Ձմռան ցուրտ պարզ օրերը բազմաթիվ մարդկանց պարգևում են ոչ միայն այտերի վարդագույն փայլ, այլ նաև տհաճ չորություն դեմքի, ձեռքերի և ոտքերի մաշկին: Որոշ մարդկանց համար, խնդիրն ավելի մեծ է, քան ձիգ, չոր զգացողությունը. նրանց մաշկն այնքան է չորանում, որ արդյունքում վերածվում է թեփի, ճաքերի և նույնիսկ էքզեմայի (որի դեպքում մաշկը բորբոքվում է):
«Երբ Դուք միացնում եք տան տաքացնող սարքերը, մաշկը սկսում է չորանալ», - ՎեբՄԴ-ին պատմում է Բոննի ԼաՊլանտը` էսթետիկայի մասնագետ Կանյոն Ռանչ հանգստավայրում, Լենոքս, Մասս.: «Կապ չունի, թե ինչ միջոցով եք տաքացնում ձեր բնակարանը` յուղով, փայտով, թե էլեկտրականությամբ, մաշկը, միևնույն է, չորանում է»:
Ծանո՞թ եք այս խնդրին: Շարունակեք կարդալ և հետևեք ՎեբՄԴ-ի թոփ 10 խորհուրդներին, թե ինչպես բարելավել մաշկի խնամքը ձմռան ամիսներին և այն պահել խոնավ ու առողջ:
1. Գտնել Մասնագետ
Տեղական դեղատներում դուք դժվար է լավ խորհուրդ ստանաք: Այդ իսկ պատճառով էսթետիկ մասնագետի կամ մաշկաբանի դիմելը լավ ներդրում է համարվում: Մասնագետը կարող է վերլուծել ձեր մաշկի տեսակը, գտնել մաշկի խնդիրներն ու առաջարկել դրանք լուծելու խնամքի միջոցներն ու ապրանքատեսակները:
Սակայն սա չի նշանակում, որ պետք է գնեք թանկարժեք ապրանքատեսակներ: «Մատչելի ապրանքատեսակները նույնքան լավ են գործում, որքան թանկերը», - ասում է Դեյվիդ Վորոնը` մաշկաբան Արկադիայից, Կալիֆ: «Փաստորեն, հավելյալ գինը, որ վճարվում է թանկարժեք ապրանքատեսակների համար, հաճախ փաթեթավորման կամ մարկետինգային գինն է»: Առավել կարևոր է ոչ թե այն, թե որքան գումար եք վճարել այդ ապրանքատեսակի համար, այլ այն, որ ձեր մաշկն ընդունի տվյալ ապրանքատեսակը»:
2. Խոնավեցնում
Միգուցե, դուք գտել եք խոնավեցնող միջոց գարնան կամ ամռան համար: Սակայն, երբ եղանակային պայմանները փոփոխվում են, պետք է փոփոխվի նաև մաշկի խնամքը: Գտեք յուղային, այլ ոչ թե ջրային հիմքով որևէ «քսուք» խոնավեցնող միջոց, քանի որ յուղն առավել լավ է պաշտպանիչ շերտ ստեղծում մաշկի վրա և պահպանում խոնավությունը, քան քսուքը կամ լոսյոնը: (Հուշում. «Գիշերային Քսուք» անվանումով լոսյոնները յուղային հիմք ունեն:)
Այնուամենայնիվ, խնամքով ընտրեք յուղը, քանի որ ոչ բոլոր յուղերն են հարմար դեմքի համար: Փնտրեք չխցանող յուղեր, ինչպես օրինակ ավոկադոյի յուղ, հանքանյութային յուղ, գարնանածաղկի յուղ կամ նուշի յուղ: Շի յուղը կամ կարագը, ընդհակառակը, կարող է խցանել դեմքի ծակոտիները: Իսկ բանջարեղենը,-ասում է ԼաՊլանտը, իրապես վատ միտք է: «Այն միայն կմնա մաշկի մակերեսին»,-ասում է նա և «Եվ իսկապես ճարպոտ կլինի»:
Կարող եք նաև գտնել լոսյոններ, որոնք պարունակում են «խոնավեցնող նյութեր», ինչպես օրինակ այնպիսի նյութեր (գլիցերին, սորբիտոլ և հիդրոքսի թթուներ), որոնք խոնավություն են հաղորդում ձեր մաշկին:
3. Արևապաշտպան Միջոցներ
Ոչ, արևապաշտպանները միայն ամառվա համար չեն: Ձմռան արևը` համակցված ձյան փայլի հետ, կարող է իրապես վնասել մաշկին: Փորձեք կիրառել լայն ազդեցության արևապաշտպան միջոց ձեր դեմքի և ձեռքերի համար դուս գալուց 30 րոպե առաջ: Հաճախ կրկնել երկար ժամանակ դրսում գտնվելիս:
4. Ձեռք Մեկնեք Ձեր Ձեռքերին
Ձեր ձեռքերի մաշկն ավելի բարակ է, քան մարմնի այլ մասերինը և առավել պակաս յուղային է: Սա նշանակում է, որ դժվար է ձեռքերը խոնավ պահել, հատկապես ցուրտ, չոր եղանակին: Սա կարող է բերել քորի և ճաքճքման: Դրսում կրեք ձեռնոցներ. եթե տաքության համար անհրաժեշտ է կրել բրդյա ձեռնոցներ, ապա հագեք բամբակյա, այնուհետև բրդյա ձեռնոցներ` բրդից բորբոքվելու հավանականությունը կրճատելու համար:
Հետևելով այս խորհուրդներին ձեր մաշկը լինելու է խնամված` անգամ ամենա անհրապույր եղանակի ժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий