понедельник, 20 января 2014 г.

Յուղոտ Մաշկ. 7 Խորհուրդ Դիմահարդարումը Երկարատև Դարձնելու Համար



Միայն այն պատճառով, որ յուղոտ մաշկ ունեք, կարող եք չհրաժարվել լավ դիմահարդարումից: Պարզապես անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է պետք դիմահարդարվել ձեր մաշկի դեպքում:
Այս ութ խորհուրդները, դիմահարդարողի և մաշկաբանի կողմից, հանդիսանում են դիմահարդարումը կրելու հիմնական միջոցներ յուղոտ մաշկի համար:

1. Կիրառեք  հիմք` ձեր մաշկը հարթելու համար
Երանգավորող քսուք
Եթե ունեք յուղոտ մաշկ, ապա դիմահարդարման հիմքը պահպանում է հարդարանքը իր տեղում,-ասում է Լոս Անջելեսի դիմահարդարող Էմիլի Քեյթ Ուորենը:
Գոնե ամենայուղոտ հատվածները անհրաժեշտ է պատել (T-Հատված՝ ճակատ, քիթ և կզակ) յուղազերծ, հակափայլային հիմքով: Կիրառեք հիմքը դեմքը մաքրելուց հետո` նախքան  երանգավորող քսուքը, դիմափոշին կամ այլ դիմահարդարման միջոց կիրառելը:   
2. Հիմք կոպերի համար
Աչքերի դիմահարդման լղոզումը կանխելու համար, քողարկիչ մի կիրառեք կոպերին,- ասում է Ուորրենը, ինչը անում են բազմաթիվ կանայք, ովքեր ունեն մուգ շրջաններ և կարմրություն:
Փոխարենը, օգտագործեք հատուկ կոպերի համար նախատեսված հիմք: Հիմքը ստեղծում է կատարյալ հարթ մակերես ստվերաներկը տարածելու համար և կլանում է լղոզում առաջացնող յուղերը ամբողջ օրվա ընթացքում: 
ԴՒՆԱՓՈՇԻ
3. Դիմափոշին մի չափազանցրեք
Դիմափոշու ճիշտ քանակը գերազանցելու դեպքում, հնարավոր է յուղն ավելի շատ դուրս գա ծակոտիներից:
Դիմափոշին կիրառեք միայն փայլուն հատվածներին: Օգտագործեք կիսաթափանցիկ փայլատ բանաձև, որը կվերացնի փայլը մաշկի ամեն տեսակից:
Եթե արդեն չափազանց շատ դիմափոշի եք կիրառել, ապա սպունգը թրջեք և մաքրեք տվյալ հատվածներից:



Ներծծող թուղթ - Shiseido
4. Ներծծող Թուղթ
Կապ չունի առավոտյան որքան անթերի և փայլատ է դիմահարդարումը, եթե ունեք յուղոտ մաշկ, ապա այն կարող է արտահայտվել կեսօրին:
Ներծծող թղթերը պարզապես հեռացնում են յուղը մաշկից: Որոշները մի փոքր դիմափոշի են հաղորդում յուղը կլանելու համար:
Ներծծող թուղթը պարզապես տեղադրեք յուղոտ հատվածին և սեղմեք տեղային ու պտտեք:




5. Յուղազերծեք
Եթե ձեր մաշկն արտադրում է ավելի, քան բավարար յուղ, գնեք այնպիսի դիմահարդարման միջոցներ (երանգավորող քսուք և կարմրաներկ), որոնք յուղազերծ են և կորյակներ չեն առաջացնում, ինչը նշանակում է նաև, որ դրանք չեն խցանում ծակոտիները:  
Բացի այդ, օգտագործեք մաքրող միջոցներ և տոնիկներ դեմքի համար` թրմված գլիկոլիկ թթուներով, որոնք վերացնում են ավելորդ յուղը,- ասում է Էլիզաբեթ Տանզին, կոսմետիկ մաշկաբան Վաշինգտոնում:  
6. Փնտրեք "երկարատև " նշանով ապրանքատեսակ
Ջուրն ու յուղը կարող եք նույնը անել դիմահարդարման հետ. Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել ջրակայուն կամ պարզապես կայուն նշանով ապրանքատեսակներ:  
7. Փափուկ, բայց ոչ թույլ մաշկ
Ծանր հակատարիքային քսուքները հարմար են երեկոյան օգտագործման համար, սակայն նախքան դիմահարդարման  կիրառությունը, օգտագործեք թույլ խոնավեցնող միջոց, որը ճարպոտություն չի առաջացնում:
Չմոռանաք արևապաշտպանության մասին. փնտրեք յուղազերծ բանաձև: Նախքան դրա կիրառությունը,  մի փոքր կտորը  հարթ սեղմեք դեմքին, այնուհետև կիրառեք դիմահարդարման հիմքը:


Комментариев нет:

Отправить комментарий