четверг, 22 мая 2014 г.

Աչքերի Տակ Մուգ Շրջաններ. Պատճառները և Դրանցից Ազատվելու Միջոցները

Աչքերի տակ մուգ շրջանները, ըստ բազմաթիվ մաշկաբանների, երկրորդ տարածված մաշկային խնդիրն է հանդիսանում, առաջինը` ակնեն է: Արդեն սովոր եք, ուշ գիշերային քնից հետո, առավոտյան արթնանալ և հայելիում տեսնել կապտավուն երանգի այտուցներ աչքերի տակ: Այնուամենայնիվ, այս պիգմենտային խնդիրների  պատճառը ոչ միայն թերի քունն է:
Ներկայացնում ենք փաստեր տվյալ այտուցների և դրանց բուժման մեթոդների վերաբերյալ


Պատճառ. Սթրես
Սթրեսային վիճակում արյունն ավելի շուտ ուղղվում է դեպի այն հիմնական օրգանները, որտեղ մարմինը կարիք ունի, քան դեպի դեմքը, այդ իսկ պատճառով ձեր մաշկը չորանում և խամրում է: Ընդհանուր մաշկի և աչքերի տակի շրջանների երանգների տարբերությունը կարող է առավել ակնհայտ դարձնել կոնտրաստը: 














Պատճառ. Պայթած մազանոթներ

Դեմքի ամենաբարակ մաշկը հենց աչքերի տակի մաշկն է: Այն հանդիսանում է դեմքի ամենազգայուն հատվածը, այդ պատճառով տվյալ հատվածի մազանոթներն առավել հակված են պայթման` արևի կամ սթրեսի ազդեցության ներքո: Արյան բջիջները տարածվում են մաշկի տակ և օքսիդանում` ստեղծելով մուգ տեղային երանգ: 




Պատճառ. Գենետիկա
Ցավոք, կան մարդիկ, ովքեր առավել մեծ հակում ունեն մուգ շրջանների նկատմամբ: Եթե ունեք բնական գունատ մաշկ, ապա առավել հավանական է, որ ձեր մաշկին հայտնվեն մուգ պիգմենտացիա և պայթած մազանոթներ:  


Պատճառ. Երկաթի Պակաս
Մուգ շրջանները կարող են լինել երկաթի պակասի` անեմիայի արդյունք: Այնպիսի մարդկանց համար, ովքեր իրենց համակարգում ունեն պակաս երկաթ և հեմոգլոբին` կարմիր պիգմենտը, որ թթվածինը հասցնում է բջիջին, այդպիսի շրջաններն առավել հեշտ են առաջանում:

Լուծումներ
Մուգ շրջանները կարող են չլինել անեմիայի արդյունք, եթե երկաթի պակաս հայտնաբերած բժիշկը համապատասխան հավելումներ նշանակի: Անհրաժեշտ է նաև գտնել այս հանքանյութի ստացման բնական ճանապարհներ: Օրինակ` ձեր սննդակարգում ներառել երկաթ պարունակող սնունդ, ինչպես օրինակ` կարմիր միս, սպանախ, բրոկոլի և դդմի սերմ:

C
վիտամինը նույնպես կարող է արդյունավետ կրճատել պիգմենտացիան: Նարնջի հյութի օգտագործումն ավելացնելու փոխարեն, կարող եք շուկայում գտնել այս բաղադրիչով հարուստ միջոցներ:   Մուրադի Էսսենշիալ-Սի Աչքերի Քսուքը կանխում է աչքերի շուրջ առաջացող մգություններից և նաև պարունակում է արդյունավետ արևապաշտպան SPF 15:

Պաշտպանում է աչքերը վնասից և սթրեսից, չմոռանաք հագնել արևային ակնոցներ ցերեկային ժամերին: Համակարգչով երկարատև աշխատող մարդիկ պետք է անպայմանորեն պարբերաբար ստուգեն իրենց աչքերն ակնաբույժի մոտ: 

Մուգ շրջանները կարող եք ծածկել նաև դիմահարդարման օգնությամբ: Մենք հետազոտել ենք շուկայում առկա վեց լավագույն քողարկիչները, սակայն նրանց համար, ովքեր ցանկանում են առավել արթուն տեսք ունենալ, ամենահարմարը` լուսարձակող մասնիկներով գունաբացող միջոցներն են` աչքերի վառ և գեղեցիկ տեսք հաղորդելու համար: 

Խորհուրդ ենք տալիս հետևյալ ապրանքատեսակները.

Darphin մուգ շրջաններն ու խամրությունը վերացնող շիճուկ աչքերի համար

Dr. Brandt կոլագենային շիճուկ աչքերի տակի մուգ շրջանների համար

Philosophy ունիվերսալ քսուք աչքերի մուգ շրջանների համար

Givenchy վերականգնող, ձգող գնդիկավոր միջոց աչքերի այտուցների համար

Garnier գնդիկավոր միջոց աչքերի տակի մուգ շրջանների համար


2 комментария: