Այսօր ուղիղ մազերը
համարվում են նորաձև: Մազերն ուղղող միջոցները մեծ
պահանջարկ ունեն: Այն քիմիական նյութերը,
որ օգտագործվում են մազերն ուղղելու նպատակով, իրենց ազդեցությունն են թողնում մազերի
առողջության վրա: Այսինքն, մազերն ուղղող բնական միջոցներն ավելի ճիշտ է օգտագործել:
Այդպիսի միջոցներ դուք մշտապես ունեք ձեր խոհանոցում, դրանց պարբերական
օգտագործումը ձեր մազերը դարձնում են ավելի հարթ, փափուկ և ուղիղ:
1. Կոկոսի կաթ` խառնած կիտրոնահյութին.
Կոկոսի կաթն ունի
մազերը պերմանենտ ուղղելու հատկություն: Իսկ դրան կիտրոնի հյութ ավելացնելով` կստանաք
առավել լավ արդյունք: Սառեցրեք խառնուրդը մի քանի ժամ: Կաթնային շերտը կհայտնվի խառնուրդի
վրա: Տարածեք այդ խառնուրդը մազերին և փաթեթեք տաք սրբիչով: Ձեր մազերը կդառնան շատ
ավելի փափուկ: Միաժամանակ, ձեր անկանոն գանգուրները առավել ենթարկվող կդառնան:
2. Տաք յուղ.
Ոչ բոլորը գիտեն, որ մազերը սնուցելուց
բացի, յուղային միջոցների կանոնավոր կիրառումը ուղղում և հարթում է մազերը: Խառնեք
կոկոսի յուղը ձիթապտղի յուղին: Ձիթապտղի յուղը կարող եք փոխարինել նուշի յուղով մի
քանի օրից: Մերսել խառնուրդը գլխամաշկին և մազերին: Ծածկեք մազերը տաք սրբիչով: Թողեք
առնվազն 45 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով
3. Բնական կոնդիցիոներ.
Մազերը լվանալուց
հետո, կոնդիցիոների պարբերական օգտագործումը, ձեր մազերը դարձնում է փափուկ և ձիգ:
Թեյի լիկյորը օգտագործեք որպես բնական կոնդիցիոներ:
4. Կաթ սփրեյ.
Կաթը շատ օգտակար է մազերը հարթելու հարցում:
Կաթը լցրեք սփրեյի սրվակում և փչեք մազերին: Կես ժամ հետո, երբ կաթը ներթափանցիկ մազերի
մեջ, լվացեք շամպունով և տեսեք դրա արդյունքը:
5. Կաթ և մեղր.
Վերցրեք մի փոքր կաթ, ավելացրեք մեղր
և խառնելով ստացեք մածուկ: Առավել արդյունավետ արդյունք ստանալու համար, ելակ կամ բանան
ճզմեք խառնուրդի մեջ: Տարածեք այն մազերին: Ժամանակ կպահանջվի, որպեսզի այն չորանա:
Այսպիսով սպասեք մեկ ու կես ժամ` լվանալու համար:
6. Ձիթապտղի յուղ և ձու.
Այս երկու բղադրիչն
էլ հանդիսանում են մազերի խնամքի անբաժան մասնիկները: Սակայն քչերին է հայտնի, որ ձիթապտղի
յուղն ու ձուն միասին կարող են հրաշքներ գործել: Երկու ձվին խառնեք ձիթապտղի յուղ:
Խառնեք և տարածեք մազերին: Սպասեք առնվազն մեկ ժամ, այնուհետև լվացեք մեղմ շամպունով:
Այս բոլոր բնական միջոցները շատ հեշտ է գտնել: Սակայն դուք պետք է համբերատար գտնվեք:
Դրանք չեն կարող այնպես ազդել, ինչպես որ սրահի միջոցները: Դուք պետք է օրակարգ մշակեք
և հետևեք դրան շաբաթական երկու անգամ: Մի քանի ամսից դուք կզգաք ազդեցությունը:
Օրվա առաջարկ` strawberrynet.com MACADAMIA NATURAL OIL
Macadamia Վերականգնող Դիմակ |
Комментариев нет:
Отправить комментарий