Ճիշտ օծանելիքը կպարգևի ձեզ ճիշտ ոճ՝ և ձեր
ինքնավստահությունը, կհաղորդի շքեղություն: Սակայն, նույնիսկ ճիշտ օծանելիքը կարող
է սխալ հնչել, եթե սխալ է կիրառվում:
Որոշ կանայք նախըտրում են կրել մեկ բնորոշ բույր,
երբ ոմանք սիրում են փոփխել բույրը ըստ առիթի կամ եղանակի: Անկախ ձեր
նախընտրությունների, ճիշտ բույրի ընտրությունը առաջին քայլն է պատշաճ կերպով
օծանելիք կրելու գիտությունում:

Պարֆյումը ավելի հագեցած է բուրավետ յուղով, ինչի
շնորհիվ այն չի ցնդում մոտ 4 ժամ շարունակ:
Դասական պարֆյումն ու պարֆյում մզվածքները ունեն
խիտ հագեցվածություն և մնում են կայուն մինչև վեց ժամ շարունակ:
Ընտրեք ձեր պահանջներին համապատասխան օծանելիք. Եթե դուք աշխատում էք փոքր, սահմանափակ տարածքում, ապա անշուշտ, դուք պետք է խուսափեք հագեցած, սուր բույր կրելուց:
Ընտրեք ձեր պահանջներին համապատասխան օծանելիք. Եթե դուք աշխատում էք փոքր, սահմանափակ տարածքում, ապա անշուշտ, դուք պետք է խուսափեք հագեցած, սուր բույր կրելուց:
Նախքան կրելը՝ փորձեք օծանելիքը
Դուք կարող եք փորձարկել այն մի կտոր թղթի վրա, որը միշտ առաջարկվում է համապատասխան խանութներում: Միակ բանը, որ պետք է հիշել. Այն մի փոքր տարբեր կհնչի թղթի վրա, քան ձեր մարմնին: Հիմնական պայմանը հանդիսացնում է նրանում, որ մինչ
վերջնական որոծում կայացնելը՝ թույլ տալ օծանելիքը համակցվի ձեր մարմնի քիմիային:
Որպես այլ
տարբերակ, դուք կարող եք մի փոքր
օծանելիքը տարածել ձեր դաստակին և
սպասելով մոտ տաս րոպե , հոտ քաշել: Այդքան ժամանակ է հարկավոր, որպեսզի բույրը
ամբողջությամբ հնչի, հուշելով, թե սազում է այն ձեզ, թե ոչ

Խուսփեք օծանելիքը հագուստին տարածելուց, որպեսզի ձեր հագուստը չբուրա, իսկ դուք կարողանաք ճիշտ որոշում կայացնել: Որոշ օծանելիքներ կարող են գունավորել կամ անգունացնել ձեր հագուստը, այնպես որ հարկավոր է ուշադիր լինել օծանելիքը կիրառելուց:
Սահմանափակեք փորձարկվող բույրերի քսնակը: Երեք բույր փորձարկելուց, ձեր հոտառությունը կորցնում է իր սրությունը, և դուք այլևս չեք կարողանա հստակ զգալ փորձարկվող հոտերը:
Եթե ուսումնասիրվող բույրերը կտրուկ տարբերվում են, ապա դուք կարող եք փորձարկել հիգից-վեց բույր, մինև ձեր հոտառությունը բնաթա:
Խնդրեք մի քանի սուրճի հատիկ: Նրանք մաքրում են ձեր մոտ հոտերի պալիտրան և դուք կկարողանաք բույրեր փորձարկել ավելի երկար ժամանակ: Սակայն դա երկարատև չէ, այնպես որ, ավելի լավ է փորձարկել միայն մի քանի բույր մեկ անգամից:

Թարմ բուսական օծանելիքները ունեն բույսերի, տերևների և խոտերի համակցություն: Նրանք ձտում են <պարզ> բույրի և սզական են կանանց՝ զգայուն և նուրբ խառնվածքով: Կանայք, ով սիրում են կրել օծանելիք ըստ առիթի, պետք է օգտագործեն այդ տեսակի օծանելիքը դուրսը, ցերեկային ժամերին:



Մինչ Կիրառումը
Օծանելիքը կիրառումից առաջ մաշկի պատրաստելը երաշխավորում է բույրի
կայունությունը և հստակությունը:
Լողացեք և կիրառեք լոսյոն մինչ օծանելիքի օգտագործումը, քանի որ բույրը մնում
է կայուն մաքուր և խոնավ մաշկին: Կիրառեք
օծանելիքը, ըստ հնարավորության, լոգանքից կամ ցնցուղից անմիջապես հետո: Կամ, դուք կարող եք լավ լվալ և լոսյոն քսել հենց այտ հատվածները, որոնց դուք ուզում եք տարածել օծանելիքը:
Ավելի շեշտեք կիրառվող պարֆյումը՝ լվացվելով և տարածելով այն օճառով և լոսյոնով, որոնք ունեն օծանելիքի նույն բույրը: Պարֆյում հավաքածուները, որոնք ներառում են ցնցուղի գել, լոսյոն մարմնի համար և օծանելիք առավել ազդեցիկ են, սակայն, դուք կարող եք նաև օգտագործել նույն բուրմունքային մասնիկներով հագեցած այլ օճառ կամ լոսյոն:
Մի խամրեցրեք օծանելիքի բույրը: Օրինակ՝ մի լողացեք արտահայտված մրգային ցնցուղի գել նախքան մուշկե պարֆյում կիրառելը:
Կիրառում
Կիրառելով շատ օծանելիք՝ նրա բույրը կարող է խանգարել ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց: Եթե կիրառեք քիչ քանակությամբ՝ բուրմունքը հեշտությամբ կցնդի: Օծանելիքի ճիշտ կիրառման կանոնների իմացությունը կապահովի նրա օգտագործման լավագույն արդյունքը:
Տարածեք օծանելիքը զարկերակային հատվատծներին, որտեղ արյունը առավել արագ է հոսում և մաշկն առավել տաք է:
Հագեցած օծանելիք օգտագործելիս, ինչպիսին է պարֆյում հարդարաջուրը կամ դասակն պարֆյումը՝ այն տարածեք միայն դաստակներին և կոկորդի հատվածներին:
Հարդարաջուր կամ օդեկոլոն կիրառելիս՝ տարածեք այն նաև այլ զարկերակային հատվածներին. Ականջների հետևը, կրծքին, արմունկների և ծնկների ներսի հատվածներին:
Տարածեք օծանելիքը 15-20սմ հեռավորությունից՝ նայաց օծանելիքի հագեցվածության: Ինչքան հագեցած է օծանելիքը, այդքան հեռվից պետք է պահել սրվակը:
Խուսափեք օծանելիքը մաշկի մեջ տրորելուց: Նույնիսկ, եթե դա համարվում է բնականոն՝ անելով այդպես՝ վերանում են որոշ քիմիական միասնություններ, ինչը խախտում է բույրի հավասարակշռությունը: Պետք է տարածել քիչ քանակությամբ օծանելիք մաշկին և թողնել, որ ինքնուրույն չորանա:
Խորհուրդներ
·
Օծանելիքը, որը ներայացված է սփրեյ սրվակներով՝ ավելի երկարատև է քան սփլեշ սրվակները:
·
Պահեք
ձեր օծանելիքը հեռու արևի ուղիղ ճառագայթներից: Որպեսզի օծանելիքը երկարատև
պահպանվի հագեցած, պահեք սրվակները զով և չոր տեղ: Առավել
շոգը կարող է ոչ միայն
խախտել օծանելիքի բույրը, այլ նաև կարող է ճաքեցնել շիշը:
Ուշադրույուն
· Զգուշացեք
կրկնակի կիրառումից: Ինչքան երկար եք օգտագործում օծանելիքը, այդքան սովորական է
դառնում նրա բույրը ձեզ համար: Այսպիսով, դուք կարող եք դադարել լսել նրա բույրը,
սական դա չի նշանակում, որ այն չեն լսում ձեզ շրջապատող մարդիկ:
Комментариев нет:
Отправить комментарий