Դիզայներական տները այս սեզոնին ներկայացնում են բուրմունքների լայն ընտրանի: Դրանք ակտուալ են ձմեռ-գարուն 2014թ.: Դրանք ոչ միայն անուշ բույրեր են, այլ պարֆյումներ, որոնցից օգտվում են հայտնի կանայք, ասենք օրինակ Գվինետ Պալտրոուն, Ջուլիա Ռոբերտսը կամ Բլեյկ Լայվլին: Այս սեզոնի թոփ-10 մոդայիկ բուրմունքները ներկայացված են ստորև…
1. Gucci Première
1. Gucci Première

Գովազդային դեմքը Բլեյկ Լայվլին է` երիտասարդ հանրահայտ դերասանուհին, այս գրավիչ աղջիկը վաղուց դարձել է աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը: Տղամարդիկ հիանում են նրանով, իսկ կանայք ցանկանում են նմանվել: Նոր բուրմունքը ներդաշնակ համադրվում է այս գեղեցկուհուն, քանի որ պարունակում է ծաղկային-փայտային մասնիկներ`գրեթե չզգացվող սալորի բույրով, որն էլ հալամրում է ամբողջ համակցությունը: Gucci Première օծանելիքը հիմնականում հարմար է երեկոյան ժամերին կրելու համար, սակայն հնարավոր է կրել նաև ցերեկային ժամերին:





Իսկ Դուք գիտեք, թե
ինչ բույր ունի սիրահարվածությունը: Արդեն գիտեք. Innamorata օծանելիքը, ըստ ստեղծողի,
հաղորդում է հենց այս զգացումը: Այս օծանելիքը ներկայացնում է կրքոտ Ալիսա Միլլերը:
Չնայած այս բուրմունքն ունի ծաղկային արևելյան մասնիկներ, Innamorata ձեռքբերողն անմիջապես վերապրում է այդ զգացողությունը: Նոր բուրմունքն
արտակարգ հարմար է որպես առավոտյան և ցերեկային ժամերի բույր:
Օծանելիքը ներկայացնում
է Ռոզի Հանթինգտոն-Ուայթլին: Օծանելիքը ծաղկային և մրգային բացառիկ համադրություն է:
Այստեղ համակցված է դեղձի և խնձորի, ճանդանի և վարդի, մուսկուսի և վանիլի շքեղ խառնուրդ:

Բուրմունքը ներկայացնում
է թոփ-մոդել Կենդրա Սփիրսը: Չնայած այն բանին, որ բուրմունքը թողարկվել է աշնանը, այն
չի զիջում իր առաջատար դիրքերը: Այն ծաղկային-մրգային բույրերի խումբ է` իմբիր, մուսկուս,
մորի, քաջվարդ, նարդոս, դեղձ և արքայախնձոր:

Այս բարդ բուրմունքն այնքան քնքուշ է, որ, անխոս, կգտնի իր երկրպագուներին: Ստեղծողները սահմանել
են այս օծանելիքը որպես «բուրմունք,
որ կօգնի գտնել երջանակություն»: Այն համակցում
է հաիթյան վետիվերի և ճանդանի կոկտեյլ:



Այս նորույթը հարմար է նպատակասլաց և էքստրաօրդինար կանանց համար, քանի որ այն պարունակում է նարինջ, լադան, մայրի, մուսկուս, վարդագույն պղպեղ և վանիլ:

10. «Fame» Ledi Gaga-ից
Այս իսկապես «սատանայական բուրմունքը» համեմված է վագրային շուշանով, լադանով, ծիրանով, մեղրով և ծաղկային կոկտեյլով, որն, անկասկած, կդառնա յուրահատուկ, ցնցող երգչուհու երկրպագուների սիրելի օծանելիքը:
Комментариев нет:
Отправить комментарий