Ձեռքերի Խնամք
Մի քանի շաբաթը մեկ անգամ ձեր ձեռքերը խնամեք շաքարի և մանկական յուղի
համակցությամբ: Մինչ շաքարը շերտազատում է, յուղը խոնավեցնում է ձեռքերի ծարավ
մաշկն ու փափկեցնում: Ձեռքերի ամենօրյա խոնավեցումը նույնպես շատ կարևոր է, ձեր
պայուսակում պահեք CATH KIDSTON ձեռքերի քսուք՝ ձեռքերն անընդհատ փափկեցնելու և
թարմեցնելու հնարավորություն ունենալու համար:
Քունը այն իդեալական ժամանակն է, երբ մարմինը նորացնում և վերականգնում
է իրեն, այդ իսկ պատճառով այն չափազանց կարևոր է: Քնի պակասը արտահայտվում է ձեր մաշկին,
դրա համար քնից առաջ անհրաժեշտ է փափկեցնել և խնամել մաշկը: Ինչու չվայելել պղպջակներով
հանգստացնող լոգանքը՝ մարմինը քնին պատրաստելու նպատակով:
Մի չորացրեք մաշկը
Լոգանքից կամ ցնցուղից հետո սրբիչով ձեռքերը տրորելը կարող է չորացնել
մաշկը, անհրաժեշտ է շատ նուրբ թփթփացնելով չորացնել այն և խոնավեցնել: Խոնավությունը
պահպանելու համար, ցնցուղ ընդունելիս, անհրաժեշտ է խոնավեցնող միջոց ավելացնել լվացող միջոցին:
Շերտազատեք մաշկը
Լոգանք կամ ցնցուղ ընդունելուց առաջ, մաշկը թարմեցրեք սանրելով: Հինգ
րոպե շրջանաձև սանրումը ոչ միայն շերտազատում է մաշկը, այլ նաև պայքարում է ցելյուլիտի
դեմ՝ բարելավելով շրջանառությունը: Շերտազատումից հետո, կիրառեք խոնավեցնող կամ լվացող
միջոց մարմնի համար՝ մաշկի չորացումը կանխելու համար:
|
среда, 29 января 2014 г.
Թոփ Խորհուրդներ Մարմնի Խնամքի Համար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий