вторник, 24 декабря 2013 г.

Գեղեցկությունը Պահպանելու Եվս 10 Խորհուրդ

Ես գեղեցիկ եմ

Մաշկի խնամքն այն կարևորագույն ներդրումն է, որ Ձեզ պարգևում է գեղեցիկ ու երիտասարդ տեսք, ինչպես նաև ինքնավստահ ու հարմարավետ զգացողություն:  
Ասում են, որ «Գեղեցկությունը տեսնողի աչքերում է»: Սակայն ես կարծում եմ, որ գեղեցկությունը հենց այն կնոջ աչքերում է, որը ըմպում է անհրաժեշտ քանակության ջուր, քնում է բավարար և հետևում է իր մաշկի խնամքի ամենօրյա օրակարգին:

Արթնացում

Առավոտյան ցնցուղի ընթացքում, շերտազատեք մաշկի մահացած բջիջները` նախքան մարմնի լվացող միջոցը կիրառելը:  Ցնցուղը չպետք է շատ տաք լինի մաշկի հիմնական յուղը չպակասեցնելու  համար: Փափուկ սրբիչով չորացրեք Ձեր մարմինը, կիրառեք բուրումնավետ լոսյոն` մաշկը հարթելու և խոնավեցնելու համար, միևնույն ժամանակ ըմպեք մեկ բաժակ ջուր: Որքաˉն խոնավ պահեք ձեր մաշկը ներքինից, այնքաˉն պայծառ կշողաք արտաքինից:


Քողարկում.

Պայծառեցրեք ձեր դեմքը քողարկչի օգնությամբ: Կիրառեք այն նաև աչքերի ներքին և արտաքին անկյուններում` մուգ շրջանները ծածկելու համար, քթի շրջանում` խորը ծակոտիները և կարմրությունը ծածկելու համար, շուրթերի շուրջ` բարակ գծերը լցնելու համար:  Շարունակեք խնամքը խոնավեցնող երանգավորող քսուքով (յուղազերծ և արևապաշտպան) մաշկը հարթ և միաերանգ դարձնելու համար: Միշտ կիրառեք մաքուր դիմահարդարման վրձիններ:

Փորձարարություն.

Ըստ սեզոնի, փոխեք դիմահարդարման, շրթներկի, աչքերի գծաներկի և ստվերաներկի գույները` նորություն ստանալու և էներգիայով լիցքավորվելու համար:   

Պարտադիր Պայման.
Ձևավորեք ձեր գեղեցիկ տեսքն ապահովող անհրաժեշտ միջոցների  հավաքածու` բաղկացած, օրինակ, շուրթերի փայլից, սևաներկից, քողարկչից, սանրից, շրթներկից և այլնԱյդ հավաքածուն կրեք ձեզ հետ կամ ունեցեք միաժամանակ մի քանի վայրում` գրասենյակում, տանը և պայուսակում:


Կսմթոցը երկարատև է.

Կսմթեք ձեր այտերն ու շուրթերը` գեղեցիկ կարմրություն ապահովելու և տպավորություն գործելու համար: Այս հանդուրժելի ցավն այտերին և շուրթերին կպարգևի կարմրավուն բնական գույն և փայլ:

Թոˉղ ձեր ներքին գեղեցկությունն արտահայտվի արտաքինից.

Ողջ օրվա ընթացքում, հետևեք Ձեր կեցվածքին: Կանգնեք ուղիղ` ուսերը դեպի ետ: Քայլեք վստահ և դրական մտածեք: Ժպտացեք և բալասանով պատված խոնավ ու գեղեցիկ շուրթերով ժպիտը կհմայի բոլորին: 

ՔԱՂՑՐ ՔՈՒՆ

Մաքրություն.
Որքան էլ հոգնած լինեք, լվացեք և խոնավեցրեք ձեր դեմքը քնից առաջ` կեղտից ազատելով ծակոտիները: 

Պահեք ձեր մատնահարդարումը կատարյալ տեսքի.

Ափսեները լվանալիս, օգտագործեք ձեռնոցներ: Երեկոյան մեկ պաշտպանիչ շերտով լաքապատեք ձեր եղունգները: 

Մազեր

Կանոն #1. Անկողին մի մտեք թաց մազերով` սա մեծացնում է մազերի կոտրատման հավանականությունը: Կանոն #2. Քնից առաջ սանրեք մազերը մաքուր սանրով (շաբաթական մեկ անգամ լվացեք սանրը օճառաջրով): Կանոն #3. Մի քանի կաթիլ շիճուկ ավելացրեք ջրին առավոտյան խճճվածքը հարթելու համար:













Комментариев нет:

Отправить комментарий