понедельник, 17 марта 2014 г.

DECLÉOR

DECLÉOR ապրանքանիշը ստեղծվել է 1974 թվականին` կրքի և էներգիայի համակցության արդյունքում: Սկզբում այս ապրանքանիշը կոչվում էր CLEOR (Գեղեցկության Տաճարի Ոսկի Բանալի) և նրա փիլիդոփայությունն էր «Լինել իրական, այլ ոչ թվացյալ»: Յուրաքանչյուր միջոցն ուղղված էր ի օգուտ մարմնի և հոգու. առաջադեմ և համապարփակ մոտեցում…

Այս հեքիաթային արկածախնդրության հիմքում նրա նախաձեռնող անձնակազմն էր` կոսմետոլոգ, «անսահման գեղեցկություն և լավ ինքնազգացողություն» հասկացության հեղինակ Սոլանժ Դեսսիմուլին և արոմաթերապևտ-մերսող Կարոլի Կոլլիարդը, ով սկսեց արոմաթերապիան կիրառել կոսմետիկայի բնագավառում:
Նրանց ղեկավարության ներքո ծնվեց մաշկի խնամքի բոլորովին նոր միջոց, որի հիմքում ընկած էր  Aromessence  ուլտրաակտիվ լուծույթների օգտագործումը. սրանք բացառապես բուսական, 100 % մաքուր և բնական, թանկարժեք էլիքսիրներ են` բացառիկ հատկություններով: AROMESSENCE™-ը չի պարունակում ներկանյութեր և կոնսերվանտներ, ինչպես նաև ներկայացված է երկու հյուսվածքով` ցերեկային յուղ և գիշերային բալասան:

DECLÉOR-ը` մասնագիտացված արոմաթերապիայի ոլորտում, իր միջոցներում ներառում է բնության մասին իր բացառիկ գիտելիքները, ամենամաքուրը, բնականն ու արժեքավորը, որ կարող է տալ` եթերային յուղերը: 
70-ական թվականների վերջին, CLEOR ապրանքանիշը վերափոխվում է DECLÉOR-ի: Այս ժամանակահատվածում արոմաթերապիան, միջազգային ասպարեզում, ճանաչվում է իր առավելությունների շնորհիվ և պահպանում Aromessence™ կարգավիճակը` որպես ապրանքանշի խորհրդանիշ: DECLÉOR-ի մասնագիտացված պրոցեդուրաները սկսում են զարգանալ և տեղ գտնել գեղեցկության և ՍՊԱ սրահներում: 
Այսօր DECLÉOR-ը հանդիսանում է արոմաթերապևտիկ կոսմետիկա առաջարկող առաջին ապրանքանիշն աշխարհում:

DECLEOR Aroma Night balm

DECLEOR Aroma Night rejuvenating balm


DECLEOR Aromessence Balm


DECLEOR Lotion


DECLEOR Concentrate


DECLEOR Cream for Eyes


Комментариев нет:

Отправить комментарий