Բոլոր օծանելիքներն ունեն երեք նրբության մասնիկներ` նրբագույն, որոնք առաջինն են գոլորշանում, միջին նրբության, որոնք մի փոքր ուշ են արտահայտվում և ցածր նրբության, որը իրական բույրն է: Ընտրեք թափանցիկ նրբագույն մասնիկներ:
Խնդրեք խորհրդատուի օգնությունը: Ցույց տվեք նրան ձեր սիրելի օծանելիքների ցանկը: Ցանկացած հուշում կօգնի նրան ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը` մրգային, ծաղկային, փայտային և այլն:
Ամեն անգամ երկու բույրից ավել մի փորձեք, դուք պարզապես չեք զգա բույրը: Փչեք, բայց մի տրորեք, այլապես կվնասեք բաղադրությանը: Սպասեք տաս րոպե, որպեսզի ցածր նրբության բույրն արտահայտվի և այնուհետև գնեք: Երբեմն ցածր նրբությունն արտահայտվում է ժամեր հետո: Ավելի լավ է փորձել նմուշն ու գնել հաջորդ օրը, հատկապես, եթե թանկարժեք օծանելիք եք գնում: Հիշեք, օծանելիքը ներդրում է ձեր անհակատանության համար
Օծանելիքը մի գնեք պարզապես սեզոնի փոփոխությանը զուգահեռ: Ստուգեք, թե արդյոք այն իրապես հարմար է ձեզ: Չէ, որ դուք ողջ օրը կրելու եք այն: Դու գնում եք օծանելիքը հենց ձեզ, այլ ոչ թե մարդկանց համար: Այն պետք է արտահայտի ձեր անհատականությունը
Օծանելիքը կարելի է օգտագործել արտադրման պահից շուրջ երեք տարի: Օծանելիքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի մոտ (լոգարանում) կամ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Փաստորեն, օդեկոլոններն ու հարդարաջրերն անհրաժեշտ է պահել սառնարանում` երկարաձգելու դրանց օգտագործումը
Օծանելիքը պետք չէ կրել, ինչպես համազգեստը: Փորձեք տարբեր բրենդեր և տարբեր կարգի օծանելիքներ: Կարող եք կրել տարբեր բույրեր տարվա տարբեր ժամանակներին: Չէ, որ դուք ունեք ամառային և ձմեռային հագուստեղեն: Օծանելիքը նույնպես պետք է լինի ամառային և ձմեռային
Օծանելիք ընտրելիս, հաշվի առեք կլիմայական պայմանները: Տաք խոնավ պայմանները հագեցնում են օծանելիքի բույրը: Այդպիսի պայմաններում, ավելի լավ է, ընտրել թեթև օծանելիք և հաճախ կիրառել: Հիշեք. Ջերմությունը ստիպում է բույրին գոլորշանալ ավելի արագ, իսկ սառը եղանակը ամրապնդում է բույրը
Արժե օծանելիք գնել այն հաճույքի համար, որ ստանում եք
այն կրելիս և չմտածել գումարի մասին: Խելամիտ եղեք
Երբեք չգնեք օծանելիք այնպիսի անցումային փուլերում,
ինչպիսին է հղիությունը: Մարմինը ենթարկվում է հսկայական հորմոնալ
փոփոխությունների, որն ազդում է զգայարանների, հատկապես հոտառության վրա
Օրվա խորհուրդը Strawberrynet կայքից`
BVLGARIEau De Parfum Spray 50ml/1.7oz |
BURBERRY Weekend Eau De Parfum Spray 50ml/1.7oz |
BRITNEY SPEARS Believe Eau De Parfum Spray 30ml/1oz |
LADY GAGA Fame Eau De Parfum Spray 100ml/3.4oz |
Комментариев нет:
Отправить комментарий