Համացանցն առաջ է քաշել Գնումների մի նոր տեսակ: Առցանց Գնումների մի
շարք առավելությունների շնորհիվ, բազմաթիվ մարդիկ, այսօր, նախընտրում են առցանց գնումներ
կատարել: Որոշակի փաստարկներից ելնելով` ես նույնպես կարծում եմ, որ համացանցը լավագույն
միջոցն է գնումներ կատարելու:
Որո՞նք ենք այն փաստարկները, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ նախընտրում
են Առցանց Գնումները: Ստորև ներկայացնում եմ
Առցանց Գնումների Թոփ 10 Առավելություն իմ տեսանկյունից:
1) Հարմարություն. Գնումներ կատարելու
այս մեթոդի հարմարավետությունը ինձ ամենաշատն է դուր գալիս: Էլ որտե՞ղ կարող ես կեսգիշերին
գնում կատարել: Այստեղ կարիք չկա հերթ կանգնելու կամ գործակատարին սպասելու` խորհուրդ
հարցնելու նպատակով: Դու կարող ես րոպեների ընթացքում գնում կատարել, նույնիսկ եթե
զբաղված ես` խնայելով ժամանակդ և խուսափելով ամբոխից: Առցանց խանութները մեզ հնարավորություն
են ընձեռում “չաղտոտող” գնումներ կատարել շուրջօրյա (24 x 7): Սա լավագույն
վայրն է տեղեկատվական ապրանքատեսակներ, օրինակ` էլ. գրքեր գնելու: Վճարումը կատարելուց
անմիջապես հետո կարող ես բեռնել ցանկալի տեղեկատվությունը: Առցանց գնվող, բեռնելու
հնարավորությամբ ապրանքն ընդհանրապես վերացնում է նյութականի կարիքը:
2) Առավել Մատչելի Գին. Հաջորդ հրապուրիչ կարևորագույն գործոնն առցանց խանութների կողմից
առաջարկվող մատչելիությունն ու էժան գներն են, քանի որ ապրանքատեսակը քեզ է ուղարկվում
անմիջապես արտադրողից առանց միջնորդների ներգրավվածության: Բազմաթիվ առցանց խանութներ առաջարկում են զեղչի քարտեր կամ կտրոններ: Բացի այդ, տեղական գրասենյակ ունենալու պարագայում, Առցանց Խանութից միայն պահանջվում է գանձել վաճառքի հարկ, նույնիսկ եթե մենք գնում ենք մեր ապրանքատեսակներն ամբողջ աշխարհով:
3) Բազմազանություն. Ապրանքատեսակների ընտրանին ապշեցուցիչ է: Դուք կարող եք նույն վայրում տեսնել տարբեր վաճառողների կողմից ներկայացվող որոշ բրենդեր և ապրանքատեսակներ: Վերջին միջազգային ուղղություններին կարող եք ծանոթանալ առանց օդային փոխադրման վրա գումար ծախսելու: Առցանց կարող եք գնում կատարել երկրի կամ նույնիսկ աշխարհի տարբեր վայրերում առանց աշխարհագրական տարածքի սահմանափակման: Այս խանութներն առաջարկում են գույների և չափսերի առավել լայն ընտրություն, քան տեղական խանութները: Բացի այդ, այնքան է պատահում, երբ գումար եք ծախսում հասնելու տեղական որևէ խանութ և հայտնաբերում, որ ձեր ցանկացած ապրանքատեսակն արդեն սպառվել է: Որոշ առցանց խանութներ պատվերներն ընդունում են առանց պահեստի առկայության և առաքում կատարում ըստ պատվերների: Այս պարագայում նաև հնարավորություն ունեք մեկ այլ առցանց խանութից օգտվելու, որտեղ ապրանքատեսակն առկա է:
![]() |
հաճելի նվերներ |
4) Նվերներ. Առցանց Գնումները հնարավորություն են տալիս հեշտությամբ նվերներ ուղարկել բարեկամներին և ընկերներին անկախ նրանց գտնվելու վայրից: Այժմ, հեռավորությունը պատճառաբություն չի համարվում Ծննդյան, Հարսանյաց տարեդարձի, Ամուսնության, Վալենտինի Օրվա, Մայրության Օրվա կապակցությամբ նվեր չուղարկելու համար:
5) Ծախսատարություն. Բազմաթիվ դեպքերում, երբ գնում ենք գնումների, մենք պահանջվածից ավելի գումար ենք ծախսում օրինակ սննդի, տեղաշարժվելու, իմպուլսիվ գնումների վրա և այլն:
6) Գների Համեմատություն. Առցանց խանութները ապրանքատեսակների և գների համեմատություն և ուսումնասիրություն են կատարում: Դրանք նաև տալիս են տեղեկատվություն և կարծիքներ կիսելու հնարավորություն այլ փորձառու գնորդների հետ:
7) Ամբոխ. Բազմաթիվ մարդիկ, ինձ նման, գերադասում են խուսափել ամբոխից` գնումներ
կատարելիս: Հատկապես Տոնական Օրերին այն կարող է գլխացավի պատճառ դառնալ: Մարդկանց
խիտ ամբոխը մեզ հաճախ ստիպում է շտապել գնումներ կատարելիս, ինչը նյարդային իրավիճակ
է ստեղծում և հաճախ ոչ ճիշտ գնման պատճառ հանդիսանում: Նաև դժվարանում է մեքենաների
կայանման հարցը:
8) Իմպուլսիվ Գնումներ. Շատ անգամ մենք իմպուլսիվ կերպով, շահավետ առաջարկները տեսնելով,
գնում ենք այդ պահին ոչ անհրաժեշտ ապրանքատեսակներ: Երբեմն նույնիսկ ապրանքն ընտրում ենք միայն այն պատճառով, որ մեր ցանկացածը տվյալ
խանութում առկա չէ:
Այսպիսով, ի՞նչ եք կարծում: Արդյո՞ք հիմնավորեցի, թե ինչու են առցանց
գնումները լավագույն տարբերակը: Ես, օրինակ, սիրում եմ օծանելիք գնել առցանց /օնլայն/:
Եթե գիտեք այլ պատճառներ, թե ինչու են առցանց գնումներն ավելի հաճելի
և ճիշտ, խնդրում ենք մեկնաբանություններ գրել…
Комментариев нет:
Отправить комментарий