Եթե
նախընտրում եք գեղեցկություն, նրբագեղություն և ռոմանտիզմ, ապա հունական սանրվածքը
հենց ձեզ համար է: Այն տեղին է ցանկացած առիթի համար լինի դա հարսանիք, երեկույթ, թատրոն,
թե կինո, զբոսանք ընկերների հետ և այլն:
Ինչպե՞ս է այն արվում:
Եթե
ունեք երկար ալիքաձև մազեր, ապա առանց որևէ նախապատրաստական աշխատքանի կարող ենք սկսել
աշխատանքը: Իսկ եթե ցանկանում եք այս սանրվածքը ստանալ բնական ուղիղ մազերի վրա, ապա
անհրաժեշտ է առաջնահերթ գանգրեցնել մազերը որևէ ընդունված ձևով և չսանրել: Որպես աքսեսուար
կարող եք օգտագործել ինչ որ պատահի. Քորոցներ, վարսակալներ, դիադեմաներ, օղակներ, ժապավեններ
և այլն: Գլխավորը զարդարանքը չչափազանցնելն է:
Գոյություն
ունի հունական սանրվածքի մի քանի տեսակ: Մենք կդիտարկենք դրանցից ամենահայտնիները:
-
հունական
կապ.
Ամենահեշտ և
նրբագեղ տարբերակը: Մեզ անհրաժեշտ են գամասեղներ և ժապավեններ: Մազերը մեջտեղից բաժանեք
ուղիղ երկու մասի, գանգուրները թափեք և հավաքեք պինդ փնջի ծոծրակին: Այս սանրվածքը կարելի է ամրացնել գամասեղով և ոչ
լայն ժապավենով: Կարելի է անել նաև նմանատիպ սանրվածք, սակայն մազափունջը պետք է լինի
համարյա պարանոցի վրա: Այս սանրվածքը կրում է կորիմբոս անվանումը:
- Սեխի շերտեր. Բավականին պարզ տարբերակ ժապավենով: Սկսելով ճակատից, մազերը շերտառշերտ դարսեք ուղղահայաց մինչև ծոծրակը: Ետևում մազերը հավաքեք երկու ժապավենով շատ պինդ:
- Ապոլոնի Աղեղ. Գանգուրները երկու կողմից մի փոքր իջնում են ճակատի գծին, իսկ ետևում ամրացվում են բոլոր մազերի հետ միասին: Այս պարագայում հարմար կլինի վարսակալ կամ ծաղիկներով ամրակ: Այս տարբերակը հարմար է երեկոյան զգեստի հետ:
- լամպադիոն. Բարդ սանրվածք է, սակայն եթե փորձել, ապա հնարավոր է և տանը ստանալ: Սկզբում մազերը մեջտեղից բաժանեք երկու մասի: Վերցրե ծոծրակի մազափունջը և ամրացրեք ժապավենով ծոծրակին մազարմատների հատվածում: Դրանից հետո սկսեք պտտել մազափունջը և երկարավուն գանգրեցնել: Մնացած մազերի ծայրերը նույնպես գանգրեցրեք, այնուհետև բաժանեք առանձին փնջերի և ամրացրեք: Ամրացրեք ծոծրակին հիմնական գանգրեցված հատվածին: Մազերի բոլոր ծայրերը հավաքեք փնջով բարակ վարսակալի օգնությամբ: Այս տարբերակում, որպես զարդ կարելի է օգտագործել դիադեմա:
- Հետերայի սանրվածք. Պարզ, բայց յուրօրինակ: Մազերը հավաքել ծոծրակին ծոծրակից ներքև և տեղադրեք ցանց պարկիկում: Իսկ քունքերի մազերը կարող են թափված մնալ ռոմանտիկ գանգուրներով:
- հունական պոչ. Գանգրեցված մազերը հավաքեք բարձր գագաթին, ապա թողեք թափվի մեջքի երկայնքով: Վերցրեք երկար ժապավեն կամ որևէ զարդ և դրանով զարդարեք մազերը: Այսպիսով կստանաք հունական սանրվածքի դասական տարբերակ:
Ներկայացված սանրվածքները հարմար է երկար գանգրեցված վարսերի համար: Չնայած պետք է չէ տխրել, եթե ձեր մազերը միջին երկարության են: Դուք նույնպես կարող եք փորձարկումներ անել:
Ինչպե՞ս հունական սանրվածք ստանալ կարճ մազերի դեպքում:
Օրինակ, այսպիսի տարբերակ. Ալիքաձև դարձրեք մազերը և ետ գցեք, այնուհետև ծոծրակին ամրացրեք գամասեղով կամ կապիչով: Որպեսզի մազերը չթափվեն, օգտագործեք կրկնակի կամ եռակի ժապավեն կամ օղակ:
Ժամանակակից ոճաբաններն ավելի բարդ և նրբաճաշակ սանրվածքներ են ստանում` հիմնված ձգանների, գանգուրների, պոչիկներ, շղթաների կամ թարմ ծաղիկների վրա: Սակայն դրանք տարբերվում են ավանդական հունական սանրվածքներից: Դուք կհամոզվեք, որ այն նրբաճաշակ սանրվածքները, որ կրում էին հույն աստվածուհիները հասանելի են նաև ձեզ համար: Եվ դրա համար պարտադիր չէ դիմել վարսահարդարի կամ ոճաբանի: Ձեզ միայն անհրաժեշտ է ունենալ գեղեցիկ մազեր. STRAWBERRYNET-ի մազերի խնամքի բարձրորակ միջոցների օգնությամբ Դուք կստանաք առաջնակարգ խնամք ցածր գներով:
Комментариев нет:
Отправить комментарий