Caswell Massey ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում 1752թ. Ուիլյամ Հանթերի կողմից: Նա օգտագործում էր լավագույն բաղադրիչները` ազնվական և բարձրաշխարհիկ հասարակության համար դեղամիջոցներ և անձնական հիգիենայի միջոցներ ստեղծելու համար: Այդ ժամանակից ի վեր, Հանթերի սեփականության իրավունքը փոխանցվում է աշակերտների միջոցով: Ի սկզբանե Caswell Massey ընկերությունը գրավել է ԱՄՆ-ի էլիտային իր բարձրորակ արտադրանքի շնորհիվ` օճառ, գելեր, լոսյոններ, քսուքներ, օծանելիք և աքսեսուարներ:
Իր այժմյան անվանումը Caswell-Massey ընկերությունը ստացել է 1876թ., երբ սեփականատեր Ջոն Ռոուզ Կասվելլը դարձավ նյույորքյան գործատեր Ուիլյամ Մեսսիի գործընկերը: Այս պահին Caswell-Massey ընկերությունը չի հրաժարվում իր ավանդույթներից և շարունակում է արտադրել աշխարհում լավագույն ապրանքատեսակներ և աքսեսուարներ անձնական հիգիենայի համար:
2007 թվականին ֆիրման ձեռք է բերվել Equitium ընկերության կողմից, որը պահպանել է ընկերության ժառանգությունը: Նույնիսկ նախագահ Վաշինգտոնը և Քեննեդին օգտագործում էին տվյալ բրենդի օծանելիք: Բացի քաղաքական անձնավորություններից, բրենդը գրավում է նաև կինոյի աստղերի, բիզնեսի մագնատների և այլ նշանավոր անձանց ուշադրությունը: Ավելի քան 258 տարի հետո, այն օրվանից, երբ բժիշկ Հանթերը բացեց իր սրահի դռները, Caswell Massey-ը շարունակում է թողարկել բարձրորակ արտադրանք: Կան բաներ, որ երբեք չեն փոխվում:
Комментариев нет:
Отправить комментарий