вторник, 7 января 2014 г.

Ստացեք Ավելին՝ Խնայելով

Չունե՞ք ժամանակ կամ բավարար գումար: 
Երկակի ազդեցությամբ ապրանքատեսակներն օգնում են Ձեզ: Դրանք խնայում են ամեն օր Ձեր ժամանակը, քիչ տեղ են գրավում տանը: Իսկ ամենալավը, դրանք խնայում են ձեր դրամապանակը, քանի որ Դուք ծախսում եք քիչ, ստանալով շատ:

և գումարը

Խոնավություն և Պաշտպանություն
Առավոտյան որքան էլ, որ շտապեք, երբեք բաց չթողնեք ձեր մաշկի խոնավեցման գործընթացը: Ինչու չպաշտպանել մաշկը արևի ճառագայթներից: Օգտագործեք Արևից SPF պաշտպանող խոնավեցնող միջոց Ձեր դեմքը փափուկ, թարմ և փայլուն պահելու համար:  Բազմաթիվ խոնավեցնող ու արևապաշտպան  միջոցները պետք է կիրառել դիմահարդարումից առաջ:  Եթե պատրաստվում եք արևի տակ ժամեր անցկացնել, ապա կիրառեք առավել ազդեցիկ արևապաշտպան նախքան դուրս գալը:

Շրթներկների ընտրանի
Ունիվերսալ Դիմահարդարում
Դիմահարդարմանը հատկացվող ժամանակի կրճատման համար անհրաժեշտ է նվազեցնել օգտագործվող ապրանքատեսակների քանակը: Գնեք վառ գունային քսուք կարմրաներկ և շտապելիս կիրառեք շուրթերին, աչքերին և այտերին գույն հաղորդելու համար: Այս եռակի օգտագործման ապրանքատեսակը նաև գունաբացում է և փոքր տեղ է գրավում:


ՄունԳլոու Ոսկեզօծ Բրոնզեր 
Փափկեցում և արև
Ամռանը անհրաժեշտ է վառ և գեղեցիկ տեսք ունենալ: Ձեր խոնավեցնող միջոցն ամռանը փոխարինեք աստիճանական բրոնզերով, ինչը նուրբ փայլ կհաղորդի մաշկին: Ինքնարևայրուքի միջոցները առկա են մի քանի տեսակներով: Դուք արևայրուք կստանաք առանց արևահարման և արևի վնասակար հատկությունների:  




Գունաբացում
Ձեր ամենօրյա խոնավեցնող միջոցը փոխարինեք մեկ այլով, որը երանգ է հաղորդում մաշկին: Եթե լոսյոնով հնարավոր է այնպիսի տեսք հաղորդել, իբր մի քանի օր արևայրուք եք ստացել, ապա անհրաժեշտություն չկա երանգավորող քսուք կամ դիմափոշի կիրառել:


Վրձնի կրկնակի օգտագործում
Ինչ եք անում սևաներկի խոզանակ-փայտիկը, երբ վերջանում է սևաներկը, դեն եք նետում,
ճիշտ է: Հաջորդ անգամ նոր սևաներկ գնելիս, հին սևաներկի վրձինը լվացեք օճառով և չորացրեք: Կիրառեք այն սևաներկը տարածելուց հետո  թարթիչները սանրելու համար: Այն գործում է առավել լավ, քան խանութից ձեռքբերված վրձինները:

Վերջ այտուցված աչքերին
Հետևեք ձեր աչքերին, քանի որ նրանք են արտահայտում մեր արտաքին և ներքին գեղեցկությունը: Եթե ձեր աչքերը հակված են այտուցման, ապա օգտագործեք հատուկ նախատեսված քսուքներ և թարմեցրեք աչքերը:

Աչքերի թարմեցնող քսուք - GARNIER

Բուժեք և թաքցրեք բշտիկները
Առավոտյան արթնանալ մի նոր բշտիկով օրվա վատ սկիզբ է: Այն նաև չարչարանք է ավելացնում Ձեր դիմահարդարման համար: Դուք պետք է աշխատեք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլ նաև ծածկել այն: Գտեք մի ապրանքատեսակ, որը կկատարի այդ երկու գործառույթը և կխնայի թանկարժեք ժամանակը: Բազմաթիվ ապրանքատեսակներ բուժում են բշտիկներն՝ քողարկելով դրանք:


Ցնցուղի համար - L'OCITANE
Փափկեցրեք մաշկը ցնցուղի ընթացքում
Ամեն առավոտ մարմինը լոսյոնով պատելը երկար ժամանակ է տևում, փոխարինեք այն մեկ այլ օճառով կամ լվացվելու միջոցով, որը նաև խոնավեցնում է: Խոնավեցնող միջոցը մարմնի համար կամ յուղը ցնցուղի համար ձեր մաշկը պահպանում է փափուկ և խոնավ մաքրելիս:

Комментариев нет:

Отправить комментарий