույրը: Օրինակ՝ մի լողացեք արտահայտված մրգային ցնցուղի գել նախքան մուշկե պարֆյում կիրառելը:
Կիրառում
Կիրառելով շատ օծանելիք՝ նրա բույրը կարող է խանգարել ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց: Եթե կիրառեք քիչ քանակությամբ՝ բուրմունքը հեշտությամբ կցնդի: Օծանելիքի ճիշտ կիրառման կանոնների իմացությունը կապահովի նրա օգտագործման լավագույն արդյունքը:


Տարածեք օծանելիքը զարկերակային հատվատծներին, որտեղ արյունը առավել արագ է հոսում և մաշկն առավել տաք է:

Հագեցած օծանելիք օգտագործելիս, ինչպիսին է պարֆյում հարդարաջուրը կամ դասակն պարֆյումը՝ այն տարածեք միայն դաստակներին և կոկորդի հատվածներին:

Հարդարաջուր կամ օդեկոլոն կիրառելիս՝ տարածեք այն նաև այլ զարկերակային հատվածներին. Ականջների հետևը, կրծքին, արմունկների և ծնկների ներսի հատվածներին:

Տարածեք օծանելիքը 15-20սմ հեռավորությունից՝ նայաց օծանելիքի հագեցվածության:  Ինչքան հագեցած է օծանելիքը, այդքան հեռվից պետք է պահել սրվակը:

Խուսափեք օծանելիքը մաշկի մեջ տրորելուց: Նույնիսկ, եթե դա համարվում է բնականոն՝ անելով այդպես՝ վերանում են որոշ քիմիական միասնություններ, ինչը խախտում է բույրի հավասարակշռությունը: Պետք է տարածել քիչ քանակությամբ օծանելիք մաշկին և թողնել, որ ինքնուրույն չորանա:

Խորհուրդներ

·                                 Օծանելիքը, որը ներայացված է սփրեյ սրվակներով՝ ավելի երկարատև է քան սփլեշ սրվակները:
·                                 Պահեք ձեր օծանելիքը հեռու արևի ուղիղ ճառագայթներից: Որպեսզի օծանելիքը երկարատև պահպանվի հագեցած, պահեք սրվակները զով և չոր տեղ: Առավել

շոգը կարող է ոչ միայն խախտել օծանելիքի բույրը, այլ նաև կարող է ճաքեցնել շիշը:
·                                 Եթե ինչոր մեկի համար եք ընտրում օծանելիք, ընտրեք ժամանակով ստուգված, դասական բույր: Շատ թեթև ծաղկային բույրերը հարմար են կանանց մեծամասնության համար, սակայն ավելի հագեցած, էքզոտիկ օծանելիքները կասկածելի են այդ պարագայում, և նախքան գնելը՝ պետք է փորձարկվեն անձնական մաշկին:



Ուշադրույուն
·                                Զգուշացեք կրկնակի կիրառումից: Ինչքան երկար եք օգտագործում օծանելիքը, այդքան սովորական է դառնում նրա բույրը ձեզ համար: Այսպիսով, դուք կարող եք դադարել լսել նրա բույրը, սական դա չի նշանակում, որ այն չեն լսում ձեզ շրջապատող մարդիկ:

Комментариев нет:

Отправить комментарий