1. Ակնե
Մեղրի հակաբակտերիալ հատկությունը կատարելապես մաքրում է ակնեն: Կիրառեք հում մեղրը վնասված հատվածին և լվացեք 10-15 րոպե հետո:
Մեղրն ունի գունաբացող հատկություն, կանոնավոր օգտագործման դեպքում, խամրեցնում է հին կամ նոր սպիերը:
Մեղրը ունի նաև հանգստացնող և խոնավեցնող հատկություններ: Կիրառեք մեղրը որպես դիմակ` ազդեցությունն ուժեղացնելու համար:
4. Կոնդիցիոներ Մազերի Համար
Մեղրի խոնավեցնող և փափկեցնող հատկությունները հրաշալի կոնդիցիոներ են: Փայլ է հաղորդում խամրած մազերին: Խառնել 1 ճ/գ Հում Մեղր 2 ճ/գ Էքստրա Բնական Ձիթապտղի Յուղ և ձեռքերով հարթ տարածել մազերին: Լվանալ 20-30 րոպե հետո:
5. Գունաբացող Միջոց Մազերի Համար
Մեղրը հայտնի է նաև իր բնական գունաբացող հատկությամբ և արդյունավետ է դարձնում Մազերի Գունաբացումը: Խառնել 1 ճ/գ Հում Մեղր 6 ճ/գ Թորած Ջրին և տարածել մազերին: Լվանալ 1 ժամ հետո: Կրկնել շաբաթական 1 անգամ` լավագույն արդյունքի հասնելու համար: Կարող եք ավելացնել 1 ճ/գ Դարչնի Փոշի, եթե ցանկանում եք կտրուկ արդյունք:
6. Մազահանություն
Մեղրը` համակցված Կիտրոնի Հյութի և Շաքարի հետ, հեռացնում է ավելորդ մազերը մարմնից: Խառնել 1 ճ/գ Հում Մեղր 3 ճ/գ Շագանակագույն Շաքարին և 1 ճ/գ Կիտրոնի Հյութին: Եռացնել խառնուրդը մինչև պղպջակների հայտնվելը և շագանակագույն դառնալը: Թողնել սառչի: Փայտիկի օգնությամբ տարածել մաշկին: Բամբակի շերտը դնել վրան և տրորել մինչև որ խառնուրդը կպչի մազերին: Նրբորեն ձգել բամբակը մազերի աճին հակառակ:
7. Հակատարիքային Հատկություն
Մեղրը հարուստ է Հակաօքսիդանտներով և 1 ճ/գ մեղրը հեռացնում է ազատ ռադիկալները: Հետաձգեք ծերացման գործընթացը` մեղրը դարձնելով ձեր սննդակարգի մի մաս: Մեղրը կարելի է նաև տարածել դեմքին` կնճիռներից և այլ տարիքային նշաններից ազատվելու նպատակով:
8. Սկրաբ Շուրթերի Համար
Մեղրը հանդիսանում է արտակարգ սկրաբ շուրթերի համար: Այսպիսով, եթե ցանկանում եք փափկեցնել և հարթել շուրթերը, ապա 1 թ/գ մեղրը համակցված 1թ/գ Շագանակագույն Շաքարի և մի քանի կաթիլ Կիտրոնի Հյութի հետ տարածեք շուրթերին: Նուրբ շերտազատեք 5 րոպե հետո:
9.
Կոնդիցիոներ Եղունգների Համար
Մեղրն ամրացնում է Եղունգները և փափկեցնում կուտիկուլները: Խառնեք 1թ/գ մեղրը 1 թ/գ Խնձորի քացախին և տարածեք Եղունգներին և Կուտիկուլներին: Լվացեք 10 րոպե հետո:
10.
Սայրի Այրուք
Մեղրը կանխում է սափրվելու ընթացքում պատճառված այրուքները: Մեղրն անմիջապես սափրվելուց հետո տարածել և լվանալ 10-15 րոպեից:
11. Մուգ Շրջաններ
Մեղրը խամրեցնում է մուգ շրջանները տեղային կիրառման ընթացքում:
1 թ/գ մեղրը տարածեք խնդրահարույց հատվածին և լվացեք 20 րոպե հետո: Կիրառեք այս մեթոդը շաբաթական 2 անգամ մինչև Մուգ Շրջանների խամրումը: Կարելի է խառնել հավասար մասերի Մեղր և Քաղցր Նուշի Յուղ, կիրառել խնդրահարույց հատվածներին և լվանալ 10-15 րոպե հետո` լավագույն արդյունք ստանալու համար:
12. Էքզեմա
Մեղրի հակաբորբոքային հատկությունները հանգստացնում են Էքզեմայի, Ռոզացեայի և Փսորիասի հակում ունեցող մաշկը: Տարածել մեղրը խնդրահարույց հատվածներին և լվանալ 20 րոպե հետո: Մանուկա Մեղրը ազդում է ավելի լավ, քանի ցանկացած այլ տեսակի մեղր` հատկապես քրոնիկ պայմաններում:
Комментариев нет:
Отправить комментарий